Կայացել է Փաշինյան-Պուտին հերթական հեռախոսազրույցը
ՔաղաքականՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ օգոստոսի 2-ին, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների կատարման գործընթացին, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Քննարկվել են ԼՂ հարցով 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների առանձին պրակտիկ ասպեկտներ»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել փոխշփումները տարբեր մակարդակներում:
ՌԴ և ՀՀ ղեկավարների նախորդ հեռախոսազրույցը կայացել է այս տարվա հուլիսի սկզբին, քննարկման օրակարգում եղել է գրեթե նույն հարցերի շրջանակը: