Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան «Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ» Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ» Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ» Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»


Արցախի կարգավիճակը կորոշի Ռուսաստանի ճակատագիրը Կովկասում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն գրում է, որ խաղաղությունը բնական գործընթաց է, որը պահանջված է հասարակության համար, և Հայաստանը բացառություն չէ։ Այնուամենայնիվ, ևս մեկ պատմական զիջման գնով և հարկադրանքի տակ ձեռք բերված խաղաղությունը դժվար թե համապատասխանի Հայաստանի և հայ ժողովրդի շահերին: Խոսքը բնիկ հայ բնակչության արտագաղթով Արցախի հայկական տարածքը կորցնելու սպառնալիքի մասին է։ Ղարաբաղյան հակամարտության ողջ խնդիրն այն է, որ այստեղ, բացի հիմնական սուբյեկտներից՝ Ադրբեջանից և Հայաստանից, կան նաև մի շարք առանցքային արտաքին խաղացողներ՝ Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան։ Արցախը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, կարևոր գործոն է: Ով վերահսկում է Լեռնային Ղարաբաղը, նա է Կովկասի «տերը», իսկ Կովկասի «տերը» գերիշխում է հարակից Կենտրոնական Ասիայի հարուստ տարածաշրջանում։ Եվ քանի որ Ղարաբաղի հարցում շահագրգիռ խաղացողները չափազանց շատ են, ապա հարցի կարգավորումը դառնում է Երևանի և Բաքվի միջև բարդ համադրություն մի շարք «անհայտներով»։

Հիմնական հարցն այն է, թե առանցքային արտաքին խաղացողներից ո՞վ է գերիշխելու Կովկասում, որի հետ էլ Հայաստանն ու Ադրբեջանը կապելու են իրենց հետագա պատմությունը։ Արցախում խաղաղության տարբերակներից մեկը կարող է ձեռնտու լինել Ադրբեջանին, Թուրքիային և արտաքին ուժերի խմբին, բայց չբավարարել Հայաստանին և մեկ այլ արտաքին խաղացողի։ Եթե նույնիսկ ենթադրենք փոխզիջման ձեռքբերում Ադրբեջանի և Հայաստանի միջև արտաքին ուժերի խմբի, այդ թվում՝ Թուրքիայի հետ, ապա չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղն ինքը կգործի արտաքին ազդեցիկ խաղացողի հետ համատեղ։ Իլհամ Ալիևը շտապում է, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին պայմանագիր կնքելով, առարկայացնել 2020 թվականի աշնանը մարտի դաշտում ունեցած այն «հաջողությունը», որը նրան տվել են արտաքին խաղացողները՝ Թուրքիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և ԱՄՆ-ը։ Հայաստանը, որպես պարտված կողմ, որը դեռ չի կարողացել վերականգնել ռազմական ուժերի հավասարակշռությունը, ստիպված է ռազմավարական զսպվածություն ցուցաբերել, մանևրել տարբեր կենտրոնների միջև։ Երևանը, ընդունելով Բաքվի պայմանները, թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի առաջարկով իր հասարակությանը նախապատրաստում է «խաղաղության դարաշրջանին»։

Այդ առումով հայ հասարակության մեջ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քննադատությունն ու ճնշումը «կապիտուլ յանտ» պիտակից բացի ուժեղանում է նաև դավաճանության մեղադրանքներով։ Բայց Փաշինյանին քննադատողները «մոռանում են», որ Հայաստանի վարչապետը չի վերահսկում Արցախի անվտանգությունը, չնայած Հայաստանը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի դոնոր։ Ինչպե՞ս կարող է Երևանը մերժել Բաքվի պահանջները, եթե դա զուգակցված է գրեթե բոլոր արտաքին խաղացողների ճնշման հետ։ Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը տարբեր պատճառներով, այնուամենայնիվ, համերաշխ են հայ-ադրբեջանական հաշտեցման և սահմանագծման հարցում։ Եթե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքեն, Լեռնային Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի կազմում, ապա մեծ է հավանականությունը, որ շուտով կլինի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Այդ դեպքում Ադրբեջանն ու Հայաստանը կփոխեն հակառակորդների կարգավիճակը գործընկերության և կմտնեն արևմտյան ազդեցության դաշտ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ տարածաշրջանային հովանավորությամբ։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը կհայտնվի Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից դուրս մղման իրավիճակում (որովհետև այդ սցենարի դեպքում ռուսական խաղաղապահները, ռազմաբազան և սահմանապահները հայկական տարածքում պետք չեն լինի), և, հետևաբար, կկորսվեն Կովկասն ու Կենտրոնական Ասիան: Խաղադրույքները չափազանց բարձր են, և դա նշանակում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի փոքր շտապել է՝ պնդելով, որ Հայաստանն այլընտրանք չունի։

Ինչպես ասում են, անելանելի իրավիճակներ չկան, կան հուսահատ մարդիկ։ Ընտրություն կա, ընկեր Լուկաշենկո, որովհետև Մոսկվան դա չի կարող թույլ տալ։ Արտաքին պարտադրանքով Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը կարող է կորցնել իր ուժը, քանի որ այսօր ոչ թե Երևանն է վերահսկում Արցախը, այլ Մոսկվան։ Այսինքն, Հայաստանը չի կարող Ադրբեջանի հետ որոշել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց Ռուսաստանի։ Ի վերջո, Բաքուն պետք է հասկանա, որ 1921 թվականի հուլիսի 5-ի ՌԿԿ (Բ) Կովկասյան բյուրոյի պլենումի հայտնի որոշումը Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ կայացրել է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը։ Ուստի Բաքուն պետք է Ղարաբաղի հարցով բանակցի Մոսկվայի հետ, բայց միաժամանակ պատասխանի Ռուսաստանի հետ նոր միությանը իր անդամակցության հիմնական հարցին։

1920 թվականի ապրիլին քեմալականներն իրենք ստիպեցին մուսավաթականներին ընդունել բոլշևիկների պայմանները Կովկասի խորհրդայնացման և ռուսացման համար և, որպես հավելավճար, ստացան հայկական Նախիջևանի, Լեռնային և Դաշտային Ղարաբաղի, Գարդմանի և Գյանջայի նահանգները։ Բայց այն ժամանակ Թուրքիան համաշխարհային պատերազմում պարտված երկիր էր, Անտանտի հակառակորդը, և Հայկական լեռնաշխարհի տարածքները պահպանելու համար երիտթուրքերը և քեմալականները պայմանավորվեցին բոլ շևիկների հետ՝ նրանց կողմից ստանալով ռազմական, ֆինանսական, պարենային և դիվանագիտական օգնություն։ Թուրքիան այսօր ոչ թե Անտանտի թշնամին է, այլ ՆԱՏՕ-ի կարևոր անդամ հարավային թևում, պարտվող կողմը չէ, հակառակը՝ պատմական վրեժխնդրության հույս ունի։

Թե ինչպես կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի հերթական «սեզոնային սիրավեպը» Ադրբեջանի ճակատագրի շուրջ, կորոշվի, ի թիվս այլ բաների, Ղարաբաղի հարցով։ Լեռնային Ղարաբաղի գինը ռուսական Կովկաս լինել-չլինելն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԱրևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխըFreedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները