«Էս 2 զուգահեռ իրականությունը իմ ուղեղը ո՞նց ընդունի». Անժելա Նալբանդյան
Բլոգ«Հայաստան» դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես ո՞նց հասկանամ էն ոստիկանին, ով ցուցարար է ծեծում, և դա էն դեպքում, երբ ցուցարարը ոչ մի հակաօրինական բան չի անում:
Ես ո՞նց հասկանամ էն ոստիկանին, որը մեկ հոգու իշխանություն է պաշտպանում, այլ ոչ թե պետությանն ու քաղաքացուն:
Ես ո՞նց հասկանամ էն ոստիկանին, որը իմ ծնողների ուղղությամբ լուսաձայնային նռնակ է արձակում:
Ես ո՞նց հասկանամ հանուն սեփական աթոռի մի ամբողջ պետության ու ժողովրդի կրակի բերան տվածին:
Ես ո՞նց հասկանամ էն իշխանավորին, որն ինձ, մեզ համարում է ահաբեկիչ, իսկ իրենց հրամանները կատարող ու մեզ վրա կրակող ոստիկաններին սրբադասում է:
Չէ, ես հրաժարվում եմ էս ամենը հասկանալ: