Ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ կրում եմ պատասխանատվություն. Իշխան Սաղաթելյան
Blog«Հարցնում են՝ ո՞վ է կրում պատասխանատվություն, երբ տեղի են ունենում բախումներ, շատ հստակ և ուղիղ ուզում եմ այդ հարցին պատասխանել՝ ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ կրում եմ պատասխանատվություն»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք, ոչ պատասխանատվությունից խուսափող ենք, ոչ՝ փախնող։ Մեզ հենց այդ պատասխանատվություն է ստիպել, որ այսօր այս պայքարի մեջ ենք և այդ պատասխանատվությունն է մեզ բերել այս հրապարակ։ Մենք մեկ ամիս առաջ այս հարթակից հրապարակել ենք՝ մտնում ենք այդ պատասխանատվության տակ և հնալու ենք մինչև վերւ։ Ես պատասխանատվություն եմ կրում այն քաղաքացիների համար, ովքեր երեկ վիրավորվել են նաև այն ոստիկանի համար, ում կրակեց մեկ ուրիշ ոստիկան։
Դուք՝ օրվա իշխանություններ, պատասխանատվություն եք կրում 5 հազար զոհվածների համար, Շուշիում սպանդի ենթարկված ոստիկանների համար, Արցախի մեծ մասի կորստի համար։ Եթե ձեզ թվում է, որ մանդատով պետք է մեզ խեղճացնեք, սխալվում եք, մենք ավելի կարևոր մանդատ ունենք՝ ժողովրդի մանդատը։
Այս երկրում կա մի խուլիգան, որը գտնվում է Կառավարության շենքում և մենք նրան վռնդելու ենք, այստեղ արժանապատիվ մարդիկ են, ովքեր դուրս են եկել հանուն պայքարի։
Ակնհայտ բռնություններ սկսվեցին մայիսի 28-ի հանրահավաքի ժամանակ։ Հույս ունեին, որ շարժումը իրենց խոսքով՝ մաշեցնելու են»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրանք որոշեցին երթ իրականացնել և ապա վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ` շարունակելու հանրահավաքը։