5 ամիս անիմաստ կալանքի տակ են պահել․ լրտեսության և պետական դավաճանության գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով․ Գարիկ Էլոյանը մանրամասներ է ներկայացրել. Տիգրան Աբրահամյան
BlogՏիգրան Աբրահմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել
Ամիսներ առաջ ԱԱԾ-ն հրապարակեց հայտարարություն, որի համաձայն` լրտեսության և պետական դավաճանության գործով 20 մեղադրյալ է անցել, որոնցից 14-ը կալանավորվել են։
Ըստ Mediahub-ի, կալանավորված անձանցից մեկը՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանի գործը կարճվել է՝ օրերս նրան ազատ են արձակել՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Փաստորեն ամբողջ պետական ապարատով, քարոզչական մեքենայով մարդուն դավաճան հանեցին, հետո պարզվեց, որ նման բան չկար ու հանցակազմի բացակայության հիմքով ազատ են արձակել։
Թե բա խեղճ Նիկոլն ինչ աներ, լիքը դավաճան կար։ Ամենամեծ դավաճանը դուք եք, որ մարդկային ճակատագրերի հետ խաղում եք, մարդկանց վարկաբեկում, ինչեր ասես որ չեք բեմադրում ու վերջում պարզվում, որ թատրոնն ավարտված է։