Երևան, 11.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


Ապակե տարաներից, ծաղկամաններից, փայտե կոներից մինչև բիգուդիներ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ բիգուդիները (երբեմն օգտագործվում է նաև հայերեն մազափաթթուկ տարբերակը)՝ մազերի գանգրացման սարքերը, խիստ տարածված են, և առանց դրանց շատ կանայք չեն պատկերացնում իրենց կյանքը: Այդ սարքի միջոցով կանայք կարող են փոխել իրենց մազերի ձևը և վարսերը դարձնել ծավալուն և տպավորիչ: Գանգուրներն իսկապես կարող են հիացմունք և անկեղծ հետաքրքրություն առաջացնել, և այդ ամենին կանայք հասնում են բիգուդիների շնորհիվ: Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը մտածել է դրանք ստեղծելու մասին: Ինչպես ժամանակին ասել է հռոմեացի փիլիսոփա Մարկուս Ավրելիոսը, «մի բավարարվեք մակերեսային հայացքով. ոչ ոքի հայացքից չպետք է դուրս մնա ո՛չ որևէ իրի ինքնատիպությունը, ո՛չ էլ դրա արժանիքը»:

Իրականում բիգուդին որպես սարք այնքան էլ պարզունակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Այդ սարքը երկարատև ու հետաքրքրաշարժ պատմություն ունի: Ապակե տարաներ, ծաղկամաններ, փայտե կոներ... ժամանակին ինչ ասես չեն օգտագործել հույն աղջիկներն իրենց շքեղ մազերը գանգրացնելու համար: Կա՛մ պարապությունից, կա՛մ ուշադրության պակասից, նրանք կրկնել են այդ գործընթացը կրկին ու կրկին՝ դրանով իսկ ստեղծելով մազերի գանգրացման սարքի իդեալական ձևը՝ գլանաձև: Սակայն, ցավոք, կանայք կարող էին շրջել իրենց գանգուր և ձևավոր սանրվածքներով ոչ այնքան ժամանակ, որքան ցանկանում էին. մազերն իրենց ձևը երկար ժամանակ չէին կարող պահել:

Հին Եգիպտոսի ու Հռոմի գեղեցկուհիները ևս հետ չեն մնացել հույն կանանցից: Օրինակ՝ եգիպտացի կանայք փայտե ձողիկներ են օգտագործել որպես բիգուդիներ, իսկ հռոմեացի աղջիկները այդ նպատակով նախընտրել են օգտագործել խիտ գործվածք: Սակայն «բիգուդի» անվանման համար մենք պարտական են Ֆրանսիային, ավելի ճիշտ՝ Բրետան նահանգին: Միջնադարում այդ գավառի նորաձևության գիտակ բնակիչները, նրբագեղ տիկնայք և նրանց երիտասարդ դուստրերը հագնում էին զվարճալի գլանաձև հսկայական գլխարկներ՝ բիգուդեներ: Հետագայում` մազերի գանգրացման առաջին մեխանիզմների ի հայտ գալով, մազերի գանգրացման սարքերը ստացել են բիգուդեներ անվանումը, որը հետո ձևափոխվել է բիգուդիների: Ճիշտ է նաև այն, որ Եվրոպայում գանգուր մազերի նորաձևությունը կարճատև է եղել: Կեղծամների և սանրվածքների գյուտից հետո մազերի գանգրացման սարքերը հայտնվել են դարակներում՝ փոշով ծածկված:

Այդ իրավիճակը փոխվել է 19-րդ դարում էլեկտրականության դարաշրջանի գալուստով: 1880 թվականին ֆրանսիացի վարսահարդար Մարսել Գրատոն հայտնագործել է մազերի գանգրացման աքցանը, որն օգնել է մազերին տալ ալիքային ձև՝ ավելի նման բնական տեսքին: 1920-ականներին շվեյցարացի գիտնական Եվգենի Սուտերը հորինել է առաջին էլեկտրական տափակաբերան աքցանը: Ավելի ուշ հայտնվել են թերմոբիգուդիները: Դրանք շատ հարմար չեն եղել օգտագործման համար, բիգուդիներն օգտագործելուց առաջ պետք էր տաքացնել: Որոշակի ջերմաստիճանի տաքացված բիգուդին հալել է մոմը և մազերին տվել գանգրություն:

Ժամանակակից բիգուդիները, ինչպես թերմոն, այնպես էլ սովորականները, շատ ավելի հարմար են օգտագործման համար, քան նախորդները, և դրանք ոչ մի վնաս չեն պատճառում օգտագործողին։ Մանրակրկիտ մտածված դիզայնի և օգտագործման տեխնոլոգիայի շնորհիվ նրանք գործնականում չեն չորացնում մազերը: Մեր օրերում բիգուդիներ օգտագործվում են ամենուր` ինչպես վարսավիրանոցներում, այնպես էլ տանը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Գորգագործության արվեստը Արցախում Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականինՍիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռներըԱդրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան Նոր Նորքում գիշերը 26-ամյա տղայի են սպանել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում ՀԷՑ-ը տեղեկացնում էԱրցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ջուր չի լինելու Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է վիրավորների մասին Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Ի՞նչ չի կարելի հագնել 2024 թվականի ԱմանորինՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Ո՞ր ամսաթվերին ծնվածների բախտը կբերի 2024 թվականին Արևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվելՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ի՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետԱրցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը. հայտարարություն Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումՄայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը ՌԴ-ում զինծառայությունից խուսափողին Հայաստանում կալանավորել են Սպասվում են տեղումներ և մառախուղ Կտրուկ անկում տարադրամի շուկայումԻնչպես սեղան գցել 2024 թվականի Ամանորի համար և ինչ ուտեստներ չպետք է լինեն սեղանինԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է Տասնյակ բեռնատարներ արգելափակվել են Գորիս-Կապան ճանապարհին