Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ


«Կոռուպցիան օրինականացվել է ու ահռելի չափերի հասել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը բացակայում է, այդ ինստիտուտները և՛ կազմաքանդման, և՛ կազմալուծման են դատապարտված: Ֆիկտիվ գործունեությունը չի կարող տանել բովանդակային, լուրջ և գլոբալ փոփոխությունների:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանն՝ անդրադառնալով կառավարման խնդիրներին:

«Այսօր պետական կառավարման ապարատում պարզապես մեկ քպականը մեկ այլ քպականով կամ իշխանությանը լոյալ անձով է փոխարինվում: Նշանակումները հենց այս տրամաբանության մեջ են, բայց ապարատը չի կարող գործել միայն անձանց փոփոխություններով: Այս տեմպերով պետական ապարատը դանդաղ մահվան է գնում: Հստակ ձևակերպված չէ, թե ուր ենք գնում, ինչ արդյունք ենք ստանալու: Բացի այդ, միայն կադրային փոփոխությունները չեն ստիպի համակարգերին աշխատել: Հիմա պետական ապարատում բազմաթիվ թափուր հաստիքներ կան, և ամեն օր աշխատանքից ազատվելու դիմումներ են գրվում:

Մարդիկ լքում են աշխատանքը միայն նրա համար, որ ընդհանրապես կառավարում չկա: Այսօր պետական համակարգը ստրուկի պես ծառայում է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, բոլոր օղակները ծառայում և ենթարկվում են իրեն ու ստրուկի հոգեբանությամբ էլ աշխատում են: Իսկ տարամերժ կարծիքների դեպքում դրանց հեղինակները կա՛մ «հայտնվում» են կոռուպցիոն սկանդալների մեջ, կա՛մ սեփական կամքով աշխատանքից ազատվելու դիմում են գրում, և այդ անձանց այլ անձինք են գալիս փոխարինելու: Մեծ հաշվով, կա՛մ ծառայում ես ու հնազանդվում այս իշխանությանը, կա՛մ ենթարկվում քաղաքական հետապնդումների, լավագույն դեպքում՝ հեռացվում աշխատանքից»,-ասաց Ս. Սերոբյանը՝ նշելով, որ այլ տարբերակ գոյություն չունի:

«Այսօր իշխանության միակ հույսը, մեծ հաշվով, անբարոյական քաղաքականություն վարելն է բոլոր առումներով: Իրենց միակ հույսը կոմպրոմատներն են, ուրիշ ոչինչ չկա այդ չակերտավոր քաղաքականության տակ: Իսկ իրենց «քաղաքականության» հիմքում, մեծ հաշվով, մեր երկիրը Թուրքիայի հետ կապելն է, մարդկանց նախապատրաստելը, որ թուրքի հետ կարող են շատ համերաշխ ապրել: Պատերազմից հետո, երբ վերընտրվեցին, քիչ-քիչ մարդկանց ուղեղները լվացին ու հասցրին մի մակարդակի, երբ հիմա ժողովրդին հիմնականում չի հետաքրքրում, թե ով կլինի այս երկրի ղեկավարը, ինչ ուղղությամբ պետք է քայլի պետությունը: Հասել են այն կետին, ըստ որի, քաղաքացիների համար ձեթի գինն ամենից կարևորն է: Մարդկանց ուղեղները լվանալով ու անընդհատ նախկիններին մեղադրելով այս կամ այն բանի մեջ՝ երկրին պարտության են տանում բոլոր առումներով: Մինչև 2018 թվականը պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը ծայրաստիճան ընկել էր: Հեղափոխություն կոչվածից հետո որոշակի հույսեր առաջացան, բայց այսօր պետական ինստիտուտների վարկանիշն արդեն հավասարվել է ասֆալտին»,-ասաց նա:

Նրա խոսքով, այսօր չի իրականացվել նաև կոռուպցիան վերացնելու խոստումը: «Այն ոչ թե վերացել, այլ պարզապես օրինականացվել է: Մարդ կար՝ վարկերի տակ ճռռում էր, բայց, հայտնվելով իշխանության մեջ, տասներորդ սեփական տունն է գնում: Բոթաս չունեին Ազգային ժողով գնալու համար, հիմա հազարավոր դոլարներ են ծախսում այս կամ այն պետություններ այցելելու համար: Ավելին՝ անգամ պետական բյուջեից են հսկայական գումարներ տրամադրվում այդ պաշտոնատար անձանց: Անգամ ընտանիքով են պաշտոնական այցերի գնում, և պետական բյուջեից անգամ ընտանիքի անդամների վրա են գումարներ ծախսվում, աննպատակ ծախսեր են արվում բյուջեի հաշվին: Գումարներ են տրամադրվում այդ անձանց մեքենաների համար: Նույն կոռուպցիոն սխեմաների օրինականացման համատեքստում կարող ենք շեշտել նաև պարգևավճարների մասին: Մեծ հաշվով՝ պետական ռեսուրսների մսխում է իրականացվում մի դեպքում՝ պարգևավճարների տեսքով, մի դեպքում էլ, օրինակ՝ պետական գնումների մրցույթները շահում են իշխանամերձ շրջապատի ներկայացուցիչները: Բացի այդ, հեղափոխություն կոչվածի ժամանակ հայտարարում էին, որ նաև ավտոպարկն է կրճատվելու»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս առումով ևս այսօր ամբողջովին հակառակ պատկերն ենք տեսնում:

«Ընդհանուր առմամբ, այսօր կոռուպցիան չի կրճատվել, առավել ևս՝ չի վերացել: Այն ահռելի չափերի է հասել, որովհետև արդեն ոչ թե մանր ձկներ, այլ մեծ ձկներ են այդ սխեմաների մեջ: Այդ մեծ ձկները մարդիկ են, ովքեր ընդհանրապես տուն չեն ունեցել, անգամ սեփական կատու չեն ունեցել, բայց այսօր Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքի շնորհիվ արդեն հսկայական միլիոնների ու միլիարդների տեր են դարձել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ փոքր ձկները, որոնք եկան իշխանության ու դարձան մեծ ձկներ, սպառնում են մեր երկրի պետականությանը: Փոքր ձկները դարձան մեծ ձկներ ու սկսեցին տիրապետել պետական ռեսուրսներին: Այսօր պետական համակարգում ամենալուրջ խնդիրը պետականության պահպանման հարցն է, չկա պետականամետ մտածելակերպով պաշտոնյա, պետական ծառայող: Մենք այս կամ այն իշխանության առաջ խոնարհվող ապարատից այդպես էլ անցում չկատարեցինք պետականամետ կառավարման, որը կզսպեր իշխանությունների նկրտումները, ձգտումները: Մենք այսօր հակակշիռներ չունենք: Որոշակի հակակշիռ է ընդդիմությունը, բայց ժողովրդի ցանկությունները ու նկրտումները ևս պետք է համահունչ լինեն երկրում տեղի ունեցող փոփոխություններին: Զուտ ստամոքսի մասին մտածելով՝ մեր երազած հայրենիքը չենք ունենա: Պատերազմից առաջ վարչապետ կոչեցյալն ասում էր՝ բանակին ելակով ենք կերակրում, մինչդեռ բանակին ոչ թե ելակով կերակրել, այլ զինել էր պետք: Տարբերությունը սա է, խոսքն առաջնայինը երկրորդայինից տարբերելու կարևորության մասին է»,-եզրափակեց Ս. Սերոբյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով