Երևան, 09.Օգոստոս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են Ջրանջատումներ Երևանի վարչական 3 շրջաններում ու 2 մարզում Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը Վարդենիսից էր, 44–օրյա պատերազմի մասնակից Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորում ընդդիմադիր ԶԼՄ-ներին․ Նավասարդյանը նշում է պատճառները Ջուրը կարող է նորից թանկանալ․ «Վեոլիա ջուրը» մտադիր է սակագինը վերանայելու հայտով դիմել ՀԾԿՀ-ին Գազ չի լինելու Հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող․ ՀՀ ՊՆ 20-ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ Մարդիկ այս պահին մտածում են փրկվելու մասին․ ի՞նչ է կատարվում Բերձորում՝ մանրամասնում է քաղաքապետը


«Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Եղիր հե՛զ, բանող ե՛զ, Եվ վարիր այս անվերջ սևահողը, Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, Մինչև կբացվի առավոտը: Ռուբեն Հախվերդյան

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև (այսուհետ՝ ԱՄՆ ՄԶԳ) կկնքվի «ՀՀ և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիր»: Դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:

Տրամադրվելիք դրամաշնորհը կազմում է 120 միլիոն ԱՄՆ դոլար, որը հատկացվելու է մասնաբաժիններով։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ այդ գումարի առյուծի բաժինը՝ 68,565 միլիոնը, տրվում է ժողովրդավարության խթանման համար, իսկ մնացած մասը՝ 51,435 միլիոնը, տնտեսական անվտանգության բարելավման համար: Խոստովանենք, որ տպավորիչ թվեր են: Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացին» կարող է ուրախանալ և հուսալ, որ դրանից իրեն էլ մի բան կհասնի… Իհարկե՛ կհասնի… Ուղղակի այնպես, ինչպես հասավ «նախկինների թալանը հետ բերելուց»:

«Հպարտ քաղաքացին» ցանկության դեպքում կարող է օգտվել այդ դրամաշնորհով արևմտամետ ՀԿ-ների կողմից կազմակերպվելիք սեմինարների, գիտաժողովների և անգամ տիեզերաժողովների սուրճի ընդմիջումներին՝ գեղարվեստական ասած՝ «կոֆեբրեյկներին», «շվեդական սեղանից» սենդվիչ փախցնելով և լուծված սուրճ ըմպելով: Ու հավատացնում եմ, որ այդ պահին «հպարտ քաղաքացին» իրեն կզգա ինչպես Եվրոպայում, ինչպես եվրոպացի, կզգա, որ ինքն է երկրի տերը, քանի որ հենց կողքին կանգնած կլինի բարձրաստիճան պաշտոնյա՝ բնականաբար որպես «փորձագետ» հրավիրված, որը ևս անխնա ոչնչացնելիս կլինի պաշտետով սենդվիչը:

Իհարկե, հո «հպարտ քաղաքացուն» չե՞ն ասի, որ այդ «փորձագետը» մի կլորիկ գումար է ստացել… կոնկրետ հենց այդ սենդվիչն ուտելու համար, ոչ ավելին, որովհետև նա ուրիշ ոչնչի ունակ չէ: Հո չե՞ն ասի, թե ինչ գնով է գնվել այդ սենդվիչը (խեղճ մարդը ինֆարկտ կստանա, եթե իմանա, թե ինչ գումարի ուտելիք է ուղարկել իր սեփական որովայնը), և թե արդյունքում ի՞նչ կլորիկ գումար է աշխատել այն պատրաստող ԱՁ-ն կամ ՍՊԸ-ն, որը ևս իրենցն է: Հո չե՞ն ասի, թե ինչ գումարներ են աշխատել ՀԿների ղեկավարները այդ անիմաստ, մի քանի ժամ տևած ձանձրալի հավաքույթի կազմակերպման արդյունքում… չնայած լավ էլ քնելու առիթ է, թքած, թե տան գործերը մնացին… Արդյունքում, «մի կտոր Արևմուտք պարգևելու համար» կփառաբանվի կառավարությունը, ՔՊ-ն ու... Նիկոլ Փաշինյանը: Բայց չպետք է շտապել դա անել: Իրականում այնպես չէ, որ նրանց շնորհիվ է ԱՄՆ-ը 120 միլիոն դոլար դրամաշնորհ տրամադրում Հայաստանին: Այնտեղ զգացել են, որ «ժողովրդավարության միջնաբերդ Հայաստանում» ինչ-որ բան այն չէ, «իրենց տղան» այստեղ էլ է ձախողել այնպես, ինչպես ամեն բնագավառում:

Ինչքան էլ դա անտրամաբանական է հնչում, բայց «Դիմադրության շարժումն» ու նրա արձանագրած հաջողություններն են այս խոշոր դրամաշնորհի տրամադրման պատճառը, «տղային» կորցնելու իրական վտանգ կա, պետք է ակտիվացնել Հայաստանի արևմտամետ թևը նրանց «բլիթ տալով»՝ անձնական շահագրգռելով, դե, իսկ նրանք էլ, սովորության համաձայն, ակտիվորեն «հանրության առաջ խոտ կփռեն՝ միաժամանակ ականջներից լապշա կախելով»: Հարց է ծագում, ի՞նչ կարելի է անել: Ոչինչ: Ուղղակի չպետք է անձնապես որևէ մեկը «որոճա տված խոտը»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երաժիշտ Ֆրենկ Օուշենը թողարկել է տղամարդկանց սեռական օրգանների զարդերԵթե Հայաստանը ճիշտ ընկալի նոր զարգացումները, տարածաշրջանը շուտով կայունության կհասնի․ ԷրդողանՈչ մի ժողովուրդ էսքան դինջ ու համաձայնեցված իր հայրենիքը չի տվել թշնամուն. Մարգարիտ ԵսայանԱրարատի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը․ կան տուժածներՈւկրաինայում ազգությամբ հայ զինծառայող է զոհվել«Էս խառն աշխարհում մի հաղթանակ կա». ինչ զգեստով է Նազենի Հովհաննիսյանը ներկայացել Էրիկի հարսանիքինԿառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և ՍուսիԱրցախում վիրավորված 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից. Սպուտնիկ ԱրմենիաՎերջին մեկ շաբաթում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 1849 դեպք, 2 մահՌՈ բաժիններ են տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնք զինծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց․ ՊՆԹուրքիան և Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն. ԲայրամովThe Economist-ը պատմել է, թե ինչը կարող է Ռուսաստանին և Արևմուտքին մղել միջուկային պատերազմիՄանրամասներ` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցիցՀայտնի է` ով է երգիչ Էրիկի և նրա ընտրյալի քավորը (լուսանկար)Բայդենն ապաքինվել է կորոնավիրուսից և իրեն լավ է զգումՊուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումըՆոր լուսանկարներ` Էրիկ Կարապետյանի հարսանեկան արարողությունիցՎրաստանում ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին չի մեկնարկիԱռաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվումԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ հուշակոթող է տեղադրվել Նոր Նորքի անմահ հերոսների հիշատակինԴոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել ենՀայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունՋրանջատումներ Երևանի վարչական 3 շրջաններում ու 2 մարզումԵրգիչ Էրիկ Կարապետյանն ամուսնացել էԵրևանը 15 նոր տրոլեյբուս ձեռք կբերիՀանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը Վարդենիսից էր, 44–օրյա պատերազմի մասնակիցԻնչո՞ւ են իշխանությունները թիրախավորում ընդդիմադիր ԶԼՄ-ներին․ Նավասարդյանը նշում է պատճառներըՋուրը կարող է նորից թանկանալ․ «Վեոլիա ջուրը» մտադիր է սակագինը վերանայելու հայտով դիմել ՀԾԿՀ-ինԱլիևը հրամանագիր է ստորագրել՝ Երևանում ադրբեջանական թատրոնի 140-ամյա հոբելյանը նշելու մասինԹշնամին կրակ է բացել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից. ՊԲՀանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը Վարդենիս քաղաքից էրՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեցՉեմ կարա դեկտեմբերի 30-ին հարցնեմ, ասեք` դեռ խելքի չեն եկել. քաղաքապետԱյս ծանր պայմաններում հնարավորության պատուհան կարող է բացվել միայն այն դեպքում, եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն, հակառակ դեպքում Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան Պարզվել է, որ արևային մարտկոցները սիրում են արևը, բայց չեն սիրում շոգը Ավետիք Չալաբյանի դատաքննության հարցով շտապում ենԱղավնոյի դպրոցն այրում է տարիների հիշnղությունը Շուշաննա Թովմասյանը կրկին հղի էԱվետիք Չալաբյանի դատաքննության հարցով շտապում են Պարեկային ծառայությունը կներդրվի նաև Գեղարքունիքում, Տավուշում, Արագածոտնում, ԿոտայքումԿիանու Ռիվզը կնկարահանվի ԴիԿապրիոյի և Սկորսեզեի՝ սերիական մարդասպանի մասին պատմող սերիալումԱդրբեջանի ԱԳ նախարարը մեկնում է ԹուրքիաԹուրքիայում միայն հուլիսին սպանվել է 24 կին. զեկույցԱրարատի մարզում բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն ու ՎԱԶ-21103-110-ը. 3 վիրավորներից մեկը երեխա էՀայաստանի Երրորդ Հանրապետությունը փաստացի դադարել է գոյություն ունենալ. ՇարմազանովԲերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացըԱդրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ-ն հաստատում էԵռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում ենԳազ չի լինելու Թրամփը զգուշացնում է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին