Երևան, 06.Հոկտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ են լոլիկները համարվել մահացու և ինչպե՞ս տարբերել լավն ու վատը Լույս չի լինելու Սպիտակ տունը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին 17 ռազմագերու վերադարձը Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինելու Արդյո՞ք թունավոր են հատակի լամինատները Ուժգին երկրաշարժ՝ Հայաստանում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Գալիս է որոշումների ժամանակը. կան խաղացողներ, որոնք պատրաստ են խաղալ սրման և տարածաշրջանի ռազմաքաղաքական վերահսկողության նոր ձևաչափ ստեղծելու համար․ «Փաստ» ՊՆ-ն` Սոթքի ուղղությամբ կրակոցների և վիրավոր ունենալու լուրի մասին


Իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտը ահռելի չափեր է ստացել. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցանկացած երկրում վստահությունը շատ կարևոր հանգամանք է հատկապես ներդրումների իրականացման և ֆինանսների կառավարման հարցերում։ 2018 թվականի վերջին Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորում էր նրանով, թե իբր քաղաքական անորոշություններն արգելակում են ներդրումների իրականացմանը։ Ու ընդհանրապես, իր ողջ պաշտոնավարման ընթացքում Փաշինյանը փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իշխանափոխության արդյունքում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ու իշխանությունների հանդեպ վստահությունն այնքան մեծ է, որ սփյուռքից և արտերկրից գործարարներն ուղղակի հերթ են կանգնել ներդրումների համար։

Իրականում շատ արագ համոզվեցինք, որ այս իշխանություններն անբարենպաստ պայմաններ են ստեղծում տնտեսվարողների համար, նրանց նկատմամբ տարատեսակ ճնշումների գործիքներ կիրառում, ոտնահարում բանկային գաղտնիքը և այլն, ինչը մեծապես վանում է ներդրողներին։ Իշխանությունների նկատմամբ անվստահությունն ավելի խորացավ հատկապես պատերազմից հետո, երբ տարբեր տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Հայաստան ուղարկված օգնության մի զգալի մասը, մեղմ ասած, անորոշ ճակատագիր է ունեցել, իսկ աշխարհասփյուռ հայության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար հանգանակված ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52 միլիարդ դրամ (մոտ 107 միլիոն դոլար), չի ծառայել իր բուն նպատակին։ Պարզվեց, որ այդ գումարը փոխանցվել է պետբյուջե և հայտնվել կառավարության տնօրինության տակ:

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված հիմնադրամի գումարների՝ պետբյուջե փոխանցման անհրաժեշտությունը, այդպես էլ մնում է հարցական։ Առ այսօր հոդաբաշխ, տրամաբանական որևէ պատասխան չի տրվել: Բացի դրանից, մինչև հիմա չկա նաև հստակ հաշվետվություն, թե կոնկրետ ինչ ուղղություններով և ինչպես են ծախսվել այդ գումարները։ Իսկ այդ գումարները թիրախային օգտագործելու մասին կառավարության հավաստիացումներն արդեն վաղուց հույս չեն ներշնչում։ Իշխանություններն անգամ որևէ ջանքեր չեն գործադրում իրենց նկատմամբ խաթարված վստահությունը վերականգնելու և իրենց տնօրինության տակ հայտնված գումարները հիմնադրամին փոխանցելու ուղղությամբ։

Այնինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համահայկական նշանակություն ունի, և հանգանակված միջոցների արդյունավետ օգտագործման հետ կապված բացերը կարող են բացասական ազդել հաջորդ տարիների հանգանակությունների չափի վրա, անգամ հիմնադրամի գոյության նպատակահարմարության հարց առաջ բերել, ինչի հետևանքով համայն հայության շահերը շոշափող ծրագրերը կմնան կիսատ կամ իրականություն չեն դառնա։ Ուստի պատահական չէ, որ ՀՀ նախկին նախագահները նախընտրում են չմասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին։ Օրինակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անգամ հրաժարվեց ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ։ Հիմնադրամի նկատմամբ վստահության անկման հանգամանքով է պայմանավորված նաև, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 25-ին չմասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին։

Ավելին՝ նա օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Կարևոր հանգամանք է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին չէին մասնակցում ինչպես Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան ու Բակո Սահակյանը, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Պատերազմի ժամանակ համայն հայության ջանքերով հանգանակված գումարների կառավարման հարցը բարձրացվում է ոչ միայն երկրի ներսում, այլև սփյուռքում, որտեղ ՀՀ իշխանությունները վստահության մեծ դեֆիցիտ ունեն։

Մամուլում նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ սփյուռքում մերժել են հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ Հայաստանում ներդրումներ իրականացնելու հորդորները՝ նշելով, որ չեն վստահում ՀՀ իշխանություններին նրանց պահվածքի և հատկապես համահայկական հիմնադրամի գումարները ոչ ճիշտ օգտագործելու պատճառով։ Ըստ այդմ, Սինանյանին պարզ հասկացրել են, որ մինչև իշխանությունները հրաժարական չտան, ներդրումներ չեն անելու։ Թերևս սփյուռքահայերը ևս հասկացել են, որ իշխանությունների ուշք ու միտքը հնարավորինս շատ կապիտալ կուտակելն է, նրանք ոչ միայն չեն բավարարվում պետբյուջեի ծախսերի, թանկացումների և դոլար/դրամ փոխարժեքի տատանումների հաշվին հարստանալով, այլև աչք ունեն բոլոր այն միջոցների վրա, որտեղ ինչոր բան քերելու հնարավորություն կա։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Ռուսաստան Expo 2022-ը՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի աջակցությամբ Արևմուտքն ԱՊՀ-ում փնտրում է այն երկրներին, որոնք պատրաստ են դառնալ հակառուսական. Մարիամ Հովսեփյան«Զանգեզուր TV»-ն վերանվանվել է «Սյունիք հեռուստանընկերություն» Ինչո՞ւ է իր ձեռքով ուզում խորտակել երկիրը, եթե այդքան անմեղ ու հայրենասեր է․ Արտակ ԶաքարյանՆոր համագործակցություն՝ Արցախում էներգետիկ անկախություն հաստատելու ուղղությամբԱնկեղծ պետք է ասել, որ ես, վստահ եմ, նաև ընդդիմության այլ ներկայացուցիչներ, աշխատում ենք տեղեկատվական կիսաշրջափակման մեջ.ԱշոտյանՏարադրամի փոխարժեքն այսօրՈւսուցիչը միշտ ամենապատվավոր տեղում է եղել. Նաիրի Սարգսյան Ինչո՞ւ են լոլիկները համարվել մահացու և ինչպե՞ս տարբերել լավն ու վատըՍիրելի՛ ուսուցիչներ, դուք մեր ազգի ու պետության ամենակարևոր հիմնասյուներից մեկն եք․ Արման Վարդանյան Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչներին«Ոչ մի խաղաղության պայմանագիր սակայն չի փրկի Հայաստանը, եթե Հայաստանում իշխանության մնա Փաշինյանը». Չալաբյան Բրիտանացիները արևային էներգիան ուզում են պահել հողի տակ«Երևանը երգում է Ֆորշի համար»․ Ֆորշի 55-ամյակին նվիրված երեկո Լույս չի լինելուՄիայն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը կարող է ապահովել Արցախի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը․ Արա Աբրահամյան Պետական աջակցությամբ Հայաստան է ներկրվել ավելի քան 1300 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիՊուտինը հաստատել է Ուկրաինայի 4 շրջանների՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ համաձայնագրերըՍպիտակ տունը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին 17 ռազմագերու վերադարձըԲազմաթիվ մարդիկ են տուժել գիշերը տեղի ունեցած երկրաշարժիցՈւշադրություն. 36 ժամ ջուր չի լինելուԱրդյո՞ք թունավոր են հատակի լամինատներըԿանգնե՛նք Հերոսի կողքին, ով մեր կողքին էր Հայրենիքի փրկության ժամին. դրամահավաք՝ հաջակցություն լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆՈւժգին երկրաշարժ՝ ՀայաստանումՍեպտեմբերի 21-ից հետո Ռուսաստանը լքել է մոտ 700 հազար քաղաքացի. ForbesԴրական եզրակացություն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ՇՄԱԳ հաշվետվությանըԱդրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ հայտնի են անունները. ՊՆ Լիզ Թրասը կարողացավ վնասել բրիտանական տնտեսությունը ընդամենը մի քանի օրվա ընթացքում. NYTԹուրքիան չի կարողանում գազի պարտքը վճարել պատերազմող ՌուսաստանինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԴոլարն ու եվրոն շարունակում են թանկանալԻնչո՞ւ Մխիթար Զաքարյանը վայր դրեց մանդատը. հարցազրույց Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողը 75000 դրամի 50 %-ի չափով ամսական գումար կստանա Շեյքի՛ր և շահի՛ր Volkswagen ID.4 և այլ նվերներ․ Team-ի նոր խաղարկությունը հասանելի է բոլորին Ես չեմ զարմանա, որ վերջում «հավաստի աղբյուրը» հայտարարի, որ թավշյա իշխանազավթում անելուց առաջ, այս ամենի մասին, ինքը տեղյակ չի եղել. Արտակ Զաքարյան«Մուլտի գրուպը»՝ բիզնես կապերի խաչմերուկում. Երևանը պատրաստվում է արդյունաբերական էքսպոյինՏեխասում բնակելի համալիր է կառուցվում, որը կապված կլինի Tesla-ի վահանակների և մարտկոցների հետԽնդիրը ոչ այդքան ռեսուրսները կամ խախտված ռազմական բալանսը չէ, որքան Հայաստանում պատերազմ հրահրողների իշխանությունը. Տիգրան ԱբրահամյանՇարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում. Մխիթար ԶաքարյանՏիգրան Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է վթարային շենքերիցԻնչո՞վ է յուրահատուկ տարեկանի... գարեջուրը․ «Փաստ»Հայտնի է` ինչ են քննարկելու Փաշինյանն ու Էրդողանը Պրահայում հանդիպման ժամանակՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Գործածության մեջ է մտել Գրիգորյան օրացույցը․ «Փաստ»«Հայաստանը փրկելու համար հաշված օրեր, շաբաթներ են մնացել». Ավետիք ՉալաբյանԳալիս է որոշումների ժամանակը. կան խաղացողներ, որոնք պատրաստ են խաղալ սրման և տարածաշրջանի ռազմաքաղաքական վերահսկողության նոր ձևաչափ ստեղծելու համար․ «Փաստ»ՊՆ-ն` Սոթքի ուղղությամբ կրակոցների և վիրավոր ունենալու լուրի մասին«Տպավորություն է, թե իրենք էլ չեն հավատում իրենց գրած օրենքներին»․ «Փաստ»ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց