Խնդիրներն իրոք բազմաբնույթ են և պահանջում են հետևողական աշխատանք. Թագուհի Թովմասյան
ԲլոգԽորհրդարանում հանդիպեցի քաղաքացիների հետ, քննարկեցինք մարդկանց հուզող հարցերը։ Խնդիրներն իրոք բազմաբնույթ են և պահանջում են հետևողական աշխատանք։
Յուրաքանչյուր քաղաքացու բարձրացրած խնդիրը ենթարկվելու է անհատական ուսումնասիրության, հստակեցնելու եմ դրանով զբաղվելու իմ իրավասությունների շրջանակը և իրականացնելու եմ բոլոր հնարավոր գործողությունները՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան