Երևան, 11.Օգոստոս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Դոլարի և ռուբլու փոխարժեքները կրկին նվազել են Արայիկ Հարությունյանը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել Եղանակի տաքացումն արագացնում է վտանգավոր հիվանդությունների տարածումը. Nature Climate Change ՄԱԿ-ում զգուշացրել են Ուկրաինայում հակամարտությունն օգտագործելու՝ Իսլամական պետության ծրագրերի մասին Մինչև օգոստոսի 14-ը Երևանում տեղումներ չեն լինի, որոշ մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են Ջրանջատումներ Երևանի վարչական 3 շրջաններում ու 2 մարզում


Լոռիում պարեկները BMW-ի ու Niva-ի վարորդների նկատմամբ ֆիզիկական ուժ և արցունքաբեր միջոց են կիրառել

Հասարակություն

Մայիսի 20-ին Լոռու մարզում տեղի է ունեցել միջադեպ: Այդ օրը՝ ժամը 19:40-ի սահմանում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկ Սահակ Կ.-ն և կրտսեր պարեկ Ալբերտ Հ.-ն, ծառայություն կատարելու ժամանակ Թեղուտ գյուղի վարչական տարածքում կանգնեցրել են ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան:   Սակայն վարորդ, Լոռու մարզի բնակիչ, Սևակ Ղ.-ն հրաժարվել է պարեկներին ներկայացնել վարորդական վկայականն ու ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը, գրում է shamshyan.com-ը:

Պարեկները ունեցել են կասկածներ, որ նա արտաքինից գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում:  

Ըստ կարգի՝ պարեկները նրան հայտնել են, որ պետք է ստուգվի սթափության վիճակը, ապա կազմվեն համապատասխան արձանագրություններ, որից հետո ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդը հրաժարվում է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:  

Այդ ամենից հետո սկսվել է վիճաբանություն և Սևակ Ղ.-ն սկսել է քաշքշել պարեկներից մեկի համազգեստից և հայհոյանքներ տալ, որից հետո սպառնացել է, որ հիմա կկանչի իր ընկերներին, որոնք կգան և չեն թողնի, որպեսզի ավտոմեքենան տեղափոխվի պահպանվող հատուկ տարածք:  

Պարեկ Ալբերտ Հ.-ն, երբ փորձել է միջամտել, Սևակ Ղ.-ն իր ձեռքին գտնվող ձեռնափայտով փորձել է հարվածել: Այդ ընթացքում նշված վայր է մոտեցել BMW մակնիշի ավտոմեքենա, որից իջել են 4 հոգի և BMW-ի վարորդ Դավիթ Դ.-ն ագրեսիվ վիճակում փորձել է հարվածել պարեկին, ով էլ նրանց նկատմամբ օգտագործել է արցունքաբեր հատուկ միջոց, որից հետո նշված անձինք դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով Սևակ Ղ.-ին:  

Կատարվածի մասին պարեկները տեղեկացրել են Պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանին և գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանին: Վերջիններիս հանձնարարականով ժամանած մյուս պարեկների հետ, 2 հոգու օրենքով նախատեսված համապատասխան ֆիզիկական ուժ կիրառելով, բերման են ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին, իսկ Niva-ն ու BMW-ն՝ պահպանվող հատուկ տարածք:  

Ըստ աղբյուրի՝ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Սևակ Ղ.-ն վարորդական վկայական չունի, ինչպես նաև՝ Niva-ն ու BMW-ն տեխզննում չեն անցել: Պարեկային ծառայության Լոռու գումարտակի ու ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ BMW-ի մյուս 2 ուղևորների ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:  

Դեպքի փաստով նյութերը ուղարկվել են Լոռու մարզի դատախազություն հետագա ընթացքը որոշելու համար:

Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին ՌԴ ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասինՀաշմանդամություն ունեցողի անձնական օգնականը պետությունից ժամը 1050 դրամ վարձատրություն կստանաԱմենաոսկյա ժամանակներն են, որ շինարարական ընկերությունները դրամային վարկեր վերցնեն. ՔերոբյանՈւկրաինայի թեմի առաջնորդը, ՀՀ դեսպանն ու Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը հյուրընկալել են Զապորոժիե քաղաք (լուսանկարներ, տեսանյութ) Սերժ Սարգսյան․ Վերջին 20 տարիներին Հայաստանի հավաքականն առաջինն է իր նվաճումներովՖոտովոլտային վահանակների տեղադրման պահանջարկը Կիպրոսում ռեկորդային է Ավետիք Չալաբյանի և գործող վարչախմբի արժեքային տարբերությունը Արցախում ապրող մեր հայրենակիցները անվտանգությունից, բնականոն կյանքի ապահովումից զատ մեկ շատ կարևոր բանի կարիք ունեն՝ անկեղծության. Տիգրան Աբրահամյան Հայկական խաչքարերը հանում են Բերձորից. եկեղեցին փրկել չի լինիԲայրամովն իր հայտարարությամբ փորձում է քաղաքական ճնշում գործադրել Հայաստանի վրա. Վարդան ՈսկանյանԳյումրիում բախվել են Opel-ը և Honda-ն, կան տուժածներՆոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դիՄենք արեցինք այն, ինչ կարողացանք, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ. Վահե Հակոբյան․ «Փաստինֆո»Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համարԹուրքիայի խորհրդարանի նախագահը արևմտահայերի մասին պատմական դրվագ է հիշեցրելԱրմավիրի մարզում գովազդային վահանակը կոտրվել ու կախվել է` փակելով արագաչափըՀայաստանից օդային ճանապարհով արտագաղթը աճել է 60 տոկոսովՄոլդովան չի կարողանա «Գազպրոմին» վճարել գազի համար՝ միջոցների սղության պատճառովԱրարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիՈստիկանությունից թաքնվելու համար հանցագործը խաղալիք արջուկ է ձևացել (լուսանկար)ԱՄՆ-ն Ուկրաինային զենք կմատակարարի որքան կպահանջվի. Պենտագոնի ղեկավարԿարկուտի պատճառով այգեձորցիները զրկվել են խաղողի բերքիցԶինծառայող Էրիկ Ղարսայանը հրազենային մարմնական վնասվածքը ստացել է իրեն ամրակցված АКМ տեսակի ինքնաձիգից. ՔԿԵ՞րբ է Կարմիր խաչը վերջին անգամ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներինՀրշեջները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհներըՌուսաստանը զենք է տեղափոխել թուրքական նեղուցներով՝ չնայած արգելքինԾովինարում 33 և 57-ամյա համագյուղացիները վիճաբանել են, իրար ծեծել, ապա ատրճանակից կակոցներ արձակելՇատ մեծ նվաճում եմ վայելում․ էմոցիաներ տղաները կունենան․ Սերժ ՍարգսյանՔաշաթաղից տարհանվում են հուշարձանները (տեսանյութ)Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտումԿանադայի երկնքում առեղծվածային լուսավոր շերտ է դիտարկվելՀՀ զորամասերից մեկի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դիԻրավիճակը ՊՆ–ի դիմաց լարվեց. զոհված զինծառայողների ծնողները մտան շենքԴոլարի և ռուբլու փոխարժեքները կրկին նվազել ենԲերձորի Սբ. Համբարձման եկեղեցու վրայից հեռացվում են խաչերըԱրայիկ Հարությունյանը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրելԵղանակի տաքացումն արագացնում է վտանգավոր հիվանդությունների տարածումը. Nature Climate ChangeՄեղրաձորում հայր ու որդի վիճաբանել են համագյուղացու հետ, որն էլ դանակահարել է 21-ամյա տղայինՉավուշօղլու. «Այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար»Հանրային լողափերը շտկել են խնդիրները. Նոր որակ սպասարկման ոլորտում ԱՄՆ-ն պնդում է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորումըԻմ դատավճիռը դրված է դատարանի դարակներից մեկում․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպում. քննարկվել են ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններըԸնթանում է Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ)Էլ ումի՞ց արտաշիրիմում պահանջեմ․ էդքան պահանջել եմ․ ստի երկիր ա․ մնում ա՝ տունս ծախեմ, գնամ ստեղիցԱվետիք Չալաբյանի դատաքննությունը ցնցել է ռուսաստանցի հայտնի իրավաբանին Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատո՞ւն է կառուցվումԱնդրանիկ Քոչարյանը` ՆԳ նախարարի հավակնորդԱրևային մարտկոցը կփակի իր ծախսերը 10 տարի հետո, բայց գազը երբեք դա չի անի. էներգետիկ փորձագետ