Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան


«Օտարերկրյա գործընկերները հակված չեն անգամ փոքր ներդրում իրականացնել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի արտարժույթի շուկայում վերջին շրջանում կրկին փոխարժեքի անկումներ են արձանագրվել: Երեկվա դրությամբ հայաստանյան բանկերում 1 ԱՄՆ դոլարի գնման փոխարժեքը միջինը 411 դրամ էր, վաճառքը՝ 420, իսկ եվրոյի գնման փոխարժեքը՝ շուրջ 427, վաճառքը 445-452 դրամ: Ռուբլին համեմատաբար կայուն է: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով, արտարժույթի շուկայում առկա տատանումները պայմանավորված են մի շարք պատճառներով:

«Տարադրամը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, այսպես ասած, մեծ քանակությամբ մխրճվել է հայկական շրջանառության մեջ: Երբ պատժամիջոցներ կիրառվեցին Ռուսաստանի նկատմամբ, բազմաթիվ ձեռներեցներ դժվարություններ ունեցան արտարժույթը՝ դոլարը և եվրոն, շրջանառության մեջ մտցնելու տեսանկյունից: Արդյունքում, բավականաչափ մեծ թվով մարդիկ, հաշվի առնելով, որ ՀՀ-ն պատժամիջոցներից հեռու երկիր է, իրենց գումարների շրջանառությունն իրականացնում են Հայաստանի բանկային համակարգի միջոցով: Շուկայում ցանկացած ապրանքի առատություն բերում է գների անկման, նույն իրավիճակն է տեղի ունեցել նաև դոլարի և եվրոյի փոխարժեքի դեպքում: Արտարժույթի այդպիսի մեծ քանակությունը հանգեցրեց դրանց արժեզրկմանը: Բնականաբար, հայկական դրամն այս պայմաններում համեմատաբար արժևորվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Վ. Բոստանջյանի խոսքով՝ նման տատանումները, ընդհանուր առմամբ, ՀՀ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար դրական, որոշների համար էլ բացասական միտումներ են առաջացնում: «Այն ձեռնտու է արտահանողների համար, իսկ մեր ներքին շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացասական է: Այս դեպքում, փաստորեն, արտահանողները ավելի բարձր գներով են իրացում կատարում: Ընդհանուր առմամբ, նման տատանումների ազդեցությունը մեղմելու տեսանկյունից Կենտրոնական բանկը համապատասխան քաղաքականություն է իրականացնում: Հարկ է ընդգծել, որ այսպիսի տատանումները ոչ միայն ֆինանսական շուկայի, այլև տնտեսական քաղաքականության խնդիր են: Եվ նման տատանումների հնարավոր վնասները մեղմելու, դրանք չեզոքացնելու տեսանկյունից ևս կարևոր է հատկապես տնտեսական քաղաքականությունը: Մինչդեռ տնտեսական քաղաքականությունը, մեղմ ասած, չի առանձնանում իր արդյունավետությամբ, ինչի հետևանքով մենք այսօր գնաճային մեծ ճնշումների ենք առնչվում: Եվ այս պայմաններում, ինչ-որ մեկը, որն ակնհայտորեն մասնագիտական մակարդակ չունի, ասում է՝ «այլ երկրների հետ համեմատ մեզ մոտ գրանցված գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է»:

Այդ անձը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ խոսքը եկամուտների այլ տիրույթի մասին է: Դրսում բարձր եկամուտներ և պետական միջոցներ ունեն, ինչի պարագայում նման գնաճային ճնշումները, ի տարբերություն Հայաստանի, քաղաքացիների վրա ազդեցություն չեն ունենում»,-ասաց տնտեսագետը՝ նկատի ունենալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը: «Իրականում մեզ մոտ դրամային իշխանությունները (նկատի է առնվում ԿԲ-ն-խմբ.) գնաճային զսպումների կտրվածքով ևս միշտ անում են հնարավորը: Գործիքները կիրառում են այնքանով, որքանով հնարավոր է: Ինչ-որ պահի դրամավարկային քաղաքականության գործիքներն այլևս ի զորու չեն լինում կարգավորել իրավիճակը: Եվ այստեղ է, որ կրկին կարևորվում է տնտեսական քաղաքականության դերը, այն, թե որքանո՞վ է արդյունավետ, որքանո՞վ է արդիական մեր տնտեսական համակարգը: Իրականում բազմաթիվ քայլերի անհրաժեշտություն կա մեզ մոտ: Առաջնահերթը գերակա ուղղությունների ընտրությունն է, առաջընթաց ապահովող տեխնոլոգիական գործընթացների զարգացումը: Մինչդեռ թվարկվածները թե՛ ներքին, թե՛ օտարերկրյա ներդրումներ են պահանջում: Մեզ մոտ ներդրումների բացակայության պայմաններում ևս խոցելիություն ունենք: Իսկ ներդրումների բացակայությունը կապված է նաև քաղաքական անկայունության հետ: Երբ օտարերկրյա գործընկերները տեսնում են մեր երկրում առկա իրավիճակը, բնականաբար, հակված չեն թեկուզ փոքր ներդրում իրականացնել»,-շեշտեց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ մեզ մոտ խնդիր է նաև շարունակվող պատերազմական իրավիճակը: «Ես դեռ չեմ խոսում երկրի անվտանգային այլ խնդիրների, տարածքների կորուստների ու այդ ամենից բխող վտանգների մասին: Ես պարզապես խոսում եմ այն մասին, որ առաջին հերթին պետք է առավելագույնս ապահովել արդիական ուղղությունների զարգացումը, ինչը Հայաստանում բացակայում է: Խոսքը հատկապես արդյունաբերության, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության մասին է: Այս պահի դրությամբ նշված ուղղություններով մենք տեսանելի և ընդգծված զարգացում չունենք»,-եզրափակեց Վ. Բոստանջյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան