Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում


Կարի մեքենան հայտնագործվել է Զինգերից դեռ շատ առաջ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարի մեքենան կարային արտադրանքի դետալների միացման կամ վերջնամշակման սարք է։ Կիրառվում է կտորի, տրիկոտաժի, կոշիկի և թեթև արդյունաբերության այլ ճյուղերում, ինչպես նաև կենցաղում։ Իհարկե, օրինակ՝ Զինգերի կարի մեքենան գովազդելու կարիք չկա: Դրա մասին լավ գիտեն հատկապես մեր մայրերը և տատիկները: Սակայն իրականում կարի մեքենան Զինգերի հայտնագործությունը չէ: Այն հայտնագործվել է տարբեր ժամանակաշրջաններում ապրած մի շարք գյուտարարների ջանքերի շնորհիվ:

Զինգերն ուղղակի վերցրել է այդ ամենը և, կատարելագործելով մեխանիզմները, ստացել այդքան հանրահայտ Զինգերի կարի մեքենան: Սկսենք նրանից, որ առաջին կարի մեքենայի ստեղծումը տեղի է ունեցել 18-րդ դարի երկրորդ կեսին: Առաջին կարի մեքենաները առանձնանում էին նրանով, որ դրանք ամբողջությամբ պատճենահանում էին ձեռքով կար անելու մեթոդը: Սակայն 1814 թվականին ավստրիացի դերձակ Յոզեֆ Մադերսպերգերը ստեղծեց ասեղ, որի թելելու անցքը գտնվում էր ասեղի սկզբնամասում: Մի քանի տարի անց Ֆիշերը, Գիբբսը, Ուոլտեր Հանտը, Էլիաս Հոուն և այլ գյուտարարներ սկսեցին աշխատել թելելու անցքը ասեղի սկզբնամասում գտնվող ասեղով մաքոքային առանցքի ստեղծման ուղղությամբ:

1830 թվականին Բարտելեմի Տիմոնյեն ստացավ կարի մեքենայի առաջին արտոնագիրը և բացեց աշխարհի առաջին մեխանիզացված կարի արտադրամասը: 1845 թվականին ԱՄՆ-ում Էլիաս Հոուն մշակեց մաքոքային առանցքը և ստացավ այդ մեխանիզմով աշխատող կարի մեքենայի արտոնագիր, որը աշխատում էր րոպեում 300 կար արագությամբ: Այդ մեքենայի մեխանիզմի առանձնահատկությունն այն էր, որ ասեղը հորիզոնական էր տեղաշարժվում, իսկ կարվող գործվածքները շարժվում էին ուղղահայաց հարթությունում, ինչի արդյունքում որոշ անհարմարություններ էին առաջանում: 1850 թվականին՝ Վիլսոնի, իսկ մեկ տարի անց Զինգերի և Գիբբսի կարի մեքենաներում արդեն ասեղը ուղղահայաց էր շարժվում և հարմարեցված էր հատուկ սարք՝ ոտքով հյուսվածքը հորիզոնական հարթությունում տեղաշարժելու համար: Հետագայում յուրաքանչյուր կարի մեքենայի նոր մոդելի ստեղծմամբ բարելավվել է կառուցվածքը, իսկ մեքենան դարձել է ավելի բարդ ու կատարելագործված, առավել արագ և ավելի մասնագիտացված:

Զինգերը ծնվել է 1811 թվականին Նյու Յորքում հրեա ջրաղացպան Ադամ Ռայզինգերի ընտանիքում: Մինչև 1850 թվականը նա հասցրել է աշխատել դերասան և փայտա-քարամշակման գործիքների նախագծող: Ընդ որում, ո՛չ բեմում և ո՛չ էլ նախագծային կազմակերպությունում Զինգերը տաղանդով չի փայլել: 1850 թվականին Զինգերը հայտնվում է Թեյլորի կարի մեքենաների վերանորոգման արհեստանոցում: Հենց այդտեղ է բացահայտվում Զինգերի գյուտարարական տաղանդը: Նա նորարարություններ է կատարում՝ կատարելագործելով կարի մեքենան: Սակայն Թեյլորի արհեստանոցում տեղի ունեցած պայթյունը ոչնչացնում է նրա կարի մեքենայի նախատիպը:

Այնուամենայնիվ, 1851 թվականին հայտնվում է առաջին I.M. Singer & Co ընկերության կարի մեքենան՝ շնորհիվ տաղանդավոր գյուտարար Զինգերի և տաղանդավոր իրավաբան Կլարկի համագործակցության, որը սկզբից ուղղակի երրորդ գործընկեր էր: Ներկայումս էլ կարի մեքենաները պահանջված են և խիստ տարածված, ընդ որում՝ հիմա անգամ գրպանի կարի մեքենաներ կան, էլ չասած՝ գործարանային բարձր արտադրողականությամբ մեքենաները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»