Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Շնորհանդես. «Ալեքսանդր Սպենդիարյան. ձայնասկավառակով պատկերագիրք»

Culture

Հունիսի 14-ին, «Երևան, իմ սեր» հիմնադրամի շենքում անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի աջակցությամբ իրականացված «Ալեքսանդր Սպենդիարյան. ձայնասկավառակով պատկերագրքի» շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր կոմպոզիտորի տուն-թանգարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Հիշեցնենք, որ 2021 թ. լրացավ կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը, որն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և համակարգմամբ իրականացվեցին բազմաբնույթ նախագծեր Հայաստանում և արտերկրում: Դրանց թվում՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի  ներկայացրած «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով» նախագիծը արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությանը՝ մասնակցության ծրագրով ստանալով աջակցություն:

Պատկերագիրքը դարձավ հոբելյանական նախագծերի գագաթնակետը: Նախապատրաստական աշխատանքները տևել են երկու տարի՝ 2019-2021 թթ. (ծրագրի ղեկավար և գլխավոր կազմող-խմբագիր՝ Մարինե Օթարյան, կազմողներ՝ Աստղիկ Հարությունյան, Հասմիկ Համբարյան, գլխավոր խմբագիր՝ Հասմիկ Գուլակյան, թարգմանիչ՝ Գոհար Մելիքյան): Գրքում տեղ են գտել Հայաստանի և արտերկրի շուրջ 22 թանգարաններից ու արխիվներից հավաքագրված 972 նյութեր, որոնց նշանակալի մասը հանրայնացվել է առաջին անգամ:

Պատկերագրքում զետեղված ձայնասկավառակի ձայնագրությունն իրականացրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ տնօրեն Սարգիս Բալբաբյանի ղեկավարությամբ: Ձայնասկավառակում տեղ են գտել կոմպոզիտորի 10 սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ (ՀՊՍՆ, դիրիժոր՝ Վահագն Պապյան, Կարեն Շահգալդյան (ջութակ), Սևակ Ավանեսյան (թավջութակ), Արմինե Գրիգորյան և Մարիաննա Շիրինյան (դաշնամուր)): Ստեղծագործությունները նորագույն տեխնոլոգիաներով ձայնագրելը Սպենդիարյանի տուն-թանգարանի և ՀՊՍՆ մտահղացումն է՝ 21-րդ դարի երաժշտասերներին նորովի մեկնաբանմամբ հասանելի դարձնելու նպատակով: Ձայնագրությունները հնարավոր է ունկնդրել նաև գիրք-ալբոմում զետեղված QR կոդերի միջոցով: 

 

Պատկերագիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում: 

Իր տեսակով բացառիկ այս նախագիծը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, ինչը հնարավորություն կտա հանրահռչակելու հայ մեծ դասականի կյանքի և ստեղծագործական ուղին նաև միջազգային ասպարեզում:


Շնորհանդեսին ներկա էին պետական այրեր, մշակույթի գործիչներ, մտավորականներ: 

 

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Այն, ինչ արել է Սպենդիարյանը մեր հանրությանը մշակութայնացնելու, համաեվրոպական արժեքային համակարգի վրա դնելու առումով, ուղղակի արժանի է հիացումի, խոնարհման՝ իմ պատկերացմամբ հայ մտավորականի ամենաբարձր չափանիշներն ապահովող մի գործիչ: Կարծում եմ, գրքի հրատարակումը հոբելյանական միջոցառումների ամենաճիշտ ընտրված գագաթնակետն է, որի կապակցությամբ շնորհավորում եմ թանգարանին և երաժշտասեր հանրությանը», հավելեց պարոն Խզմալյանը:

 

Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Նունե Զաստուխովան ողջունեց մեծանուն արվեստագետի նվիրված նախագծի իրականացումը:

Գիրքը ներկայացրեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանը. «Սա մի լայն պատմամշակութային տեքստ ներկայացնող հրատարակություն է, որտեղ ներառված են բոլոր հետաքրքիր, անհրաժեշտ նրբությունները, բոլոր հետաքրքիր անձնավորությունները, որոնց հետ ստեղծագործական, մարդկային և գործընկերային հարաբերությունների մեջ է եղել Սպենդիարյանը»:

 

Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը ողջունեց հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հովանավորներին և գործընկերներին նախագծի և շնորհանդեսի կյանքի կոչման համար: «Ես այս ծրագիրը համարում եմ կոմպոզիտորի հոբելյանական նախագծերի ամենաարժեքավոր ձեռքբերումը, կուլմինացիան, բայց ոչ ավարտը: Կարծում եմ, որ այս պատկերագիրքը նոր էջեր է բացում սպենդիարյանագիտության մեջ, և մենք արդյունքները կճաշակենք շատ ավելի հետո: Սպենդիարյանը բոլորիս համախմբել է այստեղ, և շնորհակալ ենք նրան, որ մեզ պատիվ է տվել լինել իր աշխարհում», իր խոսքը եզրափակեց տիկին Օթարյանը:

 

Ցուցադրվեց նախագծի նախապատրաստական աշխատանքների մասին պատմող տեսաշար:

Երեկոյի համերգային բաժնում հնչեցին Սպենդիարյանի կամերային ստեղծագործություններից Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Արտյոմ Իոանիսյան (թավջութակ):

Շենքի պատշգամբում հյուրերը ծանոթացան «Մեկ ցուցանմուշի պատմության»՝   կոմպոզիտորի տուն-թանգարանից միայն մեկ օրով այստեղ հանգրվանած Արարատյան թեմի առաջնորդարանի շենքի մանրակերտին: Հայերեն, ռուսերեն և անգլերեն աուդիո ուղեցույցով այս ցուցանմուշը պատմում է, թե ինչպես կոմպոզիտորին այս շենքում հատկացվեց աշխատասենյակ, որտեղ նա գրեց իր հայաստանյան առաջին և միակ ստեղծագործությունը՝ «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ սյուիտը: Ի դեպ, շնորհանդեսի վայրը նույնպես պատահական չէր ընտրված. այն շատ մոտ էր հենց Առաջնորդարանի շենքին, որտեղ կոմպոզիտորը ոգեշնչվել էր պատշգամբից բացվող տեսարանով:   

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia