Երևան, 16.Օգոստոս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հենց նոր փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած 22 անձանց թվում կա Իրանի 6, ՌԴ՝ 1 քաղաքացի․ ԱԻՆ Սգո օր է հայտարարվելու Փլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են Այս պահին անհետ կորածների թիվը 22 է․ որոնվում է ևս մեկ իրանցի Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․+42 աստիճանի


«Աննորմալ վիճակ. ոչ միայն վերահսկելու ցանկություն, այլև դրա կարողությունները չունեն». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունը 9,6 տոկոսով աճել է, բայց այդ ցուցանիշը ՀՀ-ին շատ չնչին օգուտ է տալիս: Այս կարծիքին է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Նա բնական է համարում նշվաճ աճը՝ հաշվի առնելով հատկապես ՌԴ-ից ներհոսքը: Այսուհանդերձ, ըստ մասնագետի, ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում ստեղծվածից գոնե օգուտներ քաղելու համար:

«Իրականում կառավարությունը ոչինչ չի արել: Անկախ կառավարության կամքից է այս աճը: Որևէ առաջարկ չի անում պոտենցիալ ներդրողներին, Հայաստան եկած մարդկանց ոչ մի ձևով չի կարողանում շահագրգռել, որ հենց այստեղ ծավալեն իրենց գործունեությունը: ՀՀ կառավարությունը գիշեր-ցերեկ պետք է աշխատի, որ ռուսական արտադրողներն արտադրություններ հիմնեն Հայաստանում և այստեղից կարողանան իրենց արտահանումներն իրականացնել: Այս ուղղությամբ ևս ոչ մի քայլ չի իրականացվել»,-ասաց նա:

Ն. Սարգսյանի կարծիքով, ամեն դեպքում, մինչև ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված անորոշությունը չվերանա, տնտեսության մեջ չի կարող որոշակիություն մտնել: Անդրադառնալով հայաստանյան արտարժույթի շուկայում առկա կտրուկ տատանումներին՝ նա ընդգծեց, որ իրավիճակը դուրս է տնտեսագիտական ցանկացած կանոնից. «Արհեստականորեն աննորմալ վիճակ է ստեղծվել, ինչն անընդհատ բիզնեսին հարված է հասցնում: Այս տեսանկյունից մենք կարող ենք ներմուծման և արտահանման ինչ-որ մի խմբաքանակի դեպքում օգուտներ ստանալ, հաջորդ խմբաքանակի դեպքում՝ շատ լուրջ վնասներ կրել: Դոլարը բարձրացավ մոտ 530-ի, հետո շատ կտրուկ նվազեց՝ հասնելով 450-ի, հետո նորից բարձրացավ 490-ի, հիմա շուրջ 460 է: Շատ տնտեսագետներ դոլարի արժեզրկումը կապում էին ԱՄՆ-ում առկա գնաճի հետ, բայց երբ նայում ենք մեր վիճակագրական ցուցանիշները, 30 տարվա ընթացքում հայկական դրամը երբեք զգայուն չի եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Միշտ դրամի արժևորումը կամ արժեզրկումը կախված է եղել ռուբլու հետ»:

Նրա խոսքով, դրամի արժևորման օբյեկտիվ պատճառներ ևս կան. «ՌԴ-ն մեզանից գազի դիմաց վճարումը ռուբլով պահանջեց, նաև ԿԲ-ն որոշ քայլեր ձեռնարկեց ՀՀ-ից դոլարի կանխիկացումների սահմանափակումների մասով: Բացի այդ, Չինաստանը մեր տնտեսվարողների հետ սկսեց գնանշում և վճարման պահանջ ներկայացնել յուանով, ինչն իր հերթին ևս նվազեցրեց դոլարի պահանջարկը: Այս ֆոնին, բնականաբար, դոլարը պետք է նվազեր, բայց նույն ֆոնին դոլարի կրկին արժևորումը՝ 450-ից նորից 490-ի հասնելը, արդեն աննորմալություն էր. պահանջարկը նույն մակարդակի էր, ու անհասկանալի էր, թե ինչու արժևորվեց: Կարծիքներ կան, որ դոլարն արժեզրկեցին որոշ չափով պետական պարտքը փակելու համար, կամ ինչոր մեկի շահերի սպասարկման համար դրամն արժևորեցին, որ գործարքներ իրականացնեն, նորից արժեզրկեն: Փոքր ժամանակահատվածում խելամիտ էր այս տարբերակը, բայց արժեզրկումը դուրս եկավ նաև այդ տրամաբանությունից: Հետագա արժևորումը որևէ ձևով տրամաբանված չէր, դրա համար արտարժույթի շուկայի նկատմամբ ամբողջ կանխատեսելիությունն ու վստահությունը կորավ: Եվ այս անվստահությունն արդեն տնտեսվարողների շրջանում շոկեր է առաջացնում, որովհետև նրանք չեն կարողանում գնանշումներ իրականացնել, չեն կարողանում որոշակիության գալ իրենց արտասահմանյան գործընկերների հետ: Եթե դոլարի այս արժեզրկումը պահպանվի, արտահանման ոլորտում մենք ծավալների նվազում, ինչպես նաև շահույթների նվազում կունենանք»:

Ն. Սարգսյանը միևնույն ժամանակ նշեց, որ այս իրավիճակը ներմուծումների տեսանկյունից կարող է դրական էֆեկտ ունենալ. «Կարող են գնանկումներ նկատվել, թեպետ նախորդ տարիների փորձն արդեն ցույց է տվել, որ երբ ինչ-որ շոկերից կախված գնաճ է տեղի ունենում, հետո նախորդ գներին վերադառնալը շատ դժվար է»:

Այս համատեքստում դիտարկելով մեզ մոտ առկա շարունակական գնաճը, անգամ մեկ օրվա կտրուկ գնաճային դրսևորումները՝ մեր զրուցակիցը շեշտեց իրավիճակի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառների մասին. «Բիզնեսը սովորաբար իր կորցրած կամ բաց թողնված օգուտները փորձում է ինչ-որ կերպ վերականգնել: Բիզնեսն ունի պլանային ցուցանիշներ: Եթե հնարավոր է վաճառքի միջոցով կամ սովորական պայմաններում տարվա կտրվածքով ապահովել X քանակի կամ դրամի շահույթ, ապա անորոշությունների պայմաններում դրանք չապահովելու դեպքում առաջնորդվում են հետևյալ սկզբունքով. ամսվա ակտիվ գնումների, օրինակ՝ աշխատավարձերի, թոշակների ստացման ժամանակահատվածում կարող են գները շատ արագ տատանվել: Մեկ օրվա մեջ գները կարող են բարձրանալ, մարդը թանկ գնով ապրանքը ձեռք բերի, հետո նորից գնանկում նկատվի: Սովորաբար, երբ մարդը մտնում է խանութ ու տեսնում, որ X ապրանքն արժե 1000 դրամ, իսկ հաջոդ օրը տեսնում է՝ 1100 է, իր մոտ արդեն խուճապ է առաջանում, և փորձում է ավելի արագ ձեռք բերել: Այսինքն, գնաճի այդ ֆոնն ավելի է արագացնում ձեռքբերումների քանակը, ինչը լրացուցիչ գնաճ է առաջացնում: Այսպիսի իրավիճակներում նաև ի հայտ են գալիս սպեկուլյանտներ, որոնք փորձում են օգուտներ քաղել: Բացի այդ, տարեսկզբին թանկացան ջուրը, հոսանքը, գազը: Այս հանգամանքն ազդեցություն էր ունենալու ոչ միայն բնակչության սպառման տեսանկյունից, այլև անուղղակի կերպով ազդելու էր գնաճի վրա: Օրինակ՝ արտադրողը ավելի թանկ էր ծառայությունները ձեռք բերելու, հետևաբար, այդ արժեքը ներառելու էր վաճառվող ապրանքի կամ ծառայության գնի մեջ»:

Ն. Սարգսյանի խոսքով, եթե գնաճը հնարավոր է բացատրել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ապա գնանկումների բացակայությունը մեզ մոտ աննորմալ իրավիճակի մասին են վկայում. «Այն, որ գնանկում չի լինում, աննորմալություն է: Իրականում թեթև փոփոխություններն անգամ արագ գնաճի են հանգեցնում: Եթե մարդիկ ադապտացվում են գներին, վերավաճառողները կամ արտադրող վաճառողները շահագրգռված չեն գների նվազեցում իրականացնել: Խնդիրն այն է, որ մենք շուկայի արդյունավետ վերահսկողություն չունենք: Կառավարության մասին էլ խոսք չկա՝ ոչ միայն վերահսկելու ցանկություն չունեն, այլև դրա կարողությունները չունեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլն է իրական ռումբը․ Արմեն ԱշոտյանՄետրոյի բոլոր կայարանները փակ են. ռումբի մասին ահազանգ է ստացվել Բեռնատարների վարորդները փակել են Սիսիան–Գորիս ավտոճանապարհը«Սուրմալու»-ի պայթյունը ռումբի և տեռորի հետ կապելը անիմաստ է․ գիտենք՝ ինչ նյութեր էին այնտեղ պահվումՀղի կինն ու երեխան մահացել են․ 16 զոհերից 13-ի ինքնությունը հաստատվել է․ անհետ կորածների թիվը 10-ն էՀանրային լողափը՝ ճոխություն, որ իրեն կարող է թույլ տալ Հայաստանը Փաշինյանի օրոք վտանգված է ընդդիմախոսների կյանքը Ինժեներները սովորել են արևային մարտկոցները տեղադրել պատուհանների թափանցիկ ապակիների մեջ Առաջինը դեպքի վայր է ժամանել Ալեն ՍիմոնյանըՀղի կնոջ և երեխայի մասին անհեթեթ սպասումներ մի՛ տվեք հարազատներին․ չի՛ կարող լինել դեպք, որ չիմանանքՀրդեհ` Չարենցավանի ԲԿ-ի մոտՈրոշակի պատկերացում կունենանք, թե երբ կարող ենք ավարտել փրկարարական աշխատանքները․ փոխնախարաՀամապատասխան պատրաստվածություն չանցած քաղաքացուն չի կարելի թույլ տալ գործունեություն ծավալել աղետի գոտում. ԱԻՆ նախկին խոսնակԽոշոր ավտովթար Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներՊուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԱրաբական աշխարհը չեզոք է ՀՀ-ի նկատմամբ, բայց ռուսական գործոնը որոշակի հետաքրքրություն է ստեղծում․ ԳասպարյանԱզատություն Ավետիք Չալաբյանին. Բեռլինյան հանրահավաքի պահանջներից մեկը կլինի քաղբանտարկյալների ազատ արձակումըԵնթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են. ԱԻՆ խոսնակՊավելը Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու. Комсомольская ПравдаՄասկը 6,9 մլրդ դոլարով վաճառել է Tesla-ի արժեթղթերըՄի քանի կարևոր փաստ կապիկի ծաղիկի մասինԱշխարհն անցնում է ավելի կեղտոտ վառելիքի, քանի որ գազի գինն անցնում է բոլոր սահմաններըՀենց նոր փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած 22 անձանց թվում կա Իրանի 6, ՌԴ՝ 1 քաղաքացի․ ԱԻՆ«Ուժ հարազատներին ու մտերիմներին». Գարիկ Մարտիրոսյանի կինը ցավակցել է «Սուրմալու»–ի պայթյունի զոհերի հարազատներինԱռեղծվածային դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 33-ամյա կնոջՄեծ հույս ունեմ և սրտով աղոթում եմ, որ անհետ կորածները ողջ են, կգտնվեն ու կվերադառնան իրենց տուն. Գարիկ ՊապոյանԼրահոսում տարածված տեղեկությունը՝ հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին, կեղծ է․ ԱԻՆ խոսնակԿես տարում՝ 88 միլիարդ դոլար․ Սաուդյան Aramco նավթային ընկերությունը կիսամյակային շահույթի ռեկորդ է սահմանել«Թշնամին Քարվաճառում՝ «արագյոլերում», «Լորա» և «Սմերչ» համակարգ է դրել՝ հարվածելու են Ճամբարակին, աջ կողմից՝ Ջերմուկին ու Վայքին, ուղիղ՝ մինչև Սևան-Հրազդան». Աշոտ ՍևյանՆերկա պահին չենք հաստատում ողջ քաղաքացի գտնելու մասին տեղեկությունը. ԱԻ նախարարՔաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները կնոջ ձայն են լսելՍգո օր է հայտարարվելուՀնդկաստանի վարչապետը խոստացել է, որ առաջիկա 25 տարում երկիրը կդառնա զարգացած պետությունՄահացել է Բեռլինի պատվի վրա հանրահայտ «Եղբայրական համբույր» գրաֆիտիի հեղինակըԱլիևյան լրատվամիջոցները կոչ են անում «չեզոքացնել» Բերձորի և Աղավնոյի հայերինՓլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի«Ուշադիր հետևում եմ, մեկի մտքով չանցավ ձեռը գցի, մի բան գցի գրպանը. Լևոն Խաչատրյան«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել ենԱյս պահին անհետ կորածների թիվը 22 է․ որոնվում է ևս մեկ իրանցիԹուրքիայում 2-ամյա աղջնակը կծել է իրեն խայթած օձին ու սպանելՓրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դիԴոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազելԱրամ MP3-ն չեղարկել է իր համերգըՍթափեցնող պայթյուն եւ հավանական վարկածներԳնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարարՄթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներումՄահացել է բրիտանացի գրող Նիկոլաս Էվանսը«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինքՂազախստանի դպրոցներում մտադիր են փակել բոլոր ռուսալեզու դասարանները. լրատվամիջոցներ