Երևան, 27.Հունիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են 40 րոպե կարկուտ է տեղացել, մեքենաներ են վնասվել․ ԱԻՊԾ Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ Ռուսաստանը գազն օգտագործում է որպես զենք. Սպիտակ տուն Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒՆԻՍԻ). Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան. «Փաստ»


Ի՞նչ «մեսիջներ» է ուղարկում Ավետիք Չալաբյանը

Քաղաքական

Նախօրեին «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցներին է ներկայացրել գործչի հոդվածը՝ գրված կալանավայրում: Հոդվածը բավական ուշագրավ արձանագրումներ և «մեսիջներ» է պարունակում: Ի մասնավորի, առաջին հերթին Չալաբյանը շեշտում է, որ հանրային դիմադրությունն աստիճանաբար թափ է հավաքել և ակնհայտ է դարձրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է։

Նշելով, որ Փաշինյանը մանևրում է օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, և երկրի ներսում տարածվող անհնազանդության միջև՝ Ա. Չալաբյանը արձանագրում է, որ  այս երկու բևեռների միջև «Փաշինյանը  փորձելու է դեռ  մանևրել, և  իրեն հատուկ ոճով  փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն  արդեն երևում է, և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ  իրադարձության արդյունքում»։ «Իրական ընտրությունն ուստի ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր,  այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու»,-գրում է քաղաքական, հասարակակն գործիչն ու հավելում, որ այսօր պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, և որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, և ի վերջո կառուցենք հարատևող և կենսունակ  պետականություն։

Սա չափազանց կարևոր շեշտադրում է այն տեսակետից, որ հիմա շատ է խոսվում այն մասին, թե ով է լինելու երկրի ղեկավարը Փաշինյանի հեռանալուց հետո:

Չալաբյանը նաև գրում է, որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, և հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի  հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ և կանգնեցնել  թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը և ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ  փոփոխությունների համար։

Այնուհետ թվարկվում են այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են՝ վերականգնելու Հայաստանի աշխարհաքաղաքական դերն ու կշիռը և ոստքի կանգնեցնելու երկիրը: Այս տեսանկյունից Չալաբյանի հոդվածը ծրագրային դոկտրինի յուրատեսակ հիմք կարելի է համարել: 

Չալաբյանը շեշտադրում է երեք կարևորագույն գործոն՝ Հայաստանի (ներառյալ Արցախը) բնակչության աճ, Հայաստանի տնտեսության արմատական վերակառուցում, հայկական բանակի հզորացում:

«Մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջև է և Հայաստանի, որն ի մի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի և պայքարի սեփական հարատևությունն ապահովելու համար։ Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, և ոչ միայն հեռացնի պարտվողական և թուլամորթ իշխանությանը, այլև անձնական և կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով և պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ և հարատևող հայկական միասնական պետությունը»,- հոդվածն ավարտել է Ավետիք Չալաբյանն ու նշել, որ առաջիկայում հանդես կգա նոր հոդվածներով, որտեղ առավել մանրամասն կներկայացվեն վերոնշյալին հասնելու ճանապարհներն ու այն, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել:

Արման Գրիգորյան

Արտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկանԼարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը Հնարավոր է` Ջհանգիրյանն այս պահին վիրահատվում է, դրա համար ԱԺ չի եկել Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին՝ Հիսուսի կերպարը ծաղրելու համարԼրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույց եմ ուղարկել միջազգային կազմակերպություններին. Թագուհի ԹովմասյանԱրտակարգ իրավիճակ Վերին ԼարսումՉինաստանը տիեզերք կուղարկի արևային էլեկտրակայան, որը էներգիա կփոխանցի ԵրկիրԻնչո՞ւ Զաբել. Սիրուշոն մեկնաբանել է դստեր անվան ընտրությունըՀայաստանում երկրաշարժ գրանցվեցՉալաբյանը դասական, ուղիղ իմաստով քաղբանտարկյալ էՍյունիքի միջպետական այլընտրանքային, նոր կառուցված ճանապարհըԱվետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԿայծակի հարվածը Արագածի լանջերինՀրդեհ՝ Արևաբույր գյուղումՀիմնանորոգվում է Արզնի-Նոր Գեղի-Լուսակերտ 10կմ-ոց ճանապարհը Փրկարարները հունիսի 23-26-ն անվտանգ տարածք են տեղափոխել 9 օձ Սիրուշոն բացահայտել է նորածին դստեր անունը«Տրամադրությունը՝ դոլարի կուրսին համարժեք»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)Արմինկայի երեւանյան «street style»-ըԲաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումըՀԱՀ-ում գիշերային ակումբում առեղծվածային հանգամանքներում 20 մարդ է մահացելՀանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումըԹուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. ՉավուշօղլուG7 երկրներն արգելք կսահմանեն ռուսական ոսկու ներկրման վրաՄոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համարԽոշոր ավտովթար Տավուշի մարզում. 5 վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներըԱննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ է անցկացնելու Նիցցայում, Մոնակոյում և ԿաննումՀայաստանի բասկետբոլի հավաքականը վերջին խաղում պարտվեց Սիրիայի թիմինԳեղարքունիքի մարզում բախվել են УАЗ-ն ու ВАЗ 21099-ը. 2 վիրավորներից մեկը ժամեր անց Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս շտպաօգնության մեքենայում մահացել է․ shamshyan.comԱյս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ«Սիրուն»․ Անատի Սաքանյանի երեկոյան լուքըՄիշելը զգուշությամբ է մոտենում ոսկու ներկրման սահմանափակման ծրագրինՌուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. BloombergՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի ենԿինը դանակահարել է ամուսնուն՝ բուքմեյքերական ընկերության կողմից ստացած հաղորդագրության համարԱզոտից շուրջ 70 ուկրաինացի զինվորներ գերի են հանձնվել40 րոպե կարկուտ է տեղացել, մեքենաներ են վնասվել․ ԱԻՊԾԱրարատ Միրզոյանը կմեկնի ԱթենքԴերասան Վահան Թովմասյանը հայր է դարձել (ֆոտո)ПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ ՀարությունյանԿիևի մարտերը վերսկսել են. Բելառուսը օգնության է հասել ՌԴ-ին«Ողջույն, Վիեննա»․ Սոնա ԵսայանԲժիշկը մահացել է խեղդվողին գետից փրկելիսՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը դարձել է Ֆրանսիայի ակումբային առաջնության չեմպիոնՎրաերթ Ստեփանակերտում՝ մահվան ելքովՀայաստանում սպասվում է անձրև և ամպրոպԹագուհի Թովմասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ.