Երևան, 26.Հունիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են 40 րոպե կարկուտ է տեղացել, մեքենաներ են վնասվել․ ԱԻՊԾ Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ Ռուսաստանը գազն օգտագործում է որպես զենք. Սպիտակ տուն Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒՆԻՍԻ). Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան. «Փաստ» Ուկրաինայում պատերազմի ֆոնին ռուսաստանցի հրեաները տեղափոխվում են Երևան. «Փաստ»


«Մեր գյուղից շտե՞ղ քինանք, մեր սարերը մեր եկեղեցիներն են». Հաղորտիում երազում են հարսանիքների ու արժանապատիվ խաղաղության մասին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Մարտունու շրջանում՝ հարավարևել յան հատվածում է տեղակայված թթենիներով, հուշարձաններով, յուրահատուկ բնապատկերով ու, ի վերջո, անկոտրում ու ջերմ բնակչություն ունեցող Հաղորտին: Ինչպես մեր գրեթե բոլոր գյուղերում, այստեղ ևս կենցաղային խնդիրներ կան, որոնք, սակայն, բնակիչների համար այդքան էլ առաջնային հարցեր չեն:

Այստեղ երազում են արժանապատիվ խաղաղության հաստատման մասին: Գյուղի բնակիչ Մասիս Ավանեսյանը, որը 3 պատերազմ է տեսել, կռվել նաև ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթեի ջոկատում ու սեփական կյանքը այդպես էլ դասավորել չի հասցրել, ասում է՝ գյուղում վատ չեն ապրում:

«Մեր գյուղում մարդիկ հիմնականում հողով, անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ են զբաղվում: Մեր գյուղը հիմնականում ջրի խնդիր ունի: Վերջին մի քանի տարում ջուրը պակասել է, բայց ասել են՝ խնդիրը շուտով կլուծվի: Մեկ էլ ճանապարհի՝ ասֆալտի խնդիր կա: Բունկեր սարքելու պլաններ էլ կան: Գյուղապետը սարքելու համար ղեկավարությանն է դիմել, որ, Աստված ոչ անի, նորից մի բան լինի, եղած տեղը կանայք, էրեխեքը կարանան պաշտպանվեն: Բայց մեր գյուղն ապահով է: Տես՝ ինչ սարեր ունենք: Մեր սարերը մեր եկեղեցիներն են, ամեն արկից պաշտպանում են ու պաշտպանել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ»,«Փաստին» պատմում է Մ. Ավանեսյանը:

Ասում է՝ գյուղից այլ տեղ աշխատելու գնում են, բայց գյուղի դատարկման վտանգ չկա, գյուղը չեն լքում: Խնդիրներն ու վտանգները հաղթահարելու հիմքում Մ. Ավանեսյանը գիտելիքն է առանձնացնում: «Մարդուն ընդհանրապես հայրենիքի սահմաններից են ճանաչում: Հա, մի քանի անգամ վիրավորվել եմ, քիչ բան չեմ արել հայրենիքի համար: Թեկուզ վիրավոր, մինչև վերջ կռվել եմ, պատրաստ եմ նորից կանգնել ու նորից կռվել, բայց գիտեմ, որ մեր ուժը ջահելությունն է, ուժը գիտության մեջ է: Եթե ջահելությունը մնա էստեղ, հարսանիքներ անեն, շատանան, ամեն ինչ լավ կլինի:

Մեր գյուղի ջահելները շատ ակտիվ են, իրար օգնող, հասնող են թե՛ նեղ, թե՛ լայն պահին: Հետո, դե, շատից շատ բան է կախված: Եթե մեր ժողովուրդը շատ լինի, ամեն ինչ ուրիշ կլինի: Ադրբեջանը՝ 9 միլիոն, 17 միլիոն էլ Թուրքիան ունի: Իրանք շատ են, ինչքան կոտորես, էլի տեղը մնում է: Մեր ղեկավարությունը, կառավարողները պիտի փորձառու լինեն, ժողովրդին զինեն, աջակցեն, որ շատանան, հարսանիքներ անեն: Թուրքի ծրագիրն ի՞նչն ա. շատանալով՝ մեզ հաղթելը: Մենք էլ պիտի շատանալով իրենց հաղթենք»,-ասում է նա:

Երեք պատերազմ տեսած Մ. Ավանեսյանի համար ամենածանր կռիվը 2020-ի 44-օրյա պատերազմն է եղել. «Շատ ծանր էր ամեն ինչով: Դրա համար եմ ասում՝ հիմա գիտելիքի, տեխնիկայի դար է արդեն: Դրանք միայն իրենց օդային «բայրաքթարներով» կարողացան մեզ կորուստներ պատճառել»: Ասում է՝ թշնամությունը լավ բան չէ, խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց հարցեր կան:

«Ես թուրքի հետ խաղաղություն չեմ պատկերացնում: Խաղաղություն, իհարկե, մի օր կլինի, բայց տեղ կա՝ ուժն է ծնում իր իրավունքը: Իրանք չփոխվեցին, մեր ցեղասպանությունը շարունակեցին Սումգայիթից: Իրենք նորմալ ազգ չեն: Վայրի ցեղ են, ադաթներ ունեն, մշակույթ՝ չէ: Իրենք մեր մշակույթն են գողացել Թաղլարից, իրենք մեր Հադրութի գորգերն են գողացել, շատ բան են գողացել, տարել մեզնից… Ես իրենց որպես վայրի ցեղ եմ ճանաչում՝ ազգ չեն: Հին ազգ էլ չեն:

Օրինակ՝ գինի խմելը մեր պապերից են սովորել, չգիտեին էլ՝ գինի խմելն ինչ ա»,-շեշտում է Մ. Ավանեսյանը: Արցախի շուրջ բանակցությունների, քաղաքական գործընթացների մասին Ավանեսյանն իր պատկերացումն ունի. «Մենք մեր առաջադրանքը, ծրագիրը հստակ պետք է դնենք: Հասկանանք ու հետո ասենք՝ ինչ ենք ուզում, մեր ազգն ինչ է ուզում: Խոսքն էլ ունի իր հզորությունը: Կարող է, օրինակ՝ մի բան ասես՝ տասը խփելուն հավասար լինի: Բայց պիտի հասկանաս՝ ինչ պահի ասես: Էն կարապի ու խեցգետնի պատմությունը լսել ես, չէ՞, որ ասում է՝ գայլաձուկը դեպի իրեն է սայլը քաշում, կարապը դեպի իրեն, բայց սայլը տեղից չի շարժվում: Պիտի իմանանք՝ մեզ ինչ ծրագիր ա պետք, ինչ ա պետք, կոնկրետ ասենք ու վերջ, բայց այդ ծրագիրը չկա, պիտի սարքվի: Հետո, նայած՝ մեր նպատակը որն է: Կա նպատակ ու կա մարտավարություն: Ես իմ օրինակով եմ ասում՝ ես պայքարում ու պայքարելու եմ իմ նպատակի համար: Պիտի պայքարենք, որ գոյատևենք: Գոյատևումը հենց այդպես եմ հասկանում: Հետո՝ պիտի միշտ հիշել, որ հավատը բարձր ուժ ու զենք է»:

Գյուղի բնակիչ Կարինե Մարտիրոսյանը, որը հինգ երեխա, 11 թոռ ու մի ծոռ ունի, երազում է խաղաղ երկինք ունենալու մասին: «Խաղաղություն ենք ուզում, որ թոռներս՝ Շուշանիկս, Էլինկան, տեգրոջս թոռը՝ Նիկան, որը ձեռքդ բռնել էր ու բերեց մեր տուն, խաղաղ երկնքի տակ ապրեն, փորձեն ուրախ լինել: Նիկայի պապան զոհվել է այս պատերազմի ժամանակ»,-ասում է տիկին Կարինեն՝ ընդգծելով, որ երկու տարի անց կորուստների ցավը չի մեղմանում: «Խաղաղություն ուզում ենք, բայց պիտի մի կողմից չլինի էդ խաղաղությունը: Հետո՝ մեր սահմանները պիտի անպայման ամուր լինեն: Հիմա որ Փաշինյանը բանակը ցրով ա տալիս, էդպես պետք չի: Ընդհակառակը, մեր բանակը պետք է մեծանա, որպեսզի մենք էլ ապահով լինենք: Բայց մենք գյուղից չենք գնալու. մեր գյուղից շտե՞ղ քինանք, ուրիշ տեղ չկա: Պատերազմի օրերին մի ամսով Երևան էինք տեղափոխվել: Մինը՝ վարձով, մինը՝ հյուրանոց, մինը՝ կացարան: Բայց աչքներս մեր տան կողմն էր, պատերազմը որ պրծավ, չմնացինք: Մենք չենք կարող ուրիշ տեղերում մնալ:

Հետո էկանք մեր գյուղը, բա ափսոս չի՞ մեր գյուղը: Այնքան արյուն է թափվել, այդքան պայքարել են մեր էրեխեքը, զոհվել էս հողի վրա, էդքանից հետո ո՞նց էս հողը թողնենք: Սուտ ա, որ ասում են՝ 5000 զոհ… շատ ավելին են մեր կորուստները, կորուստներն անհաշիվ են: Էս վերջում էլ Փառուխը վերցրին, ինչը նոր ցավ ու վիրավորանք էր մեզ համար: Տեսնենք՝ վերջը ինչ կլինի: Էսքանից հետո մին էլ ասում ա՝ Արցախը Ադրբեջանի կազմում կարա լինի: Ոչ մի արցախցի, ոչ մինը ցանկություն չունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի»,-շեշտեց տիկին Կարինեն ու հիշեց 1988 թվականը:

«1988 թվին, որ շարժումը սկսվեց, ես մեր գյուղի մշակույթի տանն էի աշխատում: Որպես ագիտատոր էի ցույցերին մասնակցում: Ցույցերին կանայք առաջին շարքում էին կանգնում, որպեսզի կարողանային հաղթահարել ամեն ինչ, ու հաղթահարել ենք: Մենք հիմա էլ կհաղթահարեինք, եթե օդը չլիներ: Էս վերջին պատերազմին օդը մեզ հաղթեց, թե չէ մեր զինվորներն ուժեղ են եղել… Եթե միայն ավտոմատը, տանկը, զենքերը լինեին, մերոնք կհաղթեին, բայց օդը որ էկավ, օդն արդեն մեզ խանգարեց: Որ մի զենք իմ ձեռքս էլ տան, տանը լինի, վախենալու բան չկա, բայց որ օդը աշխատում ա, ավտոմատը՝ էլ ի՞նչ: Մեր բակը էս վերջին պատերազմի ժամանակ ոնց որ շտաբ լիներ, կնանոց ձեռքն էլ զենք կար: Անօդաչուն որ էկավ, միամիտ-միամիտ ասում էինք՝ կյամ ա, ծանոթանում էինք հետը: Էլ չէինք հասկանում՝ ուրա կյամ, ինչ պիտի անի… Շատ ահավոր է եղել, մենք գնացինք Երևան, մեզանից հետո ավելի ահավոր է եղել: Շատ երեխաներ, կանայք էդ փիս օրերը տեսել են…»:

Տիկին Կարինեի խոսքով, այսօր էլ վտանգներ կան, բայց հույսը երբեք չի մարում. «Ես 5 խոխա ունեմ, 11 թոռ, մի ծոռ: Մինը Վանք գյուղում է ապրում, մինը Ստեփանակերտ, մինը Գիշի, բայց բոլորն էստեղ՝ Արցախում են: Արցախից դուրս գնացած խոխա չունիմ, որ հանգիստ քնեմ, ասեմ՝ արխային եմ: Հա, մենք տրամադրություն չունենք, բայց հույսներս չենք կտրում: Մեր հողը պահում ենք, մեր գյուղան ոչ մի տեղ չենք գնում: Գյուղը կյանքով լի է, բա որ չլինի, նոր տեխնոդպրոց կսարքեի՞նք: Այնքան ուրախ ենք, որ մեր երեխաները սովորելու են, մի բանի կհասնենք: Գիտելիքներով հարուստ են երեխաները: Գիտելիքն ա, որ պիտի էս ծանր պահին մեզ օգնի: Մենք մեծ ենք, մեկ-մեկ տրամադրություններս գցում ենք, բայց էրեխեքը՝ չէ, համոզված են, որ իրանց ուզածին կհասնեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. ՉավուշօղլուG7 երկրներն արգելք կսահմանեն ռուսական ոսկու ներկրման վրաՄոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համարԽոշոր ավտովթար Տավուշի մարզում. 5 վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներըԱննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ է անցկացնելու Նիցցայում, Մոնակոյում և ԿաննումՀայաստանի բասկետբոլի հավաքականը վերջին խաղում պարտվեց Սիրիայի թիմինԳեղարքունիքի մարզում բախվել են УАЗ-ն ու ВАЗ 21099-ը. 2 վիրավորներից մեկը ժամեր անց Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս շտպաօգնության մեքենայում մահացել է․ shamshyan.comԱյս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ«Սիրուն»․ Անատի Սաքանյանի երեկոյան լուքըՄիշելը զգուշությամբ է մոտենում ոսկու ներկրման սահմանափակման ծրագրինՌուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. BloombergՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի ենԿինը դանակահարել է ամուսնուն՝ բուքմեյքերական ընկերության կողմից ստացած հաղորդագրության համարԱզոտից շուրջ 70 ուկրաինացի զինվորներ գերի են հանձնվել40 րոպե կարկուտ է տեղացել, մեքենաներ են վնասվել․ ԱԻՊԾԱրարատ Միրզոյանը կմեկնի ԱթենքԴերասան Վահան Թովմասյանը հայր է դարձել (ֆոտո)ПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ ՀարությունյանԿիևի մարտերը վերսկսել են. Բելառուսը օգնության է հասել ՌԴ-ին«Ողջույն, Վիեննա»․ Սոնա ԵսայանԲժիշկը մահացել է խեղդվողին գետից փրկելիսՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը դարձել է Ֆրանսիայի ակումբային առաջնության չեմպիոնՎրաերթ Ստեփանակերտում՝ մահվան ելքովՀայաստանում սպասվում է անձրև և ամպրոպԹագուհի Թովմասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ.Վատիկանում տեղի է ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հերթական հանդիպումըԻրանը և Թուրքիան կընդլայնեն զբոսաշրջային կապերը Լոնդոնը «պատերազմ» կհայտարարի Ռուսաստանին՝ բրիտանացի վարձկաններին մահապատժի ենթարկելու դեպքում«Յուրահատուկ»․ Լիա Զախարյանի ֆոտոշարքը ՄոսկվայիցՀայաստանում հավի մսի արտադրության ծավալները նվազել են․ Ռուսաստանը եգիպտացորեն չի վաճառում. News.amՌուսաստանը գազն օգտագործում է որպես զենք. Սպիտակ տունՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՉինացի գիտնականները թաքցրել են «այլմոլորակային քաղաքակրթության ազդանշանների» վերաբերյալ տվյալներըԱրարատի մարզում 42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գյուղմթերքների տաղավարի մեջ, այնուհետև բախվել Opel-ին. կա վիրավորՔիմ Քարդաշյանը բացատրել է, թե ինչու է վաղ առավոտյան արթնանումԵղբայրը խոհանոցային դանակով փորձել է սպանել քրոջը` թեթևաբարո կյանքով ապրելու համարՌԴ ՊՆ քարտեզում վերականգնվել է ՍտեփանակերտըՊուտինը հայտարարել է ՀԱՊԿ երկրների անվտանգությունը հոգալու անհրաժեշտության մասինԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոցՃՏՊ` Թթուջուր գյուղի մոտակայքում. «UAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և հայտնվել է ձորակում Դպրոցներից մեկում գողություն էր կատարվել․ կասկածվողը հայտնաբերված է․ ԱնդրեասյանՏեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստըԻրանը սկսել է իր առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծըԹուրքիայում Հունաստանի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության համար. NTVԲիլի Այլիշի մայրը հայտարարել է, որ շատ է խղճում դստերըՎրաստանի հարավում 43-ամյա հայ կինը 14-րդ երեխային է լույս աշխարհ բերելԱվտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվելԳաղտնալսման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երբեք չի կարող համարվել օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուր