Երևան, 03.Հոկտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղը Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելու Հայտնի մուլտֆիլմեր, որոնք խստիվ արգելվում են երեխաներին Հոկտեմբերի կենսաթոշակների վճարումը կսկսվի ամսի 4-ից Գազ չի լինելու Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի Լոլիկի գրիպ. աշխարհին սպառնում է մեկ այլ վիրուս Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում շչակ է փորձարկվելու


Եթե Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի գործողության համար պատժվեր, Ավետիք Չալաբյանի նկատմամբ այդպիսի լկտիություն իրեն թույլ չէր տա

Քաղաքական

Օրերս դատավոր Արմեն Շիրոյանը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ներկայացված միջնորդությունների քննության նիստը հետաձգեց՝ նշանակելով հուլիսի 21-ին:

Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 12-ին, վերջինիս փաստաբանական խումբը պնդում է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Չալաբյանին, այլևս չի գործելու, բայց իշխանություններն ամեն ինչ անում են՝ վերջինիս հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու համար:

Որո՞նք են դրդապատճառները, ինչի՞ց են վախենում իշխանությունները, 1or.am-ը փորձել է պարզել Շիրակի պետական համալսարանի Կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ զրույցում.

«Ընդունված է ասել, որ Ավետիք Չալաբյանը, Արմեն Գրիգորյանը և մյուսները քաղաքական բանտարկյալներ են: Ես կտրուկ համաձայն չեմ այս ձևակերպման հետ, որովհետև քաղաքական բանտարկյալ ունենալու համար նախ պետք է ունենալ քաղաքական իշխանություն, որը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կալանավորում կամ կալանավորել է տալիս այս կամ այն մարդկանց: Հայաստանի Հանրապետությունում վաղուց չկա քաղաքական իշխանություն, և երկիրը քաոսի վերածվելուց փրկում է բյուրոկրատական համակարգը: Սա ոչ թե էմոցիոնալ քաղաքական պնդում է, այլ փաստերի ուղիղ արձանագրում: Հայաստանում քաղաքական վակուումը փորձում են լրացնել որոշակի ազդեցություն ունեցող քաղաքական խմբեր և այդ խմբերը ձերբակալել և կալանավորել են տալիս բոլոր այն մարդկանց, ում գործունեությունն այս պահին իրենց թվում են անհարմար: Այդ որոշումը կայացնելու վրա կարող են ազդել նաև այլ գործոններ: Օրինակ, Փաշինյանը կարող էր խմած լինել Չալաբյանի, Գրիգորյանի կամ մեկ այլ մարդու խոսքը լսելիս և այդպիսի հրահանգ տալ իր իրավապահ համակարգի ներկայացուցիչներին: 

Համբարձումյանի խոսքով՝ Փաշինյանը մարդկանց կալանավորելն օգտագործում է որպես պատժելու միջոց.

«Բանակում կա, այսպես կոչված, «գաուբվախտի» ինստիտուտ: Առանց մեղքն ապացուցելու, առանց դատական համակարգի միջամտության զինվորին տանում են «գաուբվախտ», որտեղ նրան կարող են պահել մի որոշ ժամանակ, այնուհետև բաց թողնել: Դրա համար որևէ հրամանատար պատասխանատվության չի ենթարկվում: Հիմա Նիկոլ Փաշինյանին ինչ բերել են ՀՀ-ում ֆորմալ իշխանության, նա գործում է այդպես: Նա այդպես վարվեց և Ռոբերտ Քոչարյանի հետ ու մնաց անպատիժ: Եթե ինքն այդ գործողության համար պատժվեր, հետագայում Ավետիք Չալաբյանի և մյուսների նկատմամբ այդպիսի լկտիություն և սանձարձակություն իրեն թույլ չէր տա: 

Եթե հիշում եք, 2019 թվականի սկզբին բանտում լրագրող մահացավ, ում կալանավորել էին Փաշինյանի համար ոչ հարմար հրապարակումներ անելու համար: Լրագրողը հացադուլ էր հայտարարել և մահացավ՝ նույնիսկ մեղքը չապացուցված: Այսինքն՝ այն ինչ տեղի է ունենում ընդդիմադիրների հետ, բացահայտ այլանդակություն է, որը քաղաքականության և իրավական համակարգի հետ առհասարակ որևէ առնչություն չունի, և այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս մարդը ՀՀ-ում ունի ազդեցություն, քանի դեռ նրա հրահանգները կատարում են իրավապահ համակարգի ներկայացուցիչները»:

Մարիամ Նալբանդյան

Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան Վաղը Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելուԴրոնով փորձել են հեռախոսներ ուղարկել քրեակատարողական հիմնարկ․ ՔԿԾՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքըՀասնելու ենք նրան, որ դատապարտող հայտարարություններից բացի, ռեալ գործիքակազմեր կիրառվեն. փոխնախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասինԸնթանում են մի շարք պատմական հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման աշխատանքներըՓաշինյանի թերթը բացահայտել է՝ ինչ պահանջներ է առաջադրում ՀՀ-ին ԱդրբեջանըՀայտնի մուլտֆիլմեր, որոնք խստիվ արգելվում են երեխաներինՀայ գերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքումԿարմիր տենդը երեխաների մոտ. ի՞նչ պետք է իմանան ծնողները«Մենք շատ լավ գիտենք, որ ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատանսենյակում»․ Կարեն Ավագյան Հոկտեմբերի կենսաթոշակների վճարումը կսկսվի ամսի 4-իցԱդրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի. ՔարազյանՀոլանդացի գիտնականների նոր գյուտը՝ խթան արևային էներգիայի արտադրության համար Ավետիք Չալաբյանի դատական նիստը. ՈՒՂԻՂՈչ մի խաղաղության պայմանագիր չի փրկի Հայաստանը, եթե իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը. Չալաբյան«Մամ ջան, հիմա իմ տունը դիրքերում է»․ 20-ամյա Էդուարդ Սիանոսյանը զոհվել է Ջերմուկի դիրքերումԳազ չի լինելուԶելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինուժը Խերսոնի մարզում երկու բնակավայր է գրավելՄիայն զենքո՛վ է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ստեղծել 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿԱյցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան՝ բնակիչների հետ ծանոթանալու, նրանց կարիքները հասկանալու ու լուծումներ քննարկելու համար. Տիգրան Ավինյան Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցըՍրա՞նք են վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության մասինԻրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալՀայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առթիվ Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն միջազգային դատարաններԱյսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըՀայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազիՏեսանյութի իսկությունն պարզել ենք. այն նոր է. ՄԻՊ հայտարարությունը հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առիթովՄիջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ ՓաշինյանԱմենալավն եմ մաղթում քեզ` Հայաստան. Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներինԼազերային էպիլյացիա. որքանով է այն վնասում առողջությանը 2 փեսաներին պատերազմում կորցնելու հետևանքով Վարդենիսում կինը փորձել է վերջ տալ կյանքինՄիջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի կողմից կատարած պատերազմական հանցագործությունների մասինՀայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը ստուգվում է. Le Figaro-ի փոխտնօրենԼոլիկի գրիպ. աշխարհին սպառնում է մեկ այլ վիրուսՌուս գիտնականները նոր բաղադրիչով ավելի արդյունավետ են դարձնում արևային մարտկոցները Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում շչակ է փորձարկվելուՀայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար127 զոհ․ ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ողբերգությամբՑածր ճնշումը կարգավորելու լավագույն միջոցներըՉավին գերազանցել է Զիդանի ռեկորդըԻնչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավորՇտապ լքել Ռուսաստանի տարածքը․ ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի44-օրյայում զոհվածի հայրը պետության տված գումարով ծառեր է տնկել, անվանակոչել զոհվածների անուններովԶելենսկին հայտարարությամբ է հանդես եկելՀանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են. ՀՀ ՊՆՀայտնի է ԱՄՆ «Գրին քարտի» խաղարկության 2024 թվականի հայտերի ընդունման ժամկետը