Վաղը առավոտյան 8:00-ից տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր. Իշխան Սաղաթելյան
БлогՎաղը առավոտյան 8:00-ից տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր: Այս մասին իր ֆեյսուբքյան լայվում ասել է «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Մեկ անգամ եւս կոչ եմ անում մեր հայրենակիցներին միանալ, առավոտվանից քաղաքի տարբեր հատվածներում տեղի են ունեալու ավտոերթեր, միացեք: Մեկ անգամ հիշեցնեմ մեր քաղաքացիներին, որ վաղը իրենց երթեւեկությունը կազմակերպպել 15 կմ/ժ, դրանով եւս մեկ անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտնեց, որ վաղը հանրահավաքի մասին դեռ հստակ ինֆորմացիա չկա, օրվա ընթացքում կհայտնեն:
Նշենք, որ այսօր անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք տեղի չի ունեցել: