Երևան, 11.Օգոստոս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Դոլարի և ռուբլու փոխարժեքները կրկին նվազել են Արայիկ Հարությունյանը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել Եղանակի տաքացումն արագացնում է վտանգավոր հիվանդությունների տարածումը. Nature Climate Change ՄԱԿ-ում զգուշացրել են Ուկրաինայում հակամարտությունն օգտագործելու՝ Իսլամական պետության ծրագրերի մասին Մինչև օգոստոսի 14-ը Երևանում տեղումներ չեն լինի, որոշ մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են Ջրանջատումներ Երևանի վարչական 3 շրջաններում ու 2 մարզում


Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին

Տնտեսություն

Global Finance ամսագիրը հայտարարել է կայուն ֆինանսավորման ոլորտում արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանում «Կայուն ֆինանսավորման գծով 2022 թ-ի լավագույն բանկ»` դառնալով տարածաշրջանի առաջին բանկը, որն արժանանում է այսմրցանակին: 

Մրցանակը շնորհվում է կայուն ֆինանսավորման ոլորտում համաշխարհային, տարածաշրջանային և տեղական առաջատար ընկերություններին, որոնք ֆինանսավորում են կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ուղղված նախաձեռնություններ` նպաստելով առավել կայուն ապագայի ստեղծմանը:  

Հաղթողներն ընտրվում են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից ստացված հայտերի և իրականացված անկախ հետազոտության արդյունքների հիման վրա: Գնահատման չափանիշները ներառում են կառավարման քաղաքականություններն ու նպատակները, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական ծրագրերի կայուն ֆինանսավորման ոլորտում գրանցված չափելի ձեռքբերումները:

«Համաճարակը և էներգետիկ ոլորտի խափանումները բարձրացրել են կլիմայի փոփոխության ռիսկերի մասին իրազեկվածության մակարդակը, իսկ տեխնոլոգիական նորարարությունները վնասը նվազեցնելու և կայուն ապագա կառուցելու համար նոր հնարավորություններ են ընձեռում և նոր լուծումներ են առաջարկում:  Global Finance ամսագրի կողմից կայուն ֆինանսավորման ոլորտում շնորհվող մրցանակների միջոցով գնահատական է տրվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք աչքի են ընկնում նշված ոլորտում պահանջվող բոլոր նախաձեռնությունների բավարար ֆինանսավորմանն ուղղված ջանքերով և նշված երկարաժամկետ խնդիրների լուծման ստեղծարար առաջարկներով», - նշել է Global Finance ամսագրի գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Ամերիաբանկի հեռանկարային ռազմավարության հիմքում կայուն զարգացման սկզբունքն է: Մենք շարունակաբար նոր հնարավորություններ ենք փնտրում և ներգրավում ենք միջազգային գործընկերների կայուն ֆինանսավորման մեր պորտֆելն ընդլայնելու համար: Կայուն ֆինանսավորման ոլորտում մենք առաջնորդվում ենք գլոբալ բնապահպանական խնդիրներով և կլիմայի փոփոխության ռիսկերով: Մենք պատասխանատու ենք նշված խնդիրների լուծման գործընթացքում մեր լուման ներդնելու համար: Global Finance ամսագրի կողմից շնորհված մրցանակը շատ մոտիվացնող է: Այն մեզ պարտավորեցնում է առավել շատ ջանքեր գործադրել պատասխանատու բիզնես վարելու և Հայաստանի կայուն ապագան կերտելու ուղղությամբ», - ընդգծել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

 

Մեր երկարաժամկետ պարտավորությունն է ստեղծել կայուն միջավայր և աջակցել մեր հաճախորդներին չեզոք ածխածնային տնտեսությանն անցնելու գործում: Ամերիաբանկը մշակել է Կանաչ պարտատոմսերի հայեցակարգ (GBF), որը համահունչ է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA*) Կանաչ պարտատոմսերի ներկայիս սկզբունքներին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs):

2009թ.-ից ի վեր Ամերիաբանկը էներգախնայողության ու էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 225 մլն ԱՄՆ դոլար տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների և ազդեցիկ ներդրողների աջակցությամբ:

2020թ. Ամերիաբանկը դարձավ կանաչ պարտատոմսեր թողարկող առաջին բանկը Հայաստանում և նախատեսում է ընդլայնել նշված գործունեությունը` դառնալով կանաչ պարտատոմսերի թողարկման գծով տարածաշրջանի առաջատարը: 

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ, Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Աթաթուրքի նկարով դպրոցական պայուսակ՝ «Ուրարտու» հանրախանութում Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին ՌԴ ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասինՀաշմանդամություն ունեցողի անձնական օգնականը պետությունից ժամը 1050 դրամ վարձատրություն կստանաԱմենաոսկյա ժամանակներն են, որ շինարարական ընկերությունները դրամային վարկեր վերցնեն. ՔերոբյանՈւկրաինայի թեմի առաջնորդը, ՀՀ դեսպանն ու Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը հյուրընկալել են Զապորոժիե քաղաք (լուսանկարներ, տեսանյութ) Սերժ Սարգսյան․ Վերջին 20 տարիներին Հայաստանի հավաքականն առաջինն է իր նվաճումներովՖոտովոլտային վահանակների տեղադրման պահանջարկը Կիպրոսում ռեկորդային է Ավետիք Չալաբյանի և գործող վարչախմբի արժեքային տարբերությունը Արցախում ապրող մեր հայրենակիցները անվտանգությունից, բնականոն կյանքի ապահովումից զատ մեկ շատ կարևոր բանի կարիք ունեն՝ անկեղծության. Տիգրան Աբրահամյան Հայկական խաչքարերը հանում են Բերձորից. եկեղեցին փրկել չի լինիԲայրամովն իր հայտարարությամբ փորձում է քաղաքական ճնշում գործադրել Հայաստանի վրա. Վարդան ՈսկանյանԳյումրիում բախվել են Opel-ը և Honda-ն, կան տուժածներՆոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դիՄենք արեցինք այն, ինչ կարողացանք, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ. Վահե Հակոբյան․ «Փաստինֆո»Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համարԹուրքիայի խորհրդարանի նախագահը արևմտահայերի մասին պատմական դրվագ է հիշեցրելԱրմավիրի մարզում գովազդային վահանակը կոտրվել ու կախվել է` փակելով արագաչափըՀայաստանից օդային ճանապարհով արտագաղթը աճել է 60 տոկոսովՄոլդովան չի կարողանա «Գազպրոմին» վճարել գազի համար՝ միջոցների սղության պատճառովԱրարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիՈստիկանությունից թաքնվելու համար հանցագործը խաղալիք արջուկ է ձևացել (լուսանկար)ԱՄՆ-ն Ուկրաինային զենք կմատակարարի որքան կպահանջվի. Պենտագոնի ղեկավարԿարկուտի պատճառով այգեձորցիները զրկվել են խաղողի բերքիցԶինծառայող Էրիկ Ղարսայանը հրազենային մարմնական վնասվածքը ստացել է իրեն ամրակցված АКМ տեսակի ինքնաձիգից. ՔԿԵ՞րբ է Կարմիր խաչը վերջին անգամ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներինՀրշեջները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհներըՌուսաստանը զենք է տեղափոխել թուրքական նեղուցներով՝ չնայած արգելքինԾովինարում 33 և 57-ամյա համագյուղացիները վիճաբանել են, իրար ծեծել, ապա ատրճանակից կակոցներ արձակելՇատ մեծ նվաճում եմ վայելում․ էմոցիաներ տղաները կունենան․ Սերժ ՍարգսյանՔաշաթաղից տարհանվում են հուշարձանները (տեսանյութ)Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտումԿանադայի երկնքում առեղծվածային լուսավոր շերտ է դիտարկվելՀՀ զորամասերից մեկի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դիԻրավիճակը ՊՆ–ի դիմաց լարվեց. զոհված զինծառայողների ծնողները մտան շենքԴոլարի և ռուբլու փոխարժեքները կրկին նվազել ենԲերձորի Սբ. Համբարձման եկեղեցու վրայից հեռացվում են խաչերըԱրայիկ Հարությունյանը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրելԵղանակի տաքացումն արագացնում է վտանգավոր հիվանդությունների տարածումը. Nature Climate ChangeՄեղրաձորում հայր ու որդի վիճաբանել են համագյուղացու հետ, որն էլ դանակահարել է 21-ամյա տղայինՉավուշօղլու. «Այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար»Հանրային լողափերը շտկել են խնդիրները. Նոր որակ սպասարկման ոլորտում ԱՄՆ-ն պնդում է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորումըԻմ դատավճիռը դրված է դատարանի դարակներից մեկում․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպում. քննարկվել են ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններըԸնթանում է Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ)Էլ ումի՞ց արտաշիրիմում պահանջեմ․ էդքան պահանջել եմ․ ստի երկիր ա․ մնում ա՝ տունս ծախեմ, գնամ ստեղիցԱվետիք Չալաբյանի դատաքննությունը ցնցել է ռուսաստանցի հայտնի իրավաբանին Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատո՞ւն է կառուցվումԱնդրանիկ Քոչարյանը` ՆԳ նախարարի հավակնորդ