Երևան, 27.Հունիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են 40 րոպե կարկուտ է տեղացել, մեքենաներ են վնասվել․ ԱԻՊԾ Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ Ռուսաստանը գազն օգտագործում է որպես զենք. Սպիտակ տուն Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒՆԻՍԻ). Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան. «Փաստ»


Եթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք ԱԺ արտահերթ նիստին և ստորագրեք․ Սաղաթելյանը ընթերցեց հայտարարության տեքստը

Քաղաքական

Մենք այնտեղ ենք, որտեղ ժողովրդի օրակարգն է, այսօր օրակարգը այս հրապարակում է, ժողովուրդը մանդատ է տվել իր շահերը սպասարկելու, իր իրավունքները պաշտպանելու համար, այս մասին Ֆրանսիայի հրապարակում իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Բայց այս օրերին շատ է խոսվում, որ չկա քաղաքական օրակարգ։ Երկրորդը՝ փորձում են անընդհատ շեղել և կրկին մոլորեցնել մեր հասարակությանը՝ ասելով, որ ընդդիմությունը Արցախի համար դուրս չի եկել փողոց, դա ընդամենը իշխանության համար պայքար է։ Ելնելով այս իրավիճակից՝ մեկ անգամ ևս սրանց դեմքը վերջնականպես պատռելու համար խորհրդարանական երկու խմբակցությունները հանդես էլ եկել նախաձեռնությամբ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ՝ մեր օրակարգով»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ պահանջ են դրել, որ խորհրդարանը հանդես գա հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությունով։ Ըստ նրա՝ այն, ինչ կա այդ հայտարարությունում, մերժելի է այս իշխանությունների կողմից։ «Այդ հայտարարության նախաձեռնությունը մեր բոլոր այն քաղաքացիների համար է, որոնք դեռ կասկածում են, որ սրանք դավաճան են և երկիրն ուզում են տանել նոր կապիտուլյացիայի։ Դրա համար մենք պահանջել ենք ԱԺ արտահերթ նիստ և ասում ենք՝ եթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք այդ նիստին և ստորագրեք այդ հայտարարության տակ»,– նշեց նա։

Այնուհետև Իշխան Սաղաթելյանն ընթերցեց հայտարարության տեքստը։

«Հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների կապակցության ՀՀ ԱԺ հայտարարությունը

Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները

Հայտարարում ենք

1.           Հայաստանի Հանրապետությունը աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

2.           Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

3.           Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։

4.           Հայաստանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման նախապայմանով։

5.           Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը։

6.           Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես հայության հոգևոր, մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։

7.           Հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միմյանց հետ շաղկապված չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջազգային տրամաբանությամբ»։

Նաիրի Սարգսյանի ու Բաբկեն Թունյանի բանավեճը անկանխիկ գործարքների մասովԱվետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԱրտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկանԼարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը Հնարավոր է` Ջհանգիրյանն այս պահին վիրահատվում է, դրա համար ԱԺ չի եկել Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին՝ Հիսուսի կերպարը ծաղրելու համարԼրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույց եմ ուղարկել միջազգային կազմակերպություններին. Թագուհի ԹովմասյանԱրտակարգ իրավիճակ Վերին ԼարսումՉինաստանը տիեզերք կուղարկի արևային էլեկտրակայան, որը էներգիա կփոխանցի ԵրկիրԻնչո՞ւ Զաբել. Սիրուշոն մեկնաբանել է դստեր անվան ընտրությունըՀայաստանում երկրաշարժ գրանցվեցՉալաբյանը դասական, ուղիղ իմաստով քաղբանտարկյալ էՍյունիքի միջպետական այլընտրանքային, նոր կառուցված ճանապարհըԱվետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԿայծակի հարվածը Արագածի լանջերինՀրդեհ՝ Արևաբույր գյուղումՀիմնանորոգվում է Արզնի-Նոր Գեղի-Լուսակերտ 10կմ-ոց ճանապարհը Փրկարարները հունիսի 23-26-ն անվտանգ տարածք են տեղափոխել 9 օձ Սիրուշոն բացահայտել է նորածին դստեր անունը«Տրամադրությունը՝ դոլարի կուրսին համարժեք»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)Արմինկայի երեւանյան «street style»-ըԲաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումըՀԱՀ-ում գիշերային ակումբում առեղծվածային հանգամանքներում 20 մարդ է մահացելՀանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումըԹուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. ՉավուշօղլուG7 երկրներն արգելք կսահմանեն ռուսական ոսկու ներկրման վրաՄոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համարԽոշոր ավտովթար Տավուշի մարզում. 5 վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներըԱննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ է անցկացնելու Նիցցայում, Մոնակոյում և ԿաննումՀայաստանի բասկետբոլի հավաքականը վերջին խաղում պարտվեց Սիրիայի թիմինԳեղարքունիքի մարզում բախվել են УАЗ-ն ու ВАЗ 21099-ը. 2 վիրավորներից մեկը ժամեր անց Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս շտպաօգնության մեքենայում մահացել է․ shamshyan.comԱյս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ«Սիրուն»․ Անատի Սաքանյանի երեկոյան լուքըՄիշելը զգուշությամբ է մոտենում ոսկու ներկրման սահմանափակման ծրագրինՌուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. BloombergՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի ենԿինը դանակահարել է ամուսնուն՝ բուքմեյքերական ընկերության կողմից ստացած հաղորդագրության համարԱզոտից շուրջ 70 ուկրաինացի զինվորներ գերի են հանձնվել40 րոպե կարկուտ է տեղացել, մեքենաներ են վնասվել․ ԱԻՊԾԱրարատ Միրզոյանը կմեկնի ԱթենքԴերասան Վահան Թովմասյանը հայր է դարձել (ֆոտո)ПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ ՀարությունյանԿիևի մարտերը վերսկսել են. Բելառուսը օգնության է հասել ՌԴ-ին«Ողջույն, Վիեննա»․ Սոնա ԵսայանԲժիշկը մահացել է խեղդվողին գետից փրկելիսՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը դարձել է Ֆրանսիայի ակումբային առաջնության չեմպիոնՎրաերթ Ստեփանակերտում՝ մահվան ելքով