Երևան, 25.Սեպտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նշված հասցեներում 9 ժամ գազ չի լինի Արեւմուտքը ցանկանում է մասնատել Ռուսաստանը եւ չի ամաչում դրա համար․ Լավրով Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ ժամը 10:30-ի դրությամբ Չինաստանը սկսել է ամենամեծ անապատային արևային էլեկտրակայանի կառուցումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեքամյա տղան տանը ատրճանակ է գտել և սպանել մորը ՆԶՊ առարկայից պարտադիր է դառնում գործնական բաղադրիչը՝ ճամբարը. Ժաննա Անդրեասյան Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 4 մարզերում ՌԴ պաշտպանության նոր փոխնախարար է նշանակվել Դոլարն ավելի էժանացավ․ Ռուբլին աճում է


Սթափեցնող պայթյուն եւ հավանական վարկածներ

Վերլուծական

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Անցեք֊այս֊հղումով

Երեկ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական պայթյունը եւս մեկ անգամ փաստեց, որ մենք այլեւ անվտանգ ու ապահով Հայաստանում չենք ապրում: Հայաստանի քաղաքացին անվտանգ չէ ոչ միայն Սյունիքում եւ մյուս սահմանամերձ շրջաններում, այլեւ՝ հենց Երեւանի կենտրոնում: Պայթյունը սթափության կոչնակ էր այն երեւանցիների համար, որոնց կարծիքով` իրենք ապահով են, եթե սահմաններում չեն ապրում, այլ երեւանյան ռեստորան-սրճարաններում, Կասկադում կյանքն են վայելում: Եվ երեւանցիները պատրաստ չեն կիսելու սյունեցիների ու արցախցիների ցավն ու անհանգստությունը, զգալու այն վտանգները, որոնք զգում են նրանք արդեն երկու տարուց ավելի:

Այս անգամ ցավը երեւանցին զգաց սեփական մաշկի վրա: Եթե որոշ մարդիկ արտաքին մարտահրավերների հետ կապված իրենց անտարբերությունն արդարացնում են, թե իրենք աշխատում են եւ հազիվ իրենց օրվա հացի խնդիրն են լուծում, թերեւս հասկացան, որ օրվա հացը վաստակելն էլ այսօր անվտանգ չէ, եւ փողոցում պայքարողները նաեւ իրենց անվտանգության համար են պայքարում: Որքան երկարում է դագաղներով իշխանության եկածների պաշտոնավարումը, այնքան նորանոր ողբերգություններ ու մահ է սփռվում մեր երկրում: 

«Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցածի իրական պատճառը դժվար թե բացահայտվի, ավելի ճիշտ՝ դրա մասին դժվար թե ճշմարտությունն ասեն հասարակությանը: Այդ հարցում հույս կապել փաշինյանական իրավապահների, ԱԱԾ-ի ու մյուս կառույցների հետ, անմտություն կլինի: Թավշյա իշխանությունը նման հարցերում շատ «ճարպիկ» է եւ շուտ կողմնորոշվում է, թե ում մեղավոր նշանակի:

Ու քանի որ պետական որեւէ կառույցից ակնկալիք չկա, թե կբացահայտվեն դեպքի իրական պատճառն ու մեղավորները, մարդիկ սկսում են իրենց վարկածներն առաջ քաշել ու սեփական հետաքննությունն առաջ տանել: Այստեղ, բնականաբար, յուրաքանչյուրը մեղքի սլաքն ուղղում է այն մարդու կամ թիմի վրա, ում չի սիրում: 

Վարկած 1. 

Տեխնիկական անփութության հետեւանքով առաջացած պայթյուն:
Իշխանական քարոզչամեքենայի արագորեն առաջ քաշած վարկածի համաձայն, կատարվածը տեխնիկական անփութության արդյունք է: Ըստ այդ վարկածի, պատճառը հրդեհային կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներն են եղել, որոնք արձանագրել են Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները՝ 2021 թվականի մարտի 9-16-ին իրականացրած ստուգումների արդյունքում: Իհարկե, սա չբացառվող վարկած է, քանի որ մեր երկրում նման հարցերին միշտ նայել են մատների արանքով, առեւտրի տաղավարները կառուցելիս անվտանգության կանոնները շրջանցում են տարբեր եղանակներով: Սակայն, երբ կատարվածի տեսանյութը դիտում եւ համեմատում ես այլ նմանատիպ պայթյունների հետ, տեսնում ես, որ այս դպքում նկատելի չէ «սալյուտների հրավառությունը»: Ինչեւէ, դա մասնագետների ուսումնասիրության նյութ է: 

Վարկած 2

Հակառուսներից ոմանք համացանցում սկսեցին գրառումներ անել, կատարվածի ետեւում տեսնելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի ականջները: Այդ հարցում օպերատիվ «աշխատեց» հատկապես Տիգրան Խզմալյանը, կարծես փորձելով հերքել թուրք եւ իսլամիստ ահաբեկիչների մեղավորության վարկածը: Ոմանց մոտ կասկածի տեղիք տվեց այն, որ ռուսական կայքերից մեկը դեպքից առաջ էր գրել պայթյունի մասին ու լուսանկար հրապարակել: Իսկ մի՞թե ռուսական ԿԳԲ-ն այդքան միամիտ ու անհամբեր է, որ «իր կազմակերպած» տեռորի մասին գրի այն իրականացնելուց առաջ: Հազիվ թե…

Վարկած 3 
Ահաբեկչություն՝ հանրությանն Արցախի հանձնումից եւ ՀՀ կապիտուլյացիայից շեղելու, վախի մթնոլորտ ստեղծելու եւ քաոս առաջացնելու համար:
Առանց այդ ահաբեկչությունների էլ իշխանությունը տալիս է՝ ինչ ուզում է, անում է՝ ինչ ուզում է: Առանց այն էլ հասարակության ստվար զանգվածն անադեկվատ ու շեղված է այդ թեմաներից: Ի՞նչ կարիք կար «այդքան նեղություն» քաշելու: Այո, իր տան դիմաց տեղի ունեցած պայթյունից վախեցած մարդուն այլեւս չի հետաքրքրի, թե ինչ է կատարվում իրենից մի քանի հարյուր կիլոմետր հեռվում: Իսկ քաոսն արդեն չորս տարի է` կլանել է Հայաստանը: 

Վարկած 4 
Ահաբեկչություն արտաքին թշնամիների, ԻԳԻԼԻ ձեռամբ: 
Բազմիցս համոզվել ենք, որ մայրաքաղաքում արդեն ազատորեն շրջում են ոչ միայն «գորշ գայլեր» ու ադրբեջանցիներ, այլեւ արդեն սպառնալից նամակներ է գրում ԻԳԻԼ-ը, որը ԱԻՆ-ն ուղարկում է համայնքապետարանների, պետական կառույցների, մետրոպոլիտենի ադմինիստրացիային: Գրեթե ամեն օր տեղադրված ռումբերի մասին ահազանգեր են ստացվում, ինչը կաթվածահար է անում մետրոյի աշխատանքը: ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր առաջ իր քաղաքացիներին կոչ էր անում` զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց: Եթե այս ամենին էլ գումարում ենք, որ մենք այլեւս չունենք իր գործառույթներն իրականացնող ԱԱԾ, ոստիկանություն, իրավապահ համակարգ, ապա պատկերն ամբողջանում է, իսկ թշնամական ահաբեկչության վարկածը դառնում է կենսունակ: 

Վարկած 5
Տնտեսական ահաբեկչություն: Սոցիալական ցանցերում դեպքից անմիջապես հետո սկսեց շրջանառվել վարկած, ըստ որի` կատարվածը տնտեսական ահաբեկչություն է, որի ետեւում կանգնած են իշխանամետ օլիգարխները, մասնավորապես` Խաչատուր Սուքիասյանը, որը վաղուց «աչք ունի» «Սուրմալուի» տարածքի վրա եւ ցանկանում է այնտեղ բազմաբնակարան շենք կառուցել: Ոմանք զուգահեռներ տարան Սուքիասյանի երբեմնի մրցակից «Ձյունիկ» սառնարանային ցանցում տեղի ունեցած հրդեհի հետ, որի արդյունքում ընկերությունն այլեւս գոյություն չունի, իսկ Սուքիասյանի սառնարանային բիզնեսը, ըստ օգտատերերի, ծաղկում է այդ հրդեհից հետո: Բայց ժամեր անց Սուքիասյանի խոսնակը զայրացած գրառում արեց Ֆեյսբուքում` հոգեկան հիվանդ, պիղծ տականքներ եւ գրչակներ անվանելով նման լուրեր տարածողներին:

Իհարկե, սրանք բոլորը վարկածներ են, որոնք կարող են իրական լինել կամ՝ ոչ: Մարդիկ տարբեր վարկածներ են առաջ քաշում, քանի որ վստահություն չունեն պետական կառույցների նկատմամբ եւ վստահ չեն, որ իրականությունը կբացահայտվի, ու մեղավորները կպատժվեն: 

Hraparak.am

Ողբերգական լուր ՍյունիքիցԻրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև«Հրամանատա՛ր, մեզ Աստված չի կարողացել բաժանել, միասին ծնվել ենք, պետք լինի՝ միասին էլ կզոհվենք»․ Արցախում զոհված զույգ եղբայրներն այսօր կդառնային 21 տարեկանԵրբեք ձեռք մի տուր այս միջատներին, նրանք կարող են վտանգավոր լինել«Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է». ԲայրամովԻնչ կարող են անել Ռուսաստանում զորակոչված հայերըՆշված հասցեներում 9 ժամ գազ չի լինիՀողատու դավաճանի հրահանգով արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ. Իշխան ՍաղաթելյանԱրեւմուտքը ցանկանում է մասնատել Ռուսաստանը եւ չի ամաչում դրա համար․ ԼավրովԻրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ ժամը 10:30-ի դրությամբՀայտնաբերվել է գիրության ամենավտանգավոր տեսակըՉինաստանը սկսել է ամենամեծ անապատային արևային էլեկտրակայանի կառուցումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՊուտինը թույլ է տվել զինվորական ծառայության պայմանագիր կնքած օտարերկրացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալԱյսօր Հայաստանի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենԵրեքամյա տղան տանը ատրճանակ է գտել և սպանել մորըՆԶՊ առարկայից պարտադիր է դառնում գործնական բաղադրիչը՝ ճամբարը. Ժաննա ԱնդրեասյանԿա լարվածություն Իրանի ու Ադրբեջանի միջև, այս անգամ Իրանի համար հարցի գինը շատ ավելի բարձր է, քան անցյալ տարի․ ռազմական վերլուծաբանԵրևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոնՄինչև 10 տարվա ազատազրկում՝ դասալիքների և ինքնակամ հանձնված գերիների համար․ Պուտինը վավերացրեց որոշումըԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 4 մարզերումՌԴ պաշտպանության նոր փոխնախարար է նշանակվելԶինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր դիմել, պատերազմից հետո կապի դուրս չի եկելՄեր պաշտպանությունը մենք պետք է վերցնենք մեր ձեռքը, ինչպես դա եղավ 1990 թվականին. Ավետիք Չալաբյան Դոլարն ավելի էժանացավ․ Ռուբլին աճում էՍեռական կրթության կարևորությունը դպրոցներումՀայաստանի եւ Ադրբեջանի երկնքում ամպեր են կուտակվում. Թոմաս դե ՎաալԱռաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպԿալանավայրեր, որտեղ ապրելը «երազանք» է1 օր ջուր չի լինելուԵթե Սերժը չուզենար լուծել Ղարաբաղի հարցը, 2018-ին չէր առաջադրվի. Արմեն Աշոտյան«Խաղաղության դարաշրջանը» տապալվել է․ միակ ուղին Չալաբյանի նշած ռազմականացումն է Լարսում երթևեկությունը կաթվածահար էԱրարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայիՍեպտեմբերի 26-ին հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի 27-ին կանխենք դավաճանի մուտքը պանթեոն. Ծնողների հայտարարությունըԱռաջին հայացքից փոքրիկ, աննշան թվացող գյուտ, որ ժամանակին իրական հեղափոխություն է առաջացրել ․ «Փաստ»Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն ՍարգսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Առա­ջին ան­գամ՝ մար­դու ձեռ­քի փոխ­պատ­վաս­տում․ «Փաստ»«Նա 12 տարեկան էր, ես՝ 30»․ Բայդենը լեզվի սայթաքում է թույլ տվել՝ պատմելով իր և կնոջ ծանոթության մասինԳերմանացի ֆերմերը հաջողությամբ համատեղում է խնձորի մշակությունը արևային էներգիայի հետ Ռու­սաս­տա­նի և՛ ցան­կա­ցած ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն, և՛ ան­գոր­ծու­թյու­նը կարող են մի­այն վատթա­րաց­նել ընդ­հա­նուր իրա­վի­ճա­կը․ «Փաստ»Սեպտեմբերի 23-ին հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել․ Ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆԹաքնված քիմիական մթերքներ, որոնք վնաս են առողջությանըՄահացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի աստղ Լուիզա Ֆլեթչերը Մեզ նաև լռու­թյուն է պետք, որ ի մի բերենք մտքերը, որ առողջ խոսքը մեզ հասնի, որ նորից չսխալվենք․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ հանդիպմանն ընդգծել է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունըԽոշոր հրդեհ Արշակունյաց պողտոայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկԱՄՆ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմԱլիևին որ մնա՝ Կոնդն ու Կրիվոյն էլ կասի ադրբեջանական է․համաձայնելո՞ւ ես. Շարմազանով «Բարդ է նայել ընդհատված կյանքերին ու քարացած սրտով հույզերը վերածել բառերի». «Մարդը և մարտը» իրապատումների ժողովածու է՝ պատերազմի ու կյանքի մասին․ «Փաստ»