Երևան, 18.Սեպտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դոնալդ Թրամփը կշարունակի քարոզարշավը՝ չնայած իր դեմ կատարված մահափորձին Բլինկենը՝ հայկական ու վրացական «մայդանների» միջև. «Փաստ» Այդ ի՞նչ «առեղծվածային» ճանապարհ է. «Փաստ» «Վստահ էի՝ Աստծո տված է, Աստված իրեն պահելու է. մեկը դուռս չբացեց, չասաց, թե ինչ եղավ, ինչու իմ տղան չկա». հրետանավոր Նարեկ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ» Կաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ» Կսահմանվեն վարչական պատասխանատվության նոր միջոցներ՝ կապված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտների հետ. «Փաստ» Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» Թվային խոցելիության անդունդին. «Փաստ» Հայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ» «Պետական շահի մասին խոսք լինել չի կարող». «Փաստ»


Անձնիշխանությունն ու անարխիան՝ ընդդեմ ժողովրդավարության. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտերկրում ներկայանալու և Հայաստանի մասին պատկերացում ձևավորելու համար իշխանությունները պարբերաբար շեշտում են ժողովրդավարության առաջընթացի մասին։ Փաշինյանը «հայկական ժողովրդավարությունը» նույնիսկ որակում է որպես Հայաստանի միջազգային բրենդ։ Իրականում այս որակումները չափազանց հեռու են իրականությունից, քանի որ Հայաստանում այսօր գործող համակարգը ավելի շատ ծաղր է ժողովրդավարության նկատմամբ, քան տեսանելի ժողովրդավարություն։ Իրական ժողովրդավարական երկրներում ժողովուրդն է իշխանության լեգիտիմ աղբյուրը, իսկ Հայաստանում իշխանության աղբյուրի է վերածվել մեկ անհատ, որը ժամանակին հայտարարում էր, որ կա՛մ ինքը կդառնա երկրի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։

Հիմա էլ է նույնն ասում փաստացի, թեպետ Հայաստանի բնակչության մեծ մասը վստահ է հակառակի մեջ՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը կհեռանա, կա՛մ Հայաստան չի լինի, ուրեմն և վարչապետի կարիք էլ չի լինի: Ժողովրդավարության բնորոշ կողմերից մեկը հանրության առաջ հաշվետվողականությունն է, սակայն դրա փոխարեն այս իշխանությունները կատարում են միայն այն, ինչ իրենք են ցանկանում, ավելի ճիշտ՝ միայն մեկ անձը, որի շահերի սպասարկմանն էլ ուղղված են ամբողջ իշխանության բոլոր գործողությունները: Օրինակ՝ նույնիսկ օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվում, որոնք բացառապես իրենց շահերն են սպասարկում ու բխում են պահի «թելադրանքից»: Ու, սովորաբար, մինչ հասարակությունը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում, գրեթե միշտ արդեն կատարված փաստի առաջ է կանգնում։

Ընդհանրապես, Փաշինյանը շատ է քննադատել նախկիններին ժողովրդավարության սկզբունքներից հեռանալու համար, սակայն այդ սկզբունքները ոտնահարելու հարցում ինքը ոչ միայն գերազանցում է նախկիններին, այլև ամեն անգամ մի նոր ռեկորդ է սահմանում։ Եվ եթե մանրամասն դիտարկենք Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները, ապա կտեսնենք, որ ժողովրդավարության փոխարեն գործ ունենք ավտորիտարության և անարխիայի խառնուրդի հետ։ Նախ՝ ամեն ինչ արվում է Փաշինյանի անձնիշխանությունը պահպանելու համար։ Եվ որպեսզի այդ մենիշխանությունն ամբողջական ու տոտալ բնույթ կրի, և իշխանության երեք թևերն էլ հպատակեցվեն Փաշինյանի կամքին, նրա նախաձեռնությամբ մասնավորաբար ծավալվեց դատական իշխանությանը ինքնուրույնությունից և անկախությունից զրկելու արշավը։ Այս ամենի արդյունքում «ժողովրդավարական երկրի» միջազգային բրենդը մնաց ողջ աշխարհի առաջ դատարանների շենքերի շրջափակումը, առանձին դատավորների թիրախավորումը և դատական համակարգի աղճատումը։ Այն, ինչ ունեցանք, լավագույնս երևակված է նաև հայտնի ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանի խոստովանություններ մեջ: Բայց դատարաններով Փաշինյանը չբավարարվեց, քանի որ նրան բացարձակ անձնիշխանություն է պետք։

Եվ այս ճանապարհին իշխանությունները նախաձեռնեցին համայնքների զավթման գործընթացը, որպեսզի նույնիսկ տարածքային մակարդակով թույլ չտան, որ իրենց քաղաքական հայացքները չկիսող մարդիկ համայնքապետների պաշտոն ստանան։ Արդյունքում ժողովրդավարության առաջընթացով պարծեցող իշխանություն ունեցող երկրում ժողովրդի կողմից ընտրված համայնքապետները չեն կարողանում պաշտոնավարել, քանի որ իշխող քաղաքական միավորից չեն, և ընտրությունների ընթացքում կամ անմիջապես դրանցից հետո քրեական հետապնդումների են ենթարկվում։ Հենց այսպիսի տրամաբանության ներքո նաև ընդդիմությունն է ճնշումների ենթարկվում և թիրախավորվում։ Այլախոհության և քննադատության դրսևորումների դեպքում հատուկ գործի է դրվում իրավական հետապնդումների գործիքակազմը։ Պատահական չէ, որ քաղբանտարկյալների թվով ամեն անգամ նորանոր ռեկորդներ ենք սահմանում: Այս ամենին զուգահեռ իշխող ուժը ձեռնամուխ է լինում այնպիսի օրենքների ընդունմանը, որ «սուպերվարչապետական կոստյումը» ոչ միայն մնա Փաշինյանի հագին, այլև անձնիշխանության ամրապնդման համար նոր ասպարեզ բացվի։

Ի՞նչ ունենք արդյունքում. կապիտուլ յացիա, քայքայված պետություն, պետական ինստիտուտների անգործություն: Պարտությունից հետո հասարակությունը բարոյալքված է ու տարանջատված։ Չի գնահատվում պրոֆեսիոնալիզմը, պետական համակարգում անհասկանալի և անորոշ վիճակ է։ Դրական մթնոլորտը, լճացած վիճակից դուրս գալու և զարգացման խթան ապահովելու օրակարգը բացակայում է։ Չկա մարդկանց միավորող որևէ գաղափար։ Իշխանություններն առաջ են քաշում միայն խաղաղության օրակարգը, սակայն նույնիսկ իրենք վստահ չեն դրա իրականացման հարցում։

Մի կողմից՝ թիրախավորվում է ազգային արժեհամակարգը, մյուս կողմից էլ՝ խրախուսվում են բազմաթիվ արատավոր երևույթներ, որի արդյունքում չկա պատշաճ վերահսկողություն, աճում են հանցագործությունների և ինքնասպանությունների թվերը, իսկ հասարակությունը շարունակաբար դեգրադացվում է։ Եվ եթե գործող իշխանությունը շարունակի նստած մնալ իր աթոռին, ապա որևէ հույս չպետք է ունենալ, որ այս խոր փոսից հնարավոր է որևէ կերպ դուրս գալ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը Բայդենի զանգի մասին՝ հավանական մահափորձից հետո. շատ հաճելի խոսակցություն Հայաստանի 19 դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում կլինի. Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը հուշագիր են ստորագրել Նախագիծը ենթադրում է բացառապես հանրային տարածքի տեսահսկմամբ ձեռք բերվող տվյալների մշակում. ՆԳՆ «ՌԴ-ում ֆրանսիացիները քողարկվել են հայերի անվան տակ». ռուսները խախտումներ հայտնաբերել են «Պեռնո Ռիկար»-ի «ARARAT» կոնյակներում․ EADaily Իրանում ավտոբուս է շրջվել. կա 10 զոհ, 41 վիրավոր Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել. նրանցից մեկի պայուսակում զենք է հայտնաբերվել «Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո «Հայաստանը ես»-ը դիմել է կառավարությանը Իրանը բաց է Արևմուտքի հետ բանակցությունների համար, բայց առանց ճնշման. ԱԳ նախարար ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում Քաջարանի նախակրթարաններն են Անչելոտին կոչ է արել ֆուտբոլային պաշտոնյաներին դիտարկել խաղերի քանակի կրճատման հարցը Հին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափովԴոնալդ Թրամփը կշարունակի քարոզարշավը՝ չնայած իր դեմ կատարված մահափորձին Temu-ից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը. Անձնական Տվյալների պաշտպանության գործակալություն Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներումԹիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել են թանգարաններ. տեսանյութ «Խաղաղության պայմանագիրն» իրականում նոր կապիտուլյացիա է․ Ավետիք Չալաբյան ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության Ընդդիմադիր շարժումը մարման են տանո՞ւմ «Եվրաքվեն» խնդիր է դառնալու դրա կազմակերպիչների համար Վաշինգտոնը ցանկանում է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել Հազարավոր երիտասարդներ խուսափում են բանակից՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից Բեյսբոլկա՞, թե՞ կեպի. կա՞ն, արդյոք, տարբերություններ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար. «Փաստ»Բլինկենը՝ հայկական ու վրացական «մայդանների» միջև. «Փաստ»Այդ ի՞նչ «առեղծվածային» ճանապարհ է. «Փաստ»Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրումՈրքա՞ն արկ պետք է գնես, որ այդ հնդկական հրետանային միջոցներն արդյունք տան․ Արշակ Կարապետյան Կարպատյան շրջանի գյուղն ինքն է իր էներգիան արտադրում. «Մենք հոսանքազրկումներ չենք զգացել» «Վստահ էի՝ Աստծո տված է, Աստված իրեն պահելու է. մեկը դուռս չբացեց, չասաց, թե ինչ եղավ, ինչու իմ տղան չկա». հրետանավոր Նարեկ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»Թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի Բաքվում պատանդառված հայ ղեկավարների ազատության համար․ Չալաբյան Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա․ Տիգրան Աբրահամյան Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին Կաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ»Կսահմանվեն վարչական պատասխանատվության նոր միջոցներ՝ կապված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտների հետ. «Փաստ»Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը. Վահե ՀովհաննիսյանՈւզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ»Թվային խոցելիության անդունդին. «Փաստ»Հայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ»«Պետական շահի մասին խոսք լինել չի կարող». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն է սպասվում. Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. «Փաստ»Նիկոլ Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ովքե՞ր նրան փրկօղակ կնետեն. «Փաստ»Ի՞նչ «խութեր» կան արցախցի երեխաներին Հունգարիա ուղարկելու ծրագրի տակ. «Փաստ»Գազ չի լինի Սեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են Իրանը հնարավոր է համարում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերակենդանացումը նոր պայմաններով Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6, 19-20-ին ևս 5-7 աստիճանով iPhone 16 Pro Max-ի ողջ խմբաքանակը սպառվել է 18 րոպեումԵթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք. Բագրատ Սրբազան