Երևան, 03.Հոկտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղը Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելու Հայտնի մուլտֆիլմեր, որոնք խստիվ արգելվում են երեխաներին Հոկտեմբերի կենսաթոշակների վճարումը կսկսվի ամսի 4-ից Գազ չի լինելու Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի Լոլիկի գրիպ. աշխարհին սպառնում է մեկ այլ վիրուս Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում շչակ է փորձարկվելու


«Ավանդական արժեքներն ու հիմքերը սասանող», «սատանայի ծնունդ» գյուտը՝ սպասք լվանալու սարք. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ հեռավոր 1850 թվականին է ամերիկացի Ջոել Հոութոնը հոգնել աման լվանալուց և հորինել սպասք լվացող մեքենա: Իհարկե, դա պարզ է թվում, բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է եղել: Պարզվել է, որ Հոութոնի գյուտն առանձնապես հարմար չէ և, որ ամենակարևորն է, անարդյունավետ է: Նրանից հետո կար ևս մեկ այլ մարդ, որը նույնպես հոգնել էր սպասք լվանալուց. դա Ալեքսանդր Լ.Ա.-ն էր: 1865 թվականին նա արտոնագիր է ստացել իր՝ սպասք լվացող մեքենայի համար, որի մեջ արդեն օգտագործում էին ատամնափոխանցիչներ:

Բայց նրա գյուտը նույնպես հայտնի չի դարձել: Սպասք լվացող մեքենայի իրական պատմությունը սկսվել է 1885 թվականի դեկտեմբերի 31-ին (հենց Ամանորի նախաշեմին): Այդ օրն է ԱՄՆ-ի արտոնագրերի գրասենյակի Իլինոյսի մասնաճյուղը Ժոզեֆինա Կոխրենին շնորհել արտոնագիր սպասք լվացող մեքենայի համար: Ի դեպ, նրա նախապապը եղել է լեգենդար Ջոն Ֆիտչը, որը 18-րդ դարի վերջին ԱՄՆ-ում ստեղծել է առաջին շոգենավը: Իսկ հայրը՝ Ջոն Հարիսը, եղել է հիդրավլիկ պոմպի գյուտարարը:

Այսպիսով, Ժոզեֆինայի ընտանիքին, կարծես, ի վերուստ է տրված եղել ինչ-որ նոր բան հորինելը: Պետք է նշել, որ Կոխրենի սարքը պարզապես ժամանակակից մեքենաների նախատիպն է եղել. այդ սարքից հնարավոր չէր ամանները չոր հանել, բայց փոխարենը դրանք բավական մաքուր լվացված են եղել, ինչը ամենակարևորն է: Տիկին Կոխրենն արտոնագիրը ստանալուն պես Չիկագոյում կազմակերպել է իր մտքի արգասիքի փոքրիկ արտադրություն: Առաջին մեքենաներն այն ժամանակ «խենթ» փողեր են արժեցել՝ հատը 150 դոլար (այժմյան գումարով՝ մոտ 5000): Ոչ ոք տան համար այն չի գնել, բայց հաճույքով գնել են հյուրանոցներն ու ռեստորանները: «Կոխրեյն» սպասք լվացող մեքենային (հետագայում այն վաճառվել է Garis-Cochrane ապրանքանիշի ներքո) իրական համբավ է բաժին հասել 1893 թվականին, երբ այն ցուցադրվել է Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում:

Ինչպես վայել է իսկական աստղին, նա ոչ միայն երկրպագուներ է ձեռք բերել, այլ նաև վատաբանողներ: Շատերը գյուտը համարել են անբարոյականություն և ավանդական արժեքներն ու հիմքերը սասանող: Ինչ-որ մեկը նույնիսկ ամենայն լրջությամբ սպասք լվացող սարքին կոչել է սատանայի ծնունդ: Բայց ամենադժգոհը եղել են տնային աշխատողները, քանի որ վախենում էին, որ այդ սարքը կզրկի իրենց աշխատանքից: Հաջորդ 20 տարիներին գյուտարարը քրտնաջան աշխատել է և մի քանի անգամ նորացրել իր ստեղծած սարքը: Արդյունքում, վաճառքում հայտնվել է մի մոդել, որում այլևս ոչ թե սպասքով զամբյուղ էր, որը պտտվում էր, այլ հենց լվացման համակարգն էր պտտվում, կար կենտրոնախույս պոմպ և ջրի արտահոսքի համակարգ: Եվ այս ամենը՝ հարյուր տարի առաջ, պարզապես պատկերացրեք:

Ժոզեֆինայի մահից հետո նրա փոքրիկ բիզնեսը գնվել է, և 1940 թվականին, արդեն գործող Kitchen Aid ապրանքանիշի ներքո, այն դարձել է Whirlpool Corporation- ի մի մասը: Սպասք լվացող մեքենաները սկսել են լայնորեն օգտագործվել 1960-ականներից. նրանք սկսել են ավելի լավ լվանալ և նկատել իորեն էժանացել են: Եվրոպայում առաջին մեքենայացված սպասք լվացող մեքենան ստեղծվել է 1899 թվականին գերմանական Miele ընկերության կողմից: Իսկ առաջին ավտոմատացվածը (նույն ընկերության կողմից) ներկայացվել է 1960 թվականին։ ԽՍՀՄ-ում երբեք չի եղել կենցաղային սպասք լվացող մեքենաների մասսայական արտադրություն:

1991 թվականից, սարսափելի գաղտնիության խորագրի ներքո, հայտնվել են «Կորտա» շարքի ավտոմատ լվացող մեքենաները: Այժմ սպասք լվացող մեքենաներ կարելի է գտնել ցանկացած ճաշակի և գույնի, թանկ, էժան, փոքր, հսկայական՝ առատություն է: Ընտրությունն այնքան հսկայական է, որ շատ հեշտ է կորչել դրա մեջ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաղը Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելուԴրոնով փորձել են հեռախոսներ ուղարկել քրեակատարողական հիմնարկ․ ՔԿԾՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքըՀասնելու ենք նրան, որ դատապարտող հայտարարություններից բացի, ռեալ գործիքակազմեր կիրառվեն. փոխնախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասինԸնթանում են մի շարք պատմական հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման աշխատանքներըՓաշինյանի թերթը բացահայտել է՝ ինչ պահանջներ է առաջադրում ՀՀ-ին ԱդրբեջանըՀայտնի մուլտֆիլմեր, որոնք խստիվ արգելվում են երեխաներինՀայ գերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքումԿարմիր տենդը երեխաների մոտ. ի՞նչ պետք է իմանան ծնողները«Մենք շատ լավ գիտենք, որ ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատանսենյակում»․ Կարեն Ավագյան Հոկտեմբերի կենսաթոշակների վճարումը կսկսվի ամսի 4-իցԱդրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի. ՔարազյանՀոլանդացի գիտնականների նոր գյուտը՝ խթան արևային էներգիայի արտադրության համար Ավետիք Չալաբյանի դատական նիստը. ՈՒՂԻՂՈչ մի խաղաղության պայմանագիր չի փրկի Հայաստանը, եթե իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը. Չալաբյան«Մամ ջան, հիմա իմ տունը դիրքերում է»․ 20-ամյա Էդուարդ Սիանոսյանը զոհվել է Ջերմուկի դիրքերումԳազ չի լինելուԶելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինուժը Խերսոնի մարզում երկու բնակավայր է գրավելՄիայն զենքո՛վ է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ստեղծել 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿԱյցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան՝ բնակիչների հետ ծանոթանալու, նրանց կարիքները հասկանալու ու լուծումներ քննարկելու համար. Տիգրան Ավինյան Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցըՍրա՞նք են վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության մասինԻրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալՀայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առթիվ Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն միջազգային դատարաններԱյսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըՀայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազիՏեսանյութի իսկությունն պարզել ենք. այն նոր է. ՄԻՊ հայտարարությունը հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առիթովՄիջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ ՓաշինյանԱմենալավն եմ մաղթում քեզ` Հայաստան. Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներինԼազերային էպիլյացիա. որքանով է այն վնասում առողջությանը 2 փեսաներին պատերազմում կորցնելու հետևանքով Վարդենիսում կինը փորձել է վերջ տալ կյանքինՄիջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի կողմից կատարած պատերազմական հանցագործությունների մասինՀայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը ստուգվում է. Le Figaro-ի փոխտնօրենԼոլիկի գրիպ. աշխարհին սպառնում է մեկ այլ վիրուսՌուս գիտնականները նոր բաղադրիչով ավելի արդյունավետ են դարձնում արևային մարտկոցները Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում շչակ է փորձարկվելուՀայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար127 զոհ․ ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ողբերգությամբՑածր ճնշումը կարգավորելու լավագույն միջոցներըՉավին գերազանցել է Զիդանի ռեկորդըԻնչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավորՇտապ լքել Ռուսաստանի տարածքը․ ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի44-օրյայում զոհվածի հայրը պետության տված գումարով ծառեր է տնկել, անվանակոչել զոհվածների անուններովԶելենսկին հայտարարությամբ է հանդես եկելՀանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են. ՀՀ ՊՆՀայտնի է ԱՄՆ «Գրին քարտի» խաղարկության 2024 թվականի հայտերի ընդունման ժամկետըՎթարային ջրանջատումներ կլինեն Երևանում ու մարզերում