Yerevan, 28.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՊՈԱԿ-ի անգործությունն իրականում շատ մտահոգիչ է և ենթակա է լուծման հենց դատական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում. Թագուի Թովմասյան

Blog

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան.

ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ողջամտության բոլոր սահմանները հատող անգործությունը՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
6-րդ հոդվածով սահմանված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման պատճառ
ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) անգործության վերաբերյալ բազմիցս բարձրաձայնվել է թե՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, թե անհատ քաղաքացիների կողմից, որոնցից շարունակ ստացել եմ համապատասխան ահազանգեր՝ մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննությունների կատարման ժամկետները անհիմն ձգձգելու վերաբերյալ։ Շատ են բողոքները, որ տարիներ շարունակ դատարաններում գործերի վարույթները կասեցվում են հենց փորձաքննությունների կատարման ժամկետները ձգձգելու հետևանքով։
 
ՊՈԱԿ-ի կողմից ցուցաբերված հերթական անգործության հետքերով բացահայտել եմ մի դեպք, երբ ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով հենց այն պատճառաբանությամբ, որ ՊՈԱԿ-ը շուրջ 3 տարի 8 ամիս փորձաքննություն չի իրականացրել ու գործի նյութերը դատարանին է վերադարձրել առանց փորձաքննություն իրականացնելու։ Ավելին, ՊՈԱԿ-ից տեղեկացել եմ, որ հիշատակված գործով դեռևս 2017 թվականին նշանակված դատատեսաձայնագրային և կրկնակի դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննությունը նախատեսվում էր ավարտել 2022թ․ երկրորդ եռամսյակում, այսինքն՝ 4 տարի 8 ամիս անց։ Արդյունքում, բացի այն, որ ինձ դիմած քաղաքացի Մ․Ս-ի ընտանիքը զրկվել է սիրելի հորից, դատական գործի անհարկի ձգձգումները՝ պայմանավորված փորձաքննությունների կատարման ժամկետների ակնհայտ խախտմամբ, բերել են նաև այն բանին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ազատվել է քրեական պատասխանատվությունից, և նրա մեղավորության հարցն առհասարակ քննության չի առնվել։
 
ՊՈԱԿ-ի անգործությունն իրականում շատ մտահոգիչ է և ենթակա է լուծման հենց դատական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում, քանի որ արդարադատության իրականացումն ու դատական վարույթի ողջ ընթացքը թե՛ քրեական և թե՛ քաղաքացիական գործերով պայմանավորված է նաև դատավարությանը օժանդակող այլ մարմինների անխափան ու պատշաճ աշխատանքով, և հենց այդ անխափան աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում է, որ կապահովվի դատական համակարգի հեղինակության բարձրացումը, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ իրացումը։
 
Այսպես․ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է մարդու կարևորագույն իրավունքներից մեկի՝ արդարացի դատական քննության իրավունքի իրականացման երաշխիքները, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք:
 
Հատկանշական է, որ անձի որոշ իրավունքների պաշտպանությունը քրեական դատավարությունում նույնպես իրականացվում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների իրականացման համատեքստում։ Դրանք հենց այն դեպքերն են, երբ խախտվում են անձի /զոհի-տուժողի/՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները, այսինքն՝ տուժողը կամ նրա իրավահաջորդը իրենց պատճառված վնասի հատուցման համար կարող են օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված քաղաքացիական իրավունքների և պարտականությունների պաշտպանության ինստիտուտից։
Ի պատասխան իմ գրությանը՝ ՀՀ արդարադատության նախարարից ստացել եմ տեղեկություն առ այն, որ իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցը անհիմն ձգձգել է տվյալ փորձաքննության կատարումը և դրա կատարման նկատմամբ իրականացրել է ոչ պատշաճ վերահսկողություն: Վերջինիս կողմից չեն կատարվել աշխատանքային պարտականությունները կամ դրանց նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերվել:
 
Վերջինս նշված փորձաքննության ընթացքում թույլ է տվել Կենտրոնի տնօրենի 2006 թվականի մարտի 15-ի թիվ 29-Ն որոշումով հաստատված «Դատական փորձաքննությունների կատարման կազմակերպելու» կարգի 24-րդ կետով նախատեսված ժամկետների խախտում. ինչպես նաև չի պահպանել նույն կարգի 32-րդ կետով սահմանված՝ փորձաքննությունների կատարման հերթականության կանոնները: Վերը նկարագրված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հանգամանքի հիման վրա աշխատակցի նկատմամբ 14.07.2022 թվականին կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։
 
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազին ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, քանի որ առկա է մտավախություն առ այն, որ թե հիշյալ գործով, թե առհասարակ, ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննությունների կատարումը անհիմն ձգձգելը կարող է պարունակել նաև կոռուպցիոն տարրեր։
ՊՈԱԿ-ի գործունեությանը վերաբերող խնդիրներին անդրադարձել էի նաև ամիսներ առաջ Հանձնաժողովի նիստի ժամանակ՝ համապատասխան հարց ուղղելով ՀՀ արդարադատության նախարարին։
 
Մասնավորապես նախարարին էի հասցրել կոռուպցիայի վերաբերյալ ահազանգ, բարձրաձայնել, որ կան փորձագետներ, որոնք փորձագիտական կենտրոնում աշխատում են, նաև մասնավոր փորձագիտական ծառայություններ մատուցում, ասել է թե՝ պետության միջոցներով բիզնես են դրել։ Նախարարը կարևորեց իմ բարձրաձայնումը, ըստ էության համարեց այն կոռուպցիայի տեսակ և նշեց, որ նման կոռուպցիոն երևույթները պետք է լինեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Նախարարը հավելեց, որ հիմա հավաստիացնում են իրենց, որ այլևս ոչ մի փորձագետ այդ շահերի բախումով կոռուպցիայի մեջ թաթախված չէ։
 
Ցավոք, առ այսօր ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվել, քանզի տեսանելի արդյունքներ, ցավոք, չենք կարողանում արձանագրել։
 
ՊՈԱԿ-ի գործունեությունն ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, հետևաբար իմ իրավասությունների սահմաններում այսուհետ ՊՈԱԿ-ի գործունեությունն իմ խոշորացույցի տակ է լինելու։ Հետևողական եմ լինելու դեռ ամիսներ առաջ իմ կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման գործընթացին։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia