Երևան, 27.Հունիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են 40 րոպե կարկուտ է տեղացել, մեքենաներ են վնասվել․ ԱԻՊԾ Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ Ռուսաստանը գազն օգտագործում է որպես զենք. Սպիտակ տուն Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒՆԻՍԻ). Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան. «Փաստ»


Երկուշաբթի օրվանից նոր փոփոխություններ կտեսնեք. Աննա Գրիգորյան

Հարցազրույց

«Հրապարակի» զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է:

- 20 օրից ավել է, ինչ ընդդիմադիրներն, այդ թվում նաև Դուք դուրս եք եկել փողոցային պայքարի: Եթե ամփոփենք այս 20 օրն, ապա ի՞նչ հաջողություններ կարողացավ «Դիմադրության» շարժումն արձանագրել և ի՞նչ թերացումներ ունեցավ:

- Այն նպատակները, որոնք այս շրջանի համար նախատեսել էինք, կարծում եմ` իրականացվել են: Ամեն օր նոր մարդիկ են միանում մեզ, անգամ մարզերից են գալիս Ֆրանսիայի հրապարակ` Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից: Վրաններում երեկոյան ժամերին հավաքված են տարբեր քաղաքաներից, համայնքներից ժամանած քաղաքացիներ: Այս շարժումն իսկապես ժողովրդական շարժում է: Ընթացքում այն ավելի մեծ թափ կառնի: Սփյուռքի մեր հայրենակիցները վերջին շրջանում ևս բավականին ակտիվ են, այն բանաձևը, որ մենք մշտապես մեր առաջ ենք դրել` Հայաստան, Արցախ, Սփյուռք, դառնում է մեր շարժման տրամաբանության առանցքը: Մեր նպատակն է` խոսել հնարավոր բոլոր վտանգների մասին, այն է` որևէ կերպ թույլ չտալ նոր զիջումների գնալ: Պետք է ստեղծվեր դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով, սակայն այն չի ստեղծվել, համոզված եմ՝ հենց մեր շարժման շնորհիվ:

- Տպավորություն է, թե իշխանություններն ուզում են ամեն կերպ պախարակել այս շարժումը: Օրեր առաջ ԱԱԾ-ն խուզարկում էր դաշնակցական Սուրեն Մանուկյանի բնակարանը, իսկ այսօր էլ խուզարկեցին Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանը: Ինչ-որ ցուցակներ և նոթատետրեր են փնտրում, կարծես, այս ամենը վերջ չունի:

- Սրանք դասական ռեպրեսիաներ են: Այն անունները, որ տվեցիք, հանրային դեմքեր են, բոլորն են նրանց ճանաչում, սակայն կան բազմաթիվ այլ դեպքեր, երբ մտնում են մարդկանց տուն` խուզարկություն են իրականացնում ամենաանհեթեթ պատճառներով, մարդկանց տանում են բաժին, մի քանի ժամ պահում, ապա բաց թողնում: Սա նշանակում է, որ իշխանություններն ինչքան էլ փորձեն ձևացնել, թե այս երկրում ոչինչ էլ տեղի չի ունենում, մեկ է` անհանգիստ են: Ռեալ գործողությունները խոսում են այլ բանի մասին: Անդադար մարդկանց տանում են բաժին, Գերասիմ Վարդանյանի երկու տարի առաջվա գործը հիշում են հիմա, սա ինչի՞ մասին է խոսում: Խոսում է այն մասին, որ նրանք ավելի քան անհանգիստ են:

- Ներկայիս դրությամբ` դեռ որքա՞ն կարող է տևել պայքարը….

- Հստակ ժամկետներ չեմ ուզում ասել, դա այնքան էլ ճիշտ չէ: Այսօր էլ ունենք հանրահավաք: Առաջիկայում փոփոխություն է լինելու, ավելի մեծ թվով մարդիկ են ներգրավվելու շարժման մեջ: Հայաստանի ժողովուրդն այսօրվա դրությամբ այլևս չի ցանկանում տեսնել Նիկոլ Փաշինյանին, սակայն պետք է կարողանանք այդ մարդկանց ներգրավվել շարժման մեջ: Ամեն օր տեսնում ենք նոր մարդկանց, նոր դեմքերի աջակցությունը` մեքենաներից, պատշգամբներից:

- Իսկ ի՞նչ կոնկրետ փոփոխությունների մասին եք խոսում:

- Երկուշաբթի օրվանից նոր փոփոխություններ կտեսնեք: Հիմա այդ մասին չեմ ցանկանում խոսել:

Ավետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԱրտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկանԼարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը Հնարավոր է` Ջհանգիրյանն այս պահին վիրահատվում է, դրա համար ԱԺ չի եկել Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին՝ Հիսուսի կերպարը ծաղրելու համարԼրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույց եմ ուղարկել միջազգային կազմակերպություններին. Թագուհի ԹովմասյանԱրտակարգ իրավիճակ Վերին ԼարսումՉինաստանը տիեզերք կուղարկի արևային էլեկտրակայան, որը էներգիա կփոխանցի ԵրկիրԻնչո՞ւ Զաբել. Սիրուշոն մեկնաբանել է դստեր անվան ընտրությունըՀայաստանում երկրաշարժ գրանցվեցՉալաբյանը դասական, ուղիղ իմաստով քաղբանտարկյալ էՍյունիքի միջպետական այլընտրանքային, նոր կառուցված ճանապարհըԱվետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԿայծակի հարվածը Արագածի լանջերինՀրդեհ՝ Արևաբույր գյուղումՀիմնանորոգվում է Արզնի-Նոր Գեղի-Լուսակերտ 10կմ-ոց ճանապարհը Փրկարարները հունիսի 23-26-ն անվտանգ տարածք են տեղափոխել 9 օձ Սիրուշոն բացահայտել է նորածին դստեր անունը«Տրամադրությունը՝ դոլարի կուրսին համարժեք»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)Արմինկայի երեւանյան «street style»-ըԲաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումըՀԱՀ-ում գիշերային ակումբում առեղծվածային հանգամանքներում 20 մարդ է մահացելՀանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումըԹուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. ՉավուշօղլուG7 երկրներն արգելք կսահմանեն ռուսական ոսկու ներկրման վրաՄոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համարԽոշոր ավտովթար Տավուշի մարզում. 5 վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներըԱննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ է անցկացնելու Նիցցայում, Մոնակոյում և ԿաննումՀայաստանի բասկետբոլի հավաքականը վերջին խաղում պարտվեց Սիրիայի թիմինԳեղարքունիքի մարզում բախվել են УАЗ-ն ու ВАЗ 21099-ը. 2 վիրավորներից մեկը ժամեր անց Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս շտպաօգնության մեքենայում մահացել է․ shamshyan.comԱյս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ«Սիրուն»․ Անատի Սաքանյանի երեկոյան լուքըՄիշելը զգուշությամբ է մոտենում ոսկու ներկրման սահմանափակման ծրագրինՌուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. BloombergՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի ենԿինը դանակահարել է ամուսնուն՝ բուքմեյքերական ընկերության կողմից ստացած հաղորդագրության համարԱզոտից շուրջ 70 ուկրաինացի զինվորներ գերի են հանձնվել40 րոպե կարկուտ է տեղացել, մեքենաներ են վնասվել․ ԱԻՊԾԱրարատ Միրզոյանը կմեկնի ԱթենքԴերասան Վահան Թովմասյանը հայր է դարձել (ֆոտո)ПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ ՀարությունյանԿիևի մարտերը վերսկսել են. Բելառուսը օգնության է հասել ՌԴ-ին«Ողջույն, Վիեննա»․ Սոնա ԵսայանԲժիշկը մահացել է խեղդվողին գետից փրկելիսՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը դարձել է Ֆրանսիայի ակումբային առաջնության չեմպիոնՎրաերթ Ստեփանակերտում՝ մահվան ելքովՀայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ