Չալաբյանը դասական, ուղիղ իմաստով քաղբանտարկյալ է
ПолитикаՔաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու հարցին: Կոստանյանը մասնավորապես գրել է.
«Ավետիքը Հայաստանի ու Արցախի համար իրական «գործ» անող մարդկանցից է, ու ոչ թե 2020-ի պատերազմից, այլև 2016-ի քառօրյայից հետո։ Նա գլուխկախ, սուսուփուս, ռեալ գործ անողներից է, ու հասկանալով, որ ինչ-որ պահի հնարավոր է թիրախ դառնալ ապիկար իշխանության համար, որ գուցե կհետապնդեն ոչ միայն քաղաքականությամբ, այլև ակտիվորեն Արցախի անվտանգության խնդիրներով զբաղվելու համար, այնուամենայնիվ համարձակորեն մտավ ակտիվ պայքարի փուլ, քանի որ դրա ժամանակը վաղուց հասունացել էր։
Ավետիքն այն քչաթիվ մարդկանցից է Հայաստանում, ով իր գիտելիքն ու փորձը, հմտություններն ու կարողությունները տարբեր ծրագրերով ծառայեցրել է մեր երկրին, իսկ հիմա դրա համար գտնվում է բանտում, քանի որ ներկայիս բախտախնդիր իշխանությունն անհանդուրժող է պրոֆեսիոնալիզմի ու իրական գործ անող մարդկանց հանդեպ։
Ավետիքը Չալաբյանն այսօր բանտում լինելով` վճարում է Հայաստանի ապագայի կառուցման գործում պատասխանատվություն ստանձնելու համարձակություն ունենալու համար»։
Orer.am-ի աչքից չվրիպեց, որ գրառումը բազմաթիվ հավանումների և մեկնաբանությունների է արժանացել ֆեյսբուքյան հայտնի օգտատերերի, հեղինակություն վայելող անձանց կողմից: Օգտատերերը գրում են, որ Չալաբյանը դասական, ուղիղ իմաստով քաղբանտարկյալ է։
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան.
Ռազմական վերլուծաբան Կարեն Վրթանեսյան.
«Ու ոչ թե 2020-ի պատերազմից, այլև 2016-ի քառօրյայից հետո» — մինչև քառօրյա էլ, ի դեպ»։
Թաեքվոն֊Դո մարտարվեստի մարզիչ-մանկավարժ Արսեն Զազյան.