Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է


Նոր նախագծով ամսական 3000 դրամ պարգևավճար կստանան. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում: Նախարարությունը նշում է` նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված անձանց (թիկունքայիններ) վաստակի գնահատման, նրանց սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունից։ Ի տարբերություն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, թիկունքայինները որևէ կերպ չեն խրախուսվում, որևէ արտոնություն (բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելուց, որը բոլոր համայնքներում չէ, որ հասանելի է), դրամական աջակցություն չեն ստանում:

Այս տեսանկյունից Հայաստանը բացասական իմաստով առանձնանում է ԱՊՀ երկրների շարքում: Թիկունքայինների արտոնությունները և սոցիալական երաշխիքները ամրագրված են միջպետական երկու համաձայնագրերում: Առաջին` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև 1993 թ.-ի մարտի 12-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրն է: Այնտեղ սահմանվում են քաղաքային և արվարձանային տրանսպորտով անվճար երթևեկության իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաները:

Երկրորդ` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև 1994 թ.-ի ապրիլի 15-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրն է: Այս դեպքում Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբիծ զինվորական ծառայության համար պարգևատրված անձինք օգտվում են մի քանի ենթակետերով սահմանված արտոնություններից (դեղերի արժեքի զեղչի, անհատական բնակարանային շինարարության, այգեգործական ընկերություններ ընդունվելու, արտոնյալ պայմաններով վարկ ստանալու և այլն)։ Այս համաձայնագրերով սահմանված արտոնություններն ազգային օրենսդրությամբ ամրագրված չեն, և ՀՀ գործող օրենսդրությամբ թիկունքայինները՝ բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելը, այլ արտոնությունից չեն օգտվում:

Այս նախագծի ընդունման արդյունքում, ըստ նախնական տվյալների, շուրջ 600 թիկունքային կօգտվի ամենամսյա պարգևավճար ստանալու իրավունքից, ինչպես նաև ազգային օրենսդրության մեջ առաջին անգամ կտարանջատվի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և թիկունքայիններ հավասարեցված անձինք հասկացությունները: Նշված անձանց թվաքանակի համար հիմք է ընդունվել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի տրամադրած տեղեկատվությունը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այդ կարգավիճակն ունեցող անձանց տարիքը նվազագույնը 96 է: Նախարարությունն ընդգծում է, որ օրինագծի ընդունման արդյունքում մասամբ կբարելավվի շուրջ 600 մարդու սոցիալական վիճակը։

Օրինագծի ընդունումից հետո պետք է համապատասխան լրացում կատարվի ՀՀ կառավարության 2021 թ.-ի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ։ Ըստ նախնական հաշվարկների, թիկունքայիններին ամենամսյա պարգևավճար տրամադրելու համար կպահանջվի 21,6 մլն դրամ (600 անձ x 3000 դրամ x 12 ամիս)։ Պարգևավճարի չափը նախատեսվում է սահմանել ՀՀ կառավարության 2021 թ.-ի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձանց հատկացվող ամենամսյա պարգևավճարի չափ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ