Երևան, 06.Հոկտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Անհրաժեշտ է, որ ՔՊ ներկայիս խմբակցության մոտ 20 պատգամավոր անջատվեն նրանից». Չալաբյան Ստի և նրա հետևանքները հաղթահարելու մասին. Ավետիք Չալաբյան Երևի դրա համար են գազ գնում Ադրբեջանից․ «Փաստ» Նիկոլի նպատակն է մարդկանց համոզել, որ հայը հաղթելու, պայքարելու, կռիվ հաղթելու շանս այլևս չունի.Աբրահամյան Պատասխանատու գործընկեր չեն համարում Նիկոլ Փաշինյանին. ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Հայաստանի բարօրությունն ու անվտանգությունն է, այլ Ռուսաստանի շահերի տեղահանումը տարածաշրջանից․ «Փաստ» «Ռազմական գործողությունների ժամանակ բուժաշխատողների թիրախավորումը հանցագործություն է». արագ արձագանքման բժշկական թիմերի հանդիպման վայրը Երևանն է․ «Փաստ» «Մա՛մ, չտխրե՛ս, դու կկորցնես ինձ, բայց ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետև 3 միլիոն հայերի սրտերի մի անկյունում ապրում եմ ես»․ «Փաստ» Իսկ դուք ի՞նչ եք արել․ «Փաստ» «Մոտեցել ենք ջրբաժանի. ո՞ւր կտանի Փաշինյանի վտանգավոր խաղը»․ «Փաստ» «Նշաձողը զրոյացվում է. ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախին առնչվող որևէ հարցի քննարկումից»․ «Փաստ»


Ապակե տարաներից, ծաղկամաններից, փայտե կոներից մինչև բիգուդիներ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ բիգուդիները (երբեմն օգտագործվում է նաև հայերեն մազափաթթուկ տարբերակը)՝ մազերի գանգրացման սարքերը, խիստ տարածված են, և առանց դրանց շատ կանայք չեն պատկերացնում իրենց կյանքը: Այդ սարքի միջոցով կանայք կարող են փոխել իրենց մազերի ձևը և վարսերը դարձնել ծավալուն և տպավորիչ: Գանգուրներն իսկապես կարող են հիացմունք և անկեղծ հետաքրքրություն առաջացնել, և այդ ամենին կանայք հասնում են բիգուդիների շնորհիվ: Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը մտածել է դրանք ստեղծելու մասին: Ինչպես ժամանակին ասել է հռոմեացի փիլիսոփա Մարկուս Ավրելիոսը, «մի բավարարվեք մակերեսային հայացքով. ոչ ոքի հայացքից չպետք է դուրս մնա ո՛չ որևէ իրի ինքնատիպությունը, ո՛չ էլ դրա արժանիքը»:

Իրականում բիգուդին որպես սարք այնքան էլ պարզունակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Այդ սարքը երկարատև ու հետաքրքրաշարժ պատմություն ունի: Ապակե տարաներ, ծաղկամաններ, փայտե կոներ... ժամանակին ինչ ասես չեն օգտագործել հույն աղջիկներն իրենց շքեղ մազերը գանգրացնելու համար: Կա՛մ պարապությունից, կա՛մ ուշադրության պակասից, նրանք կրկնել են այդ գործընթացը կրկին ու կրկին՝ դրանով իսկ ստեղծելով մազերի գանգրացման սարքի իդեալական ձևը՝ գլանաձև: Սակայն, ցավոք, կանայք կարող էին շրջել իրենց գանգուր և ձևավոր սանրվածքներով ոչ այնքան ժամանակ, որքան ցանկանում էին. մազերն իրենց ձևը երկար ժամանակ չէին կարող պահել:

Հին Եգիպտոսի ու Հռոմի գեղեցկուհիները ևս հետ չեն մնացել հույն կանանցից: Օրինակ՝ եգիպտացի կանայք փայտե ձողիկներ են օգտագործել որպես բիգուդիներ, իսկ հռոմեացի աղջիկները այդ նպատակով նախընտրել են օգտագործել խիտ գործվածք: Սակայն «բիգուդի» անվանման համար մենք պարտական են Ֆրանսիային, ավելի ճիշտ՝ Բրետան նահանգին: Միջնադարում այդ գավառի նորաձևության գիտակ բնակիչները, նրբագեղ տիկնայք և նրանց երիտասարդ դուստրերը հագնում էին զվարճալի գլանաձև հսկայական գլխարկներ՝ բիգուդեներ: Հետագայում` մազերի գանգրացման առաջին մեխանիզմների ի հայտ գալով, մազերի գանգրացման սարքերը ստացել են բիգուդեներ անվանումը, որը հետո ձևափոխվել է բիգուդիների: Ճիշտ է նաև այն, որ Եվրոպայում գանգուր մազերի նորաձևությունը կարճատև է եղել: Կեղծամների և սանրվածքների գյուտից հետո մազերի գանգրացման սարքերը հայտնվել են դարակներում՝ փոշով ծածկված:

Այդ իրավիճակը փոխվել է 19-րդ դարում էլեկտրականության դարաշրջանի գալուստով: 1880 թվականին ֆրանսիացի վարսահարդար Մարսել Գրատոն հայտնագործել է մազերի գանգրացման աքցանը, որն օգնել է մազերին տալ ալիքային ձև՝ ավելի նման բնական տեսքին: 1920-ականներին շվեյցարացի գիտնական Եվգենի Սուտերը հորինել է առաջին էլեկտրական տափակաբերան աքցանը: Ավելի ուշ հայտնվել են թերմոբիգուդիները: Դրանք շատ հարմար չեն եղել օգտագործման համար, բիգուդիներն օգտագործելուց առաջ պետք էր տաքացնել: Որոշակի ջերմաստիճանի տաքացված բիգուդին հալել է մոմը և մազերին տվել գանգրություն:

Ժամանակակից բիգուդիները, ինչպես թերմոն, այնպես էլ սովորականները, շատ ավելի հարմար են օգտագործման համար, քան նախորդները, և դրանք ոչ մի վնաս չեն պատճառում օգտագործողին։ Մանրակրկիտ մտածված դիզայնի և օգտագործման տեխնոլոգիայի շնորհիվ նրանք գործնականում չեն չորացնում մազերը: Մեր օրերում բիգուդիներ օգտագործվում են ամենուր` ինչպես վարսավիրանոցներում, այնպես էլ տանը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պետականությունը վտանգված է․ ճգնաժամի հաղթահարման օրակարգ» 4․676․836 դրամ՝ 4090 հիմնադրամին. հոկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» շահառուն Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն է «Անհրաժեշտ է, որ ՔՊ ներկայիս խմբակցության մոտ 20 պատգամավոր անջատվեն նրանից». Չալաբյան Որտե՞ղ և ինչպե՞ս է ստեղծվել «Մաքսիմ» գնդացիրը․ «Փաստ»Ստի և նրա հետևանքները հաղթահարելու մասին. Ավետիք ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացումը․ «Փաստ»Կոստրոմայի շրջանում արևային էներգիայով աշխատող առաջին էլեկտրակայանն է տեղադրվել Շարյայի անտառներում Երևի դրա համար են գազ գնում Ադրբեջանից․ «Փաստ»Նիկոլի նպատակն է մարդկանց համոզել, որ հայը հաղթելու, պայքարելու, կռիվ հաղթելու շանս այլևս չունի.Աբրահամյան Պատասխանատու գործընկեր չեն համարում Նիկոլ Փաշինյանին. ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Հայաստանի բարօրությունն ու անվտանգությունն է, այլ Ռուսաստանի շահերի տեղահանումը տարածաշրջանից․ «Փաստ»«Ռազմական գործողությունների ժամանակ բուժաշխատողների թիրախավորումը հանցագործություն է». արագ արձագանքման բժշկական թիմերի հանդիպման վայրը Երևանն է․ «Փաստ»«Մա՛մ, չտխրե՛ս, դու կկորցնես ինձ, բայց ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետև 3 միլիոն հայերի սրտերի մի անկյունում ապրում եմ ես»․ «Փաստ»Իսկ դուք ի՞նչ եք արել․ «Փաստ»«Մոտեցել ենք ջրբաժանի. ո՞ւր կտանի Փաշինյանի վտանգավոր խաղը»․ «Փաստ»«Նշաձողը զրոյացվում է. ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախին առնչվող որևէ հարցի քննարկումից»․ «Փաստ»Ադրբեջանի հանցագործ դիմագիծը, միջազգային հանրության երկակի ստանդարտներն ու «գազանավթային» աչքկապոցին․ «Փաստ»Զգուշացրել է, որ շատ չոգևորվեն․ «Փաստ»Փաշինյանն ընտրությունն արդեն կատարե՞լ է․ «Փաստ»Խառն են, շատ խառն են․ «Փաստ»Հայաստան-Ռուսաստան Expo 2022-ը՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի աջակցությամբ Արևմուտքն ԱՊՀ-ում փնտրում է այն երկրներին, որոնք պատրաստ են դառնալ հակառուսական. Մարիամ Հովսեփյան«Զանգեզուր TV»-ն վերանվանվել է «Սյունիք հեռուստանընկերություն» Ինչո՞ւ է իր ձեռքով ուզում խորտակել երկիրը, եթե այդքան անմեղ ու հայրենասեր է․ Արտակ ԶաքարյանՆոր համագործակցություն՝ Արցախում էներգետիկ անկախություն հաստատելու ուղղությամբԱնկեղծ պետք է ասել, որ ես, վստահ եմ, նաև ընդդիմության այլ ներկայացուցիչներ, աշխատում ենք տեղեկատվական կիսաշրջափակման մեջ.ԱշոտյանՏարադրամի փոխարժեքն այսօրՈւսուցիչը միշտ ամենապատվավոր տեղում է եղել. Նաիրի Սարգսյան Ինչո՞ւ են լոլիկները համարվել մահացու և ինչպե՞ս տարբերել լավն ու վատըՍիրելի՛ ուսուցիչներ, դուք մեր ազգի ու պետության ամենակարևոր հիմնասյուներից մեկն եք․ Արման Վարդանյան Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչներին«Ոչ մի խաղաղության պայմանագիր սակայն չի փրկի Հայաստանը, եթե Հայաստանում իշխանության մնա Փաշինյանը». Չալաբյան Բրիտանացիները արևային էներգիան ուզում են պահել հողի տակ«Երևանը երգում է Ֆորշի համար»․ Ֆորշի 55-ամյակին նվիրված երեկո Լույս չի լինելուՄիայն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը կարող է ապահովել Արցախի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը․ Արա Աբրահամյան Պետական աջակցությամբ Հայաստան է ներկրվել ավելի քան 1300 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիՊուտինը հաստատել է Ուկրաինայի 4 շրջանների՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ համաձայնագրերըՍպիտակ տունը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին 17 ռազմագերու վերադարձըԲազմաթիվ մարդիկ են տուժել գիշերը տեղի ունեցած երկրաշարժիցՈւշադրություն. 36 ժամ ջուր չի լինելուԱրդյո՞ք թունավոր են հատակի լամինատներըԿանգնե՛նք Հերոսի կողքին, ով մեր կողքին էր Հայրենիքի փրկության ժամին. դրամահավաք՝ հաջակցություն լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆՈւժգին երկրաշարժ՝ ՀայաստանումՍեպտեմբերի 21-ից հետո Ռուսաստանը լքել է մոտ 700 հազար քաղաքացի. ForbesԴրական եզրակացություն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ՇՄԱԳ հաշվետվությանըԱդրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ հայտնի են անունները. ՊՆ Լիզ Թրասը կարողացավ վնասել բրիտանական տնտեսությունը ընդամենը մի քանի օրվա ընթացքում. NYTԹուրքիան չի կարողանում գազի պարտքը վճարել պատերազմող Ռուսաստանին