Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան


«Իրականացնում են բոլորի ուզած օրակարգը՝ ի վնաս մեզ. այս մարդկանց համար իշխանությունը ոչ թե ազգային ու պետական շահերն իրացնելու ռեսուրս է, այլ պարզապես վայելքի աղբյուր». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունների այն պնդումները, թե քաղաքական ճգնաժամ չկա, պարզապես չի կարող համապատասխանել իրականությանը: Ե՛վ նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածը, և՛ արդեն այս ապրիլի կեսերից տեղի ունեցող գործընթացները երկարատև են: ՀՀ 3-րդ հանրապետության պատմության մեջ նման երկարատև գործընթացներ չեն եղել, և երկուսն էլ մեր երկրի օրակարգի ամենակարևոր՝ Արցախի հիմնահարցին են վերաբերում:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԵՊՀ դոցենտ, «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը:

Շեշտելով նշված հարցում առկա խոր հակասության մասին՝ նա ընդգծեց. «Քաղաքական ուժերի զգալի մասը գտնում է, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն է տանում: Մինչդեռ այդ փաստարկի դեմ ոչ մի նորմալ, ռացիոնալ հակափաստարկ իշխանությունները չեն ներկայացնում: Շարունակաբար հղումներ են անում 2021-ի ընտրություններին, մանդատ ունենալու հանգամանքին, փորձում են գործընթացները զրկել հանրային հնչեղությունից, այդ ամենը ձևակերպել որպես «աթոռակռիվ»: Մինչդեռ չի կարելի փախչել իրականությունից: Եթե անգամ հանրահավաքները, ենթադրենք, հենց այսօր էլ դադարեցվեն, հայ հասարակության մի շատ մեծ զանգված ունի համոզմունք առ այն, որ անվտանգային սուր խնդիրների ներքո է ապրում, նաև կարծում է, որ այս իշխանություններն ունակ չեն և չեն ցանկանում այդ մարտահրավերների դեմն առնել: Եվ սա չի դրսևորվում միայն Ֆրանսիայի հրապարակում, երթերին ու հանրահավաքներին մասնակցելով, ինչի վերաբերյալ ևս մանիպուլ յատիվ հայտարարություններ, փորձեր են արվում: Օրինակ՝ Դանիել Իոաննիսյանի ընտրած կադրերն են դրվում, Հ1-ով ևս չենք տեսնում բազմամարդ երթերն ու հանրահավաքները: Իսկ իրականում սոցիալական լարվածության շատ մեծ լիցք կա, բայց իշխանությունն անտեսում է այդ ամենը: Պարզից էլ պարզ է, որ եթե շարունակեն մնալ իշխանության ղեկին, այս ահռելի ու մեծ լարվածությունը չի լուծվելու: Իրենց քաղաքականությունն ամենաքիչը Արցախի հարցում բանակցությունների դիվանագիտական դիրքերի թուլացմանն է տանում: Այնպես որ, ավելի քան ակնհայտ է քաղաքական ճգնաժամը, որն այսպես չի կարող հանգուցալուծվել. եթե անգամ հանրահավաքները դադարեցվեն, այդ բացասական էներգիան կարող է այլ տրանսֆորմացիաներ ունենալ»:

Այս համատեքստում ընդգծելով անցնցում իշխանությունից հեռանալու հրամայականի մասին՝ Մ. Սողոմոնյանը նշեց. «Եթե չեն կարողանում անգամ ցույց տալ, թե ինչպես են ապահովում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչի մասին նշել էին նաև 2021-ի ընտրությունների նախընտրական խոստումների մեջ, պետք է հեռանան: Իսկ թե ինչու չեն հեռանում՝ մի քանի պատճառ կա: Նախ՝ այս իշխանություններն ամեն ձևով պահպանում են իրենց իշխանությունը: Հիմնական գործիքները մեդիաքարոզչությունն ու մանիպուլ յացիաներն են: Նաև շատ տեխնոլոգիաներ են կիրառվում՝ ժողովրդահաճո վարքագիծ են փորձում ցույց տալ: Օրինակ՝ Փաշինյանը գնում է գյուղ, ձեռքսեղմումներ անում: Փորձում է ստեղծել պատրանք, մոլորություն, թե իբր ինքն իրենցից մեկն է: Նման տեխնոլոգիաներն օգտագործում են մեր հանրության այն հատվածի համար, որոնք զարգացումները ոչ թե հարցերի մեջ խորամուխ լինելով, այլ էմոցիոնալ ձևով են ընկալում: Փաշինյանը նման ձևով փորձում է իր իշխանության համար որոշակի սոցիալական հենարան ստեղծել: Մինչդեռ իրականում խարխլված է իշխանության հենարանը: Այսօր չկա 2018-ի այն հավատը, լեգիտիմությունը ու վստահությունը, որը կար իրենց նկատմամբ: Հիմա Հայաստանը վերածվել է ոստիկանապետության: Այսօր քաղբանտարկյալների թիվն աննախադեպ է: Հիմա իրավապահ համակարգն են դարձրել իրենց իշխանության հիմնական հենարանը: Եթե նախկինում երբեմն հեծանիվով էր մարդկանց մեջ շրջում, հիմա մեծ քանակությամբ թիկնազորով է շրջապատված»:

Նրա խոսքով, այլ ուղղություններով ևս տեխնոլոգիաներ են կիրառվում:

«Շատ ակտիվ ձևով քարոզչություն է իրականացվում, որ ստեղծվի այն միֆը, թե ինքը բացարձակ մեղավոր չէ, որ ամեն ինչ եղել է նախկին համակարգերի մեղքով: Բացի այդ, մարդկանց մոտ փորձում են բթացնել փողոց դուրս գալու մղումները, սառեցնել ընդվզման իմպուլսները: Նաև սպառնում են աշխատանքից հեռացնել, ինչի հետևանքով մարդիկ նաև լռում են, որովհետև դեռևս չկան այն սոցիալական, հոգեբանական անհրաժեշտ պայմանները, որ բոլորը միանգամից ոտքի կանգնեն, համընդհանուր դուրս գան պայքարի: Թեպետ շատ անհասկանալի է դա. այսքանից հետո էլ ի՞նչ պետք է լինի, պարզ պետք է կանգնի ու հայտարարի՝ «ժողովո՛ւրդ, ես Արցախը վաճառում եմ ու լավ եմ անում», որ նոր համընդհանուր դուրս գա՞ն փողոց»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով իշխանությունից չհեռանալու պատճառներին, այդ համատեքստում կիրառվող տեխնոլոգիաներին՝ նա հավելեց. «Բնականաբար, իրենք պետք է աշխատեն Արցախի հարցի, հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայի նշանակությունը նվազեցնել, փոխարենը խոսել այնպիսի թեմաներից, ինչպիսիք են այս կամ այն շինության կառուցումը, ուսուցիչների աշխատավարձերը: Քանի ամիս է՝ դա է թմբկահարվում, թեպետ քիչ մարդիկ են այդ հնարավորություններից օգտվում: Մեծ հաշվով, եթե իրենք հիմա իշխանության չլինեն, չօգտագործեն ունեցած ամբողջ քարոզչական գործիքները, զրկվեն մեդիա լծակներից, իրենց հեղինակազրկումը արդեն վերջնականապես տեղի կունենա:

Բացի այդ, եթե իշխանության չլինեն, օրինակ՝ 44-օրյա պատերազմի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը շատ ավելի անկաշկանդ ու օբյեկտիվ գործունեություն կծավալի, շատ բաներ կբացահայտվեն: Հետևապես, ատամներով պահում են իշխանությունը: Այս ամենից զատ, իրենք ոչ թե երկրի ազգային ու պետական շահերով, այլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին հաճոյանալու, նրանց խոստումներ տալու քաղաքականությամբ են առաջնորդվում: Ի դեպ, այդ խոստումները հաճախ մեկը մյուսին հակասող են, բայց դրանք տալիս են բոլորին: Նաև բոլոր հնարավոր ձևերով իրականացնում են բոլորի ուզած օրակարգը՝ ի վնաս մեզ: Հետևապես, որոշ առումներով էլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների, առաջին հերթին՝ արևմտյան ֆինանսակապիտալի համար, այսպես ասած, հարմարավետ իշխանություն են»:

Նրա խոսքով, արևմտյան ֆինանսակապիտալի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է ստեղծվի այնպիսի իրադրություն, որն իրական կայունություն կենթադրի: Մ. Սողոմոնյանի դիտարկմամբ, դա հնարավորություն կտա էներգետիկ ռեսուրսներն անցկացնել Ռուսաստանին շրջանցելով, և այս տարածաշրջանում կայունությունն այդ առումով է կարևոր:

«Կայունությունն, իհարկե, լավ բան է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այդ կայունության դիմաց պահանջել է Լեռնային Ղարաբաղը: 44-օրյա պատերազմի թե՛ ռազմական ընթացքի ու արդյունքի, թե՛ հաջորդած դիվանագիտական ամբողջ գործընթացները վերլուծելու դեպքում տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նշվածին համաձայնություն է տրվում: Այսինքն, թող լինի կայունություն՝ Արցախի դիմաց: Առաջ ձևակերպվում էր՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց», հիմա, փաստորեն, Հայաստանի իշխանությունների բանաձևն է «խաղաղություն՝ Արցախի դիմաց»: Բնականաբար, հասկանալի է, որ երկարաժամկետ հեռանկարում միանշանակ խաղաղություն չի լինելու, և Արցախը հանձնելը անընդունելի ու անթույլատրելի է ոչ միայն բարոյական, այլև ռազմավարական առումով: Ինչպես Մոնթե Մել քոնյանն է ասել՝ «Եթե Արցախը կորցնենք, կշրջենք մեր պատմության վերջին էջը»:

Դա մեր վերջի սկիզբն է լինելու, թեպետ վերջի սկիզբն արդեն դրված է: Սրանք են այն պատճառները, որ որևէ ձևով չեն հեռանում իշխանությունից, կատարում են օրակարգ, որը ոչ թե Հայաստանի, այլ արևմտյան ֆինանսակապիտալի՝ բիզնես էլիտաների շահերից է բխում: Բացի այդ, եթե իշխանությունից չհեռանալու հանգամանքը դիտարկում ենք անձերի մակարդակով, մի շարք հարցեր են առաջանում. այս մարդիկ արդյոք ունե՞ն բարոյականության չափանիշներ, ի՞նչ է իրենց համար պետությունը, արժե՞ք է, թե՞ ոչ: Կամ՝ ովքե՞ր են եղել, ո՞րն է իրենց անցած ճանապարհը:

Երբ այս ամենը համադրում ենք, տեսնում ենք, որ իրենք այն մարդիկ են, որոնց համար իշխանությունը ոչ թե պետությանը ծառայելու, ազգային ու պետական շահերն իրացնելու ռեսուրս է, այլ պարզապես վայելքի աղբյուր: Կենցաղային արժեքներով ապրող մարդկանց խումբ, որը երկար է պայքարել այսօրվա համար: Ու այդ երկար պայքարից հետո, ի վերջո, 2018-ին հասարակությանը մոլորեցնելով, հասարակության շրջանում արդարև կուտակված դժգոհությունն օգտագործելով՝ նրանց հաջողվեց գալ իշխանության ու հիմա ընդամենը վայելում են այն, ինչպես վայելում էին նաև 44-օրյա պատերազմից հետո՝ հունական ինչ-որ կղզում աշխույժ փարթիների մասնակցելով: Այս մարդկանց համար ոչինչ արժեք չունի, և չհեռանալու պատճառը նաև այդ հանգամանքն է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին