Երևան, 16.Օգոստոս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հենց նոր փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած 22 անձանց թվում կա Իրանի 6, ՌԴ՝ 1 քաղաքացի․ ԱԻՆ Սգո օր է հայտարարվելու Փլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են Այս պահին անհետ կորածների թիվը 22 է․ որոնվում է ևս մեկ իրանցի Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․+42 աստիճանի


Երբեք չի կարելի վստահել թուրքական կողմին. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրեթե կասկած չկա, որ Ադրբեջանը չէր հանդգնի Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսել, եթե չստանար Թուրքիայի աջակցությունը և անմիջական ներգրավվածությունը ռազմական գործողություններին։ Ընդ որում, պատերազմի ժամանակ Թուրքիան ոչ միայն նախաձեռնել էր Սիրիայից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների տեղափոխումը դեպի Արցախ, այլև, ըստ էության, ադրբեջանական բանակը դրվել էր թուրքական բանակի վերահսկողության տակ։ Եվ առանց Թուրքիայի գիտության Ադրբեջանը նույնիսկ որևէ քայլ անելու իրավունք չուներ։ Պատահական չէ, որ Թուրքիան հիմա արդեն Ադրբեջանի հաղթանակի հիմնական դափնիներն իրենն է համարում։ Դրա համար էլ թուրքական պաշտոնական շրջանակների կողմից ամեն անգամ հատուկ շեշտվում է, թե Թուրքիայի աջակցության արդյունքում է Ադրբեջանը հաջողության հասել մարտի դաշտում ու հաղթանակ տարել։

Հիմա եկել է պահը, որ Ադրբեջանը պետք է Թուրքիային փոխհատուցի աջակցության համար։ Դրանով է պայմանավորված, որ Անկարայի ազդեցությունը Ադրբեջանում մեծ թափով ընդլայնվում է։ Իսկ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի կողմից Արցախից օկուպացված տարածքներ են ակտիվորեն ներթափանցում թուրքական ընկերությունները։ Պատահական չեն նաև այն խոսակցությունները, թե Թուրքիան ցանկանում է թուրքմենական ցեղերի բերել և բնակեցնել Ղարաբաղում։ Բայց խնդիրն այն է, որ այսքանով Թուրքիան չի բավարարվում։ Պանթուրքական և նեոօսմանական ծրագրերի շրջանակներում այդ երկրի ամբիցիաները շատ ավելի հեռուն են գնում։ Թուրքիայի գլխավոր խնդիրն է ներթափանցել և իր ազդեցությունը տարածել Միջին Ասիայի թյուրքալեզու պետությունների վրա։ Իսկ նման ծրագրերին պետք է լուրջ վերաբերվել, քանի որ այդ ուղղությամբ կոնկրետ տեսանելի գործնական քայլեր են իրականացվում։ Օրինակ՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության շրջանակներում փորձ է կատարվում տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու անվան տակ ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը։

Ուշագրավ է նաև, որ վերջերս Թյուրքական միջազգային ակադեմիայի անդամներ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը արձանագրություն ստորագրեցին ՝ միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրում «Ընդհանուր թյուրքական պատմություն», «Ընդհանուր թյուրքական գրականություն» և «Ընդհանուր թյուրքական աշխարհագրություն» դասագրքերի ներառման մասին։ Այսպիսով, փորձեր են կատարվում ընդհանուր կրթական դաշտ ստեղծելու ուղղությամբ, և այդ մոդելը կարող է կիրառվել նաև այլ ուղղություններով։ Ռազմական համագործակցության տեսանկյունից ադրբեջանական բանակն այսօր հարմարեցվում է թուրքական բանակի չափորոշիչներին, որոշ ժամանակ անց Անկարան կարող է ձգտել ադրբեջանական փորձը կիրառել նաև Միջին Ասիայի երկրների դեպքում։ Սակայն Անկարային խանգարող մի հանգամանք կա. Թուրքիան անմիջական ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ, որպեսզի նոր թափ հաղորդի պանթուրքական ծրագրերին։

Եվ Հայաստանը գլխավոր խոչընդոտն է դրա ճանապարհին։ Այդ իսկ պատճառով էլ ամեն պատեհ առիթի Թուրքիայի իշխանավորների կողմից հնչում են հայտարարություններ, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» անպայման պետք է բացվի։ Միևնույն ժամանակ, տեսանելի է, որ թուրքական իշխանությունները ոչ այնքան շահագրգռված են, որ Հայաստանի հետ սահմանները բացվեն, որքան որ Երևանին նոր զիջումներ պարտադրեն կամ էլ Հայաստանի վրա տարածեն իրենց ազդեցությունը և պայմաններ թելադրեն։ Անկարան փորձում է հատկապես օգտվել այն հանգամանքից, որ Հայաստանը պատերազմում պարտվել է, և առավելություն ստանալ բանակցությունների ընթացքում, քանի որ, ի տարբերություն հարաբերությունների՝ նախորդ կարգավորման փորձերի, բանակցություններում միջնորդներ չկան, որ հարկ եղած դեպքում ճնշում գործադրեն Անկարայի վրա։ Եվ այս ֆոնին ուշագրավ է, որ ՀՀ իշխանությունները մեծ քայլ են դիտարկում թուրքական կողմի հետ ձեռք բերված առաջիկա ամիսներին վերաբերող այն պայմանավորվածությունները, թե երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու են ցամաքային սահմանը և մեկնարկելու են Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները։ Իրականում այս պայմանավորվածությունները դեռևս ոչինչ չեն նշանակում հարաբերությունների վերջնական կարգավորման և սահմանների բացման տեսանկյունից, քանի որ ցանկացած պահի Անկարան կարող է հետ կանգնել դրանցից, կամ էլ ամենավերջին պահին նոր պահանջներ առաջ քաշել։

Բացի դրանից, չպետք է բացառել, որ թուրքական կողմը կարող է այդ պայմանավորվածություններն օգտագործել որպես ճնշման գործիք։ Օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու անվան տակ Թուրքիան կարող է իր տարածքում ապաստանած միլիոնավոր փախստականների ուղարկել դեպի Հայաստանի հետ սահման ու փորձ կատարել Հայաստանը հեղեղել փախստականներով, ինչի փորձն Անկարան ունի։ Մի ժամանակ էլ սիրիացի փախստականներին դեպի Հունաստան ուղղորդելով՝ փորձում էին ապակայունացնել իրավիճակը Եվրոպայում։ Իսկ մեր իշխանությունները «խաղաղության օրակարգի» անվան տակ հասարակ մարդկանց շրջանում այնպիսի տրամադրություններ են ձևավորում, թե հարաբերությունները կարգավորելուց և սահմանները բացելուց հետո Հայաստանի տնտեսությունը սրընթաց զարգանալու է։ Բայց ինչո՞ւ պետք է Թուրքիան շահագրգռված լինի, որ Հայաստանը զարգանա։ Եթե Թուրքիան շանտաժի է ենթարկում այնպիսի խոշոր ռազմաքաղաքական կառույցի, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ լեզվով կարող է խոսել Հայաստանի հետ։ Փորձը ցույց է տալիս, որ երբեք չպետք է վստահել թուրքական կողմին, որը պայմանավորվածությունները խախտելու և խառը իրավիճակներում դիվիդենտներ ստանալու մեծ վարպետ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրդեհ` Չարենցավանի ԲԿ-ի մոտՈրոշակի պատկերացում կունենանք, թե երբ կարող ենք ավարտել փրկարարական աշխատանքները․ փոխնախարաՀամապատասխան պատրաստվածություն չանցած քաղաքացուն չի կարելի թույլ տալ գործունեություն ծավալել աղետի գոտում. ԱԻՆ նախկին խոսնակԽոշոր ավտովթար Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներՊուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԱրաբական աշխարհը չեզոք է ՀՀ-ի նկատմամբ, բայց ռուսական գործոնը որոշակի հետաքրքրություն է ստեղծում․ ԳասպարյանԱզատություն Ավետիք Չալաբյանին. Բեռլինյան հանրահավաքի պահանջներից մեկը կլինի քաղբանտարկյալների ազատ արձակումըԵնթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են. ԱԻՆ խոսնակՊավելը Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու. Комсомольская ПравдаՄասկը 6,9 մլրդ դոլարով վաճառել է Tesla-ի արժեթղթերըՄի քանի կարևոր փաստ կապիկի ծաղիկի մասինԱշխարհն անցնում է ավելի կեղտոտ վառելիքի, քանի որ գազի գինն անցնում է բոլոր սահմաններըՀենց նոր փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած 22 անձանց թվում կա Իրանի 6, ՌԴ՝ 1 քաղաքացի․ ԱԻՆ«Ուժ հարազատներին ու մտերիմներին». Գարիկ Մարտիրոսյանի կինը ցավակցել է «Սուրմալու»–ի պայթյունի զոհերի հարազատներինԱռեղծվածային դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 33-ամյա կնոջՄեծ հույս ունեմ և սրտով աղոթում եմ, որ անհետ կորածները ողջ են, կգտնվեն ու կվերադառնան իրենց տուն. Գարիկ ՊապոյանԼրահոսում տարածված տեղեկությունը՝ հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին, կեղծ է․ ԱԻՆ խոսնակԿես տարում՝ 88 միլիարդ դոլար․ Սաուդյան Aramco նավթային ընկերությունը կիսամյակային շահույթի ռեկորդ է սահմանել«Թշնամին Քարվաճառում՝ «արագյոլերում», «Լորա» և «Սմերչ» համակարգ է դրել՝ հարվածելու են Ճամբարակին, աջ կողմից՝ Ջերմուկին ու Վայքին, ուղիղ՝ մինչև Սևան-Հրազդան». Աշոտ ՍևյանՆերկա պահին չենք հաստատում ողջ քաղաքացի գտնելու մասին տեղեկությունը. ԱԻ նախարարՔաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները կնոջ ձայն են լսելՍգո օր է հայտարարվելուՀնդկաստանի վարչապետը խոստացել է, որ առաջիկա 25 տարում երկիրը կդառնա զարգացած պետությունՄահացել է Բեռլինի պատվի վրա հանրահայտ «Եղբայրական համբույր» գրաֆիտիի հեղինակըԱլիևյան լրատվամիջոցները կոչ են անում «չեզոքացնել» Բերձորի և Աղավնոյի հայերինՓլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի«Ուշադիր հետևում եմ, մեկի մտքով չանցավ ձեռը գցի, մի բան գցի գրպանը. Լևոն Խաչատրյան«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել ենԱյս պահին անհետ կորածների թիվը 22 է․ որոնվում է ևս մեկ իրանցիԹուրքիայում 2-ամյա աղջնակը կծել է իրեն խայթած օձին ու սպանելՓրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դիԴոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազելԱրամ MP3-ն չեղարկել է իր համերգըՍթափեցնող պայթյուն եւ հավանական վարկածներԳնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարարՄթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներումՄահացել է բրիտանացի գրող Նիկոլաս Էվանսը«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինքՂազախստանի դպրոցներում մտադիր են փակել բոլոր ռուսալեզու դասարանները. լրատվամիջոցներԱԻՆ-ը հայտնում է 5 զոհերի անուններըԿա 17 անհետ կորած, որոնցից մեկը՝ Իրանի, մեկն էլ՝ ՌԴ քաղաքացիներ են․ երկու անհետ կորածներ հայտնվել ենՍտամբուլում ջրհեղեղ է. մարդիկ պայքարում են բնաղետի դեմ, կան տուժածներՄեկ մարդու վրեժխնդրություն Ավետիք Չալաբյանի նկատմամբՀանրության մեծ մասը դեգրադացվել է․ նրան չի հուզում Արցախի և Հայաստանի ճակատագիրը․ Նաիրա ԶոհրաբյանԲերձորից Աղավնո գնացող ճանապարհին ուժգին հրդեհ է բռնկվելՇները որոշակի հետք են գտել, տարվում են աշխատանքներ՝ տեսնելու այդ հատվածում մարդիկ կան, թե ոչ. ԱԻՆ Պայթյունի հետեւանքով «Էրեբունի» ԲԿ դիմած 7 տուժածների վիճակը բավարար էՎիճաբանություն՝ «Սուրմալու»-ումՄեխիկոյում մթերային շուկան կդառնա նաև արևային էլեկտրակայան