Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք.Աննա Գրիգորյան
ԲլոգԱննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել.
Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք,
Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք,
Գիտնականը պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանա քան պատգամավորը կամ նախարարը,
Պետբյուջեի առնվազն 4%-ը պետք է հատկացվի գիտությանը,
Անհրաժեշտ է ավելացնել ասպիրանտական տեղերի քանակը և բարձրացնել ասպիրանտական կրթաթոշակը՝ հասցնելով առնվազն 100000 դրամի,
Պետք է մշակել և իրականացնել արտերկրից գիտնականների հեռակա ներգրավման, հայրենադարձման և ներգաղթի ծրագրեր,
Ուսուցիչը հիմքն է որակյալ կրթության: Պետք է էականորեն բարձրացնել ուսուցչի բազային աշխատավարձը,
Համալսարանները պետք է ապախաղաքականացնել,
Դպրոցն ու համալսարանն ավարտած երիտասարդը պետք է լինի ոչ թե պարզապես քաղաքացի, այլ մտածողությամբ և էթնիկ գիտակցությամբ հայ քաղաքացի, ով կարող է մրցել աշխարհի լավագույն մասնագետների հետ,
Երիտասարդներն են մեր շարժման ուժը և իրենք էլ պետք է դառնան վաղվա Հայաստանի հիմնասյունը, վերափոխման շարժիչ ուժը,
Միասին արմատախիլ ենք անելու ատելությունը և կերտենք համերաշխ Հայաստան,
Միասին տեր կանգնենք մեր պետությանը, պատմությանն ու մեր ապագային: