Երևան, 18.Օգոստոս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու»-ի վթարից մահացած անմեղ զոհերի Եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են Կհետաձգվի՞ տարհանումը. «Հրապարակ» Արցախում օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարվել` ի հիշատակ Սուրմալուի պայթյունի հետևանքով զոհվածների «Սուրմալու»-ում պայթյունի առթիվ քննությունը լայն ծավալով շարունակվում է. քննության առարկա են բոլոր վարկածները Հայաստանի Հանրապետությունում 2022-ի օգոստոսի 17-18-ը հայտարարվեց սուգ «Սուրմալու»-ի տարածքում հրդեհը մարվել է. ԱԻՆ «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 3 քաղաքացի Հենց նոր փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած 22 անձանց թվում կա Իրանի 6, ՌԴ՝ 1 քաղաքացի․ ԱԻՆ


«Ժողովրդական դիվանագիտություն»՝ փողո՞վ. հակառուսական ու հակահայկական «խաղեր». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

news.ru-ն «Խաղաղության գինը. ԱՄՆ-ը 400 հազար դոլար կտա նրան, ով կհաշտեցնի Երևանին Բաքվի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում ԱՄՆ դեսպանատունն իր կայքում հայտարարել է «Track II» մրցույթ 400 հազար դոլար մրցանակային ֆոնդով, որը կարող է տրամադրվել նրանց, ովքեր կարող են հաշտեցնել հայերին և ադրբեջանցիներին։ Մեկ տարվա համար նախատեսված նախագծին կարող են մասնակցել երիտասարդները, լրագրողները, գիտնականները և հասարակական կարծիքի այլ առաջնորդները։ Մրցույթի առանցքային նպատակն է «համախմբել մարդկանց հակամարտության երկու կողմերում»։

Ծրագրի հիմնական նպատակներից են «հասարակության ընկալման փոփոխությունը», «հանդուրժողականության մթնոլորտի ստեղծումը և փոխըմբռնման խորացումը», «ներկայիս իրավիճակի ըմբռնումը և իրազեկումը»։ Մի խոսքով, Վաշինգտոնը ժողովրդին առաջարկում է լուծել այն խնդիրները, որոնցից քաղաքական գործիչներն ու դիվանագետները դեռ չեն կարողացել գլուխ հանել։ Ճիշտ է, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հեգնանքով է վերաբերվել ամերիկյան այդ գաղափարին: «Երբեմն ամերիկյան դիվանագիտության գործողությունները հարցեր են առաջացնում հոգեկան հավասարակշռության վերաբերյալ: Եթե նման կերպ հնարավոր լիներ լուծել հարցերը, ապա, հավանաբար, դիվանագետների, իրավունքի, տնտեսագիտության և այլ բնագավառների փորձագետների մասնագիտությունը պետք չէր լինի»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ ինքը «անկեղծորեն հավատում է ժողովրդական դիվանագիտության ուժին, որը պետք է բխի սրտից», այլ ոչ թե «գումարներ ստանալուց»։ Ներկայում Ադրբեջանն ու Հայաստանը գնալով ավելի են փորձում բարելավել հարաբերությունները միմյանց հետ։ Բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Երևանը շարունակում է պահանջել Ղարաբաղի հատուկ կարգավիճակ այնտեղ ապրող հայերի շահերը պաշտպանելու համար, իսկ Բաքուն սպառնում է գործնական քայլերի դիմել, եթե հայկական կողմը շարունակի հավատարիմ մնալ իր գծին։ Եվ քանի դեռ կողմերը չեն կարողացել հարցերը պարզել և փոխզիջումներ գտնել, Ղարաբաղի հարցը դարձել է Մոսկվայի և Արևմուտքի առճակատման ևս մեկ դաշտ։ Ռուսական կողմը, իհարկե, թերահավատորեն է վերաբերվում Անդրկովկասի խնդիրների լուծմանը ներգրավվելու Արևմուտքի փորձերին, սակայն չի կարող դիմակայել Վաշինգտոնի խաղաղասիրական գործողություններին։

Ըստ ռուս դիվանագետների, գլխավորն այն է, որ արևմտյան գործընկերները «օգնեն իրականացնել Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղան»։ Բաքվում հումորով են վերաբերվել ամերիկյան կողմի գաղափարին: Տելեգրամ-ալիքների ադրբեջանական հատվածի բաժանորդներն արդեն սկսել են թիմեր ստեղծել և քննարկել, թե ինչպե՞ս են ծախսելու իրենց վաստակած գումարները։ Կատակը՝ կատակ, բայց հայերի և ադրբեջանցիների համակեցությունը հնարավոր է միայն փոխադարձ վստահության և ժողովուրդների՝ միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի արդյունքում, NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Բաքվի պետական համալսարանի ուսանող Ռուֆաթ Բեհբուդզադեն։ «ԱՄՆ-ը, լինելով հուսալի գործընկեր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, կարող է հաջողությամբ իրականացնել այդ նախաձեռնությունը։ Երիտասարդները լավատեսորեն են տրամադրված այդ խնդրի ապագա լուծման հարցում»,- ասել է նա։

NEWS.ru-ի զրուցակիցը նաև նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հարևան պետություններ են և մշակութային արժեքներով շատ մոտ են, ուստի խաղաղության օրակարգը դրական դեր կխաղա բացարձակապես բոլոր ոլորտներում, հետևաբար, նման նախաձեռնությունները կարող են օգնել երկու երկրների ժողովուրդներին համախմբվել: Միևնույն ժամանակ, նման միտքը վրդովմունքի բուռն ալիք է առաջացրել Երևանում։ Նրանց անհանգստացնում է այն, թե ինչո՞ւ է առաջին հերթին նման նախագիծ սկսվել Հայաստանում, և չկան նման առաջարկներ Ադրբեջանում կամ, ասենք, Թուրքիայում։ Շատերն են կասկածում Վաշինգտոնի բարի մտադրությունների անկեղծությանը և հայտարարված մրցույթը համարում են հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունք։ Արևմտյան գործընկերների նման նախագծերը և Անդրկովկասում նրանց քաղաքականությունը հակառուսական և, համապատասխանաբար, հակահայկական խաղեր են, քանի որ, ինչ էլ լինի, Երևանը Մոսկվայի ցատկահարթակն է, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի ուսանող Գրիգորը: «Ամերիկացիների և բրիտանացիների համար ձեռնտու է կռվեցնել երկու երկրներին: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ուներ բոլոր տվյալները հայկական զորամասերի տեղակայման մասին, որոնք նրանց փոխանցվել էր ՆԱՏՕ-ում ամերիկացիների դաշնակից Թուրքիայի միջոցով։ ԱՄՆ-ը նման տեղեկության տիրապետում է իր արբանյակային հետախուզական համակարգերի միջոցով։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանում իշխանության ղեկին են Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության ձգտող անձինք, ամերիկացիները կշարունակեն նպաստել այդ օրակարգին, հովանավորել տարբեր նախագծեր։ Եվ նույնիսկ Սյունիքով երկաթուղի կստեղծեն։ Այդ ամենը Հայաստանում հակառուսական խաղ է»,պարզաբանել է Գրիգորը։

Ի դեպ, Երևանում Վաշինգտոնի մրցույթային պրակտիկան, կարծես, սովորական բան է դարձել։ Անցյալ տարեվերջին Հայաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարել էր երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված առաջարկների բաց մրցույթ։ Ֆինանսավորման ընդհանուր գումարն այն ժամանակ կազմել է 400 000 ԱՄՆ դոլար: Իսկ հունիսի 23-ին Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է ԱՄՆ-ի՝ 120 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը, որի նպատակն է «խթանել Հայաստանում ժողովրդավարական և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները»։ Հայաստանում ժողովրդավարությունը զարգացնելու ամերիկյան կողմի նման մղումները, իհարկե, արժեքավոր են։ Սակայն դրանք ուղղված են առաջին հերթին Անդրկովկասում ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացմանը, ինչը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, միշտ չէ, որ ձեռնտու է այն ստացող երկրներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնել է Windows 11-ի խոշոր թարմացման թողարկման ամսաթիվը«Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. պայթյունից տուժածներից 4-ը բուժվում էԺանգի պատճառով Էյֆելյան աշտարակի փլուզման վտանգը կպահպանվի մինչեւ 2030 թվականը. Financial TimesՆԱՏՕ-ն կավելացնի իր խաղաղապահ ուժերը Կոսովոյում՝ Սերբիայի հետ լարվածության սրման դեպքումԻսրայելի վարչապետը զրուցել է Էրդողանի հետԵս էս հողի համար ախպեր եմ կորցրել, ես թուրքին թողնելու տուն չունեմ․ Աղավնոյի բնակիչն այրեց տունը«Շիրակ Ավիայի» կազմում գրանցված օդանավը Հայաստան գալու փոխարեն տեղափոխվել է Սուդան․ Hetq.amՈղբերգական դեպք. ձեղնահարկում հայտնաբերվել է Երևանի հայտնի բուհերից մեկի 21-ամյա ուսանողուհու կախված դինԱյսօր Ստեփանակերտում վերջին հրաժեշտն ենք տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին. Արտակ ԲեգլարյանԻնչ են պատմում 2 ժամ «Սուրմալու»-ի փլատակների տակ անցկացրած քույրերը«Թե՞ հենց դուք եք «Հաքին.ազ»-ի խմբագրին հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար»․ Նաիրա ԶոհրաբյանՍիմոնյանը դատի է տվել Google-ին«Աբովյանի բաժնի ՔՀԲ աշխատակիցները ծեծել և խոշտանգել են Վահագն Մանուկյանին». ԻոաննիսյանԹաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն«Սուրմալու»-ի պատմությունն ընդամենն առիթ էր. Սուրեն Սուրենյանց«Սուրմալու»-ի պայթյունից զոհված 2 քույրերի և 5-ամյա տղայի հոգեհանգստի արարողությունըԷմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԳնացել էին թոռնիկների համար գնումներ անելու. ովքեր են պայթյունից զոհված Անահիտ Խալաթյանն ու Գայանե ԱվետիսյանըԿառավարական առանձատան մոտ մեքենա է այրվելԲոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու»-ի վթարից մահացած անմեղ զոհերիԿարո Փայլանի դեմ մահափորձ է ծրագրվելԱնիմաստ աղմուկ՝ ողբերգության ֆոնին․ ֆեյսբուքյան կերակուր եփելու նուրբ արվեստըԹուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվելԿրակոցներ՝ Աշտարակում. հայր ու որդի նախկին ոստիկանին ծեծել են, վերջինս էլ կրակոցներ է արձակելԱյս պահի դրությամբ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ«Աշխարհ չկա առանց քեզ». պայթյունի հետևանքով զոհված Վարդան Քոչարյանի դստեր գրառումը«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրինությունը ցավակցություն է հայտնել պայթյունի կապակցությամբ46 ամյա կնոջը խեղդամահ էին արել․ ոստիկանության բացահայտումըԻրենից վտանգ է ներկայացնում, բայց պետք է գնանք այդ ճանապարհով․ ԱԻ փոխնախարար«Արդշինինվեստ» բանկի աշխատողը զուգարանից օգտվելու համար ոստիկան կանչեցԵվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել ենԱրցախի տարածքում պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակըԱԻՆ ծառայողներն ու այլ քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակինՇենքի փլուզման վտանգ կա. ներս պետք է մտնենք, որ կարողանանք գտնել անհետ կորածներինԻ՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից երեք օր անց․ կադրերՍգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան Արևային մարտկոցները կարող են նվազեցնել ջրի տաքացման ծախսերը 80%-ով Հայաստանում սգո օր է. պետական կառույցների դրոշներն իջեցվել են Չալաբյանի դատաքննությունը ընդմիջվել է շուրջ մեկ ամսով․ միտումնավորությո՞ւն, թե՞․․․ Քաղաքացիները ծաղիկներ են բերում «Սուրմալուի» պայթյունի վայր «Ավետիք Չալաբյանի գործի մեջ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի». Էդգար Ղազարյան Մինչև 4 տոննա պայթուցիկ է եղել տարածքում. ունենք 2 անհետ կորած ու 16 դիՔաղաքացիները՝ մետրոպոլիտենում ռումբերի կեղծ ահազանգերի մասինՌուս-ուկրաինական պատերազմում ևս մեկ ադրբեջանցի է զոհվելApple-ի աշխատակիցը կարող է հեռացվել TikTok-ի պատճառով, որտեղ բացահայտել է ընկերության «գաղտնիքները»«Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. Hetq.amԵրևանում բախվել են BMW-ն, Mercedes-ն, Skoda-ն և Honda-ն. վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն էNemra խումբը չեղարկել է համերգներըԷրդողանը մտադիր է Գուտերեշի և Զելենսկու հետ քննարկել ուկրաինական կարգավորումըԿհետաձգվի՞ տարհանումը. «Հրապարակ»