Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաք Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Քանյե Ուեսթը ծրագրում է համերգ տալ Ռուսաստանում


Ֆրանսիական, իտալական ու նիդերլանդական կոնյակային «պատերազմներ». «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Բազմաթիվ լեգենդներ են հյուսված կոնյակի պատմության շուրջ: Այնուամենայնիվ, հուսալիորեն հայտնի է միայն այն, որ այդ խմիչքն իր անունը ստացել է ֆրանսիական Շարանտա դեպարտամենտում գտնվող Կոնյակ քաղաքից: Այսպիսով, լեգենդներից մեկը պատմում է քաջ ասպետ Ժակ դե լ յա Կրուա Մարոնի մասին, որը ոչ միայն զինվոր էր, այլ նաև գինեգործ: Նրան սկսել են տանջել գիշերային մղձավանջները, որոնցից մեկում սատանան է հայտնվել և հայտարարել, որ իր մարմինը երկու անգամ եփելու է եռացրած ջրի մեջ, որպեսզի հոգին ստանա:

Շեվալյեն այս երազը մեկնաբանել է որպես իր խաղողի այգիներից գինին երկու անգամ թորելու անհրաժեշտություն, ինչն էլ արել է Ժակը՝ միաժամանակ հեռացնելով նախնական և վերջնական թորման կողմնակի ֆրակցիաները: Ստացված կոնյակի սպիրտը նա լցրել է տակառի մեջ և նվիրել վանականներին, որոնք մի քանի տարի թաքցրել են այն, իսկ երբ բացել են տակառը, նրա մեջ հայտնաբերել են աստվածային համով և բույրով խմիչք: Ըստ լեգենդի, այդպես ստեղծվել է պատմության մեջ առաջին կոնյակը: Սակայն իտալացիներն իրենց հերթին պնդում են, որ իրենք սկսել են կոնյակ արտադրել շատ ավելի շուտ, քան ֆրանսիացիները: Նրանց վարկածի համաձայն, Հենրիխ Երկրորդի և Քեթրին դե Մեդիչիի հարսանիքին Իտալիայի դեսպանի նվերներից մեկը եղել է խաղողի կոնյակը, որը նախկինում ֆրանսիացիները երբեք չեն ճաշակել:

Իրականում ամեն ինչ շատ ավելի պրոզայիկ է: Ըստ ամենայնի, նիդերլանդացիներն են Ֆրանսիայում սկսել կոնյակի սպիրտ ստանալ: Նրանք այնպիսի նավահանգստային քաղաքներում, ինչպես, օրինակ՝ Կոնյակը, գնել աղ և գինի: Բայց գինին հաճախ չէր դիմանում երկար փոխադրմանը ու փչանում էր: Այդ պատճառով որոշվել է տեղափոխել խաղողի սպիրտ, որն արդեն հետագայում կարելի է նոսրացնել: Այնուամենայնիվ, փորձելով կոնյակի սպիրտը, այն և՛ նիդերլանդացիներին, և՛ ֆրանսիացիներին դուր է եկել չնոսրացված: Անգլիայի և Ֆրանսիայի միջև հաջորդ պատերազմի բռնկումը հանգեցրել է նավագնացության պարապուրդի, որի արդյունքում կոնյակի սպիրտը երկար ամիսներ մնացել է կաղնեփայտի տակառներում, որից հետո պարզվել է, որ այն փոխել է իր հատկությունները՝ գույնը, համը և բույրը:

Այս հայտնագործությունից հետո նրանք դիտավորյալ սկսել են առնվազն երկու տարի ժամկետով խաղողի սպիրտը պահել տակառներում: Քսաներորդ դարի սկզբին Ֆրանսիայում մի որոշում է կայացվել, որը մեծ ազդեցություն է ունեցել կոնյակի պատմության վրա: Փաստաթղթով որոշվել է, որ միայն Ֆրանսիայի վեց դեպարտամենտում պատրաստված խմիչքները կարող են ունենալ «կոնյակ» անվանումը, ավելին՝ այն պետք է լինի միայն այդ տարածքներում աճեցված խաղողից: Կլիմայի տարբերության և հողերի բազմազանության պատճառով այդ դեպարտամենտի կոնյակներն ունեն տարբեր համ և բույր: Բացի դա, այն ամենը, ինչը արտադրվում է օգտագործելով նույն տեխնոլոգիան, ինչ օգտագործվում է կոնյակի դեպքում, պետք է անվանել այլ կերպ, օրինակ՝ արմանյակ, վինյակ, բրենդի: Այդ իսկ պատճառով, նաև Հայաստանում, որը հայտնի է իր կոնյակներով, արտադրվող այդ խմիչքն այլևս կոնյակ չի կոչվում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԱմերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանՍաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՄայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,7 դոլար Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Աճ տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանՆիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պետական մեքենան ակտիվ աշխատում է` վարկաբեկելու բոլոր այն անձանց, ովքեր առնչվում են շարժման հետ. Տիգրան ԱբրահամյանՊայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների