Դավաճանությունը մաքրեց հայ ժողովրդի հերոսական ուղին ու հայոց բանակի մարտական փառքը. Արտակ Զաքարյան
BlogԱրտակ Զաքարյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դավաճանությունը մաքրեց հայ ժողովրդի հերոսական ուղին ու հայոց բանակի մարտական փառքը:
Դավաճանությունը մաքրեց հայ ժողովրդի հերոսական ուղին ու հայոց բանակի մարտական փառքը:
Հայաստանի կապիտուլյանտի, Ադրբեջանի նախագահի և ՌԴ նախագահի՝ 2020թ. Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ սևով սպիտակին գրվել և ստորագրվել է հետևյալը.
“ Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար”:
Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք “…առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ” նախադասությանը:
Դեռևս չի անցել երկու տարի, ադրբեջանցիներն արդեն ստիպում են կապիտուլյանտներին Արցախի հետ կապն ապահովել կիսատ-պռատ կառուցված ճանապարհով: Ու՞մ էր պետք այս շտապողականությունը, երբ գրված է, որ երեք տարում ընդամենը ճանապարհի նախագիծը պետք է համաձայնեցնեին: Կրկնում եմ, երեք տարում ոչ թե "ճանապարհը կառուցվի", այլ ընդամենը "նախագիծը" համաձայնեցվի:
Ե՞րբ և ո՞ւմ կողմից է համաձայնեցվել նախագիծը: Ինչո՞ւ են կապիտուլյանտերը շտապում հապճեպ հանձնել նաև Բերձորը, Աղավնո և Սուս գյուղերը: Ի՞նչ բանավոր համաձայնություններ է ունեցել կապիտուլյանտն ադրբեջանցիների հետ, որ այսօր վերջիններս ճշում են բանեցնում տարածքներն ազատելու համար: Ի՞նչ երաշխիքներ կան, որ Բերձորով դեպի Արցախ գնացող էլեկտրասնուցման, ինտերնետային կապի և գազամատակարարման խնդիրերը վաղը չեն խափանվելու և Արցախը ստիպված չի լինելու լրացուցիչ կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից:
Դատելով տեղի ունեցող փաստերից, նորից հանգում ենք այն եզրակացության, որ կապիտուլյանտները նույնիսկ այդ խայտառակ փաստաթղթի ընձեռած փոքրիկ հնարավորությունները չեն կիրառել և ամեն ինչ արել են ի նպաստ և ի շահ թշնամի պետության:
Հասկանալի է, որ Ադրբեջանը շտապում է օգտվել աշխարհաքաղաքական իրողություներից: Դա իր շահերից է բխում. ստանալ առավելը և որքան հնարավոր է՝ շուտ: Կապիտուլյանտը կատարում է թուրքերի բոլոր ցանկությունները: Նրանք վստահ չեն, որ կպահեն իշխանությունը, որովհետև նոր իշխանությունները իրավունք ունեին և կարող էին կանգնեցնել այդ դավաճանական գործընթացը, ժամանակ շահելով ու փոխելով քաղաքական զարգացումների ընթացքը` ի շահ հայ ժողովրդի:
Սրանց իշխանության տարիները` սև խոռոչ մնացին մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ: Դավաճանությունը մաքրեց հայ ժողովրդի հերոսական ուղին ու հայոց բանակի մարտական փառքը: