Երևան, 04.Դեկտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵՄ-ն վերջնականապես հաստատել է ռուսական նավթի մեկ բարելի համար 60 դոլար առավեագույն գին սահմանելու մասին որոշումը ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները Վիրավոր ունենք Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով Անշարժ գույքի միջին շուկայական գներն աճել են 14.2 տոկոսով «Մանկական Եվրատեսիլ»-ի ո՞ր հաղթողներն են ժամանում Երևան Պեմզաշենի դեպքով կալանավորվածներից մեկը փորձել է ինքնասպան լինել 76-ամյա տղամարդը կացնով կտրել էր քնած որդու մատները Երբ ստորադասում են ազգային-պետական շահը․ Արցախի պետնախարարը թիրախավորվում է գործ անելու համար Ադրբեջանը փորձում է միջանցքի նկատմամբ հսկողության հիմքեր գտնել, որպեսզի ռուսական կողմի հետ շփումներում ցույց տա, թե ստիպված է գնում նման քայլի. Տիգրան Աբրահամյան


«Ավետիք Չալաբյանի գործի մեջ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի». Էդգար Ղազարյան

Քաղաքական

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շարունակում է կալանավորված մնալ: Պաշտպանական թիմը փաստում է` կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Past.am-ի հետ զրույցում նշում է` ակնհայտ է, որ Ավ. Չալաբյանի գործի մեջ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի:

«Իրավական բաղադրիչ գոյություն ունի միայն այնքանով, որ տեղի է ունեցել իրավունքի ոտնահարում` ակնհայտ կերպով, բացառապես քաղաքական նպատակներով, սկսած այն պահից, երբ Ավ. Չալաբյանն ապօրինի գաղտնալսվել է: Գործի նյութերից այլևս պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե օպերատիվ կարգով` հատուկ ծառայությունների կողմից կամ դատարանի թույլտվությամբ, այլ ապօրինաբար: Այդ գաղտնալսումն իրականացնող անձի բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկել և ոչ մի արդյունք չունեն: Մեր օրենսդրությամբ ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուրն իրավական հիմք հանդիսանալ չի կարող: Սա մեկ: Երկրորդ` ակնհայտ է, որ ձայնագրությունը մոնտաժված է տարբեր հատվածներից, բայց պարզ չէ, թե ով է իրականացրել այդ մոնտաժը և ինչ շահադրդվածություն է ունեցել կոնկրետ հատվածներն իրար կպցնելու և ամբողջական նյութ ստանալու համար»,- ասում է մեր զրուցակիցը: Հիշեցնում է` ձայնագրությունը տարածվել է իշխանական գործիչների հետ կապ ունեցող լրատվամիջոցներով:

«Օրինակ իշխանամերձ լրատվամիջոցները տեղադրում են այդ մոնտաժված նյութն իրենց կայքում, այն տարածվում է համացանցում, որից հետո հեռացնում են իրենց կայքից սկզբնաղբյուրը: Նույն օրն այդ ապօրինի, չբացահայտված, մոնտաժված տեսանյութը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման մեջ: Դրանից հետո Ավ. Չալաբյանի տանն իրականացվում է խուզարկություն, որի ընթացքում ոչինչ չի հայտնաբերվում, բայց Չալաբյանը ոչ թե հրավիրվում է ոստիկանություն, այլ բռնությամբ բերման է ենթարկվում, հետո ձերբակալում են: Իրականացնում են երկամսյա կալանք, նախաքննությունն ավարտվում է, սակայն միջնորդում են, որ Ավ. Չալաբյանը լրացուցիչ` 15 օր մնա կալանքի տակ, երբ նախաքննությունն ավարտվել է և ազատության մեջ լինելով նա որևէ գործընթացի վրա ազդելու հնարավորություն չէր կարող ունենալ: Ապօրինաբար երկարացնում են ժամկետը, ընդ որում` մի կարևոր դետալ էլ: Երբ փաստաբանները բողոքարկում են Չալաբյանի կալանքի վերաբերյալ որոշումը, դատարանը հետաձգում է այդ հարցի քննարկումը, նշանակում այն հուլիսի 21-ին, այն դեպքում, երբ հուլիսի 12-ին պետք է լրանար Չալաբյանի` կալանքի տակ գտնվելու ժամկետը: Այսինքն` դատարանը կանխակալ իմանում է, որ հուլիսի 12-ին, միևնույն է, Չալաբյանն ազատ չի արձակվելու և խափանման միջոցի վերաբերյալ նիստը նշանակում է մի քանի օր անց: Հետո լրանում է լրացուցիչ կալանքի ժամկետը, սկսվում է դատական պրոցես, Ավ. Չալաբյանը մեկ շաբաթ մնում է ազատության մեջ, այդ ընթացքում ցուցաբերում է չափազանց բարեխիղճ վարքագիծ` որևէ կերպ խնդիրներ չի ստեղծում իրավապահ մարմինների գործունեության համար, բոլորից շուտ է ներկայանում դատական նիստերին` չնայած առողջական խնդիրներ ունենալու հանգամանքին, դատարանը նույնիսկ մեկ անգամ բավարարում է նրա խնդրանք-միջնորդությունը բժշկական հետազոտություն անցնելու, հետաձգում է դատական նիստը, անգամ դատարանն Ավ. Չալաբյանին թույլատրում է խոսել նստած, ոչ թե կանգնած, որպեսզի չվնասի նրա առողջությանը, բայց առանց դատախազի միջնորդության, դատական նիստի ընթացքում որոշում է կայացնում Ավ. Չալաբյանի նկատմամբ կիրառել եռամսյա կալանք: Հիմա` այս փաստերի համադրությունը լսողը կարող է մտածել, որ դա իրավական գործընթա՞ց է: Իսկ եթե դա վերաբերում է հանրային դաշտում ակտիվ, ընդդիմադիր գործունեություն ծավալող հասարակական գործչի, որի տեսակետները և հեղինակությունը չափազանց բարձր է հասարակության մեջ, պատկերն ամբողջանում է»,- եզրափակում է Էդգար Ղազարյանը:

Լուսինե Առաքելյան

ԵՄ-ն վերջնականապես հաստատել է ռուսական նավթի մեկ բարելի համար 60 դոլար առավեագույն գին սահմանելու մասին որոշումը ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները Վիրավոր ունենքԵրևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՈւշադրություն․ սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ Մարիա. փրկել ՄոսկվանԱՏՁՄ արտահերթ համագումարի  քվեարկության արդյունքում Միության նախագահ է վերընտրվել Ալեքսանդր ԵսայանըԽրախճանք` ժանտախտի ժամանակ. սա՛ է այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը. Հռիփսիմե ՍտամբուլյանՕդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով Անշարժ գույքի միջին շուկայական գներն աճել են 14.2 տոկոսով SunStyle ընկերությունը հորինել է նոր տեսակի արևային մարտկոցներ տանիքի կղմինդրի տեսքով Պեմզաշենի դեպքով կալանավորվածներից մեկը փորձել է ինքնասպան լինել Ադրբեջանն ապացուցում է, որ Արցախը և արցախցիները չեն կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում 76-ամյա տղամարդը կացնով կտրել էր քնած որդու մատներըԴեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը Երբ ստորադասում են ազգային-պետական շահը․ Արցախի պետնախարարը թիրախավորվում է գործ անելու համարԱդրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք. Թ. ԹովմասյանԱդրբեջանը փորձում է միջանցքի նկատմամբ հսկողության հիմքեր գտնել, որպեսզի ռուսական կողմի հետ շփումներում ցույց տա, թե ստիպված է գնում նման քայլի. Տիգրան Աբրահամյան Իրավիճակը կտրուկ սրվեց. Արման ԱբովյանԱդրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման համար. Արման ԱբովյանԱԱ-2022․ հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր զույգերը «Սատանա ա մտել մեջս». Կիևյան կամրջից նետված երիտասարդը 2 երկտող է թողել Թե ինչպես պատահաբար հայտնվեց շատերի սիրելի սեղանի խաղը՝ աերոհոկեյը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Իրականացվել է սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը. «Փաստ»Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները վիրավորված Ռուսաստանից. «Փաստ»Բացահայտում են Արևմուտքի այն ուժերի ռազմավարական նպատակները, որոնք աջակցել են Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ. «Փաստ»Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն ուղիղ հասանելիություն կունենան տեսանկարահանող համակարգերին. նախագիծը. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել «Կարողացել էր իմ կյանքում բոլորի տեղը լրացնել, բայց իր տեղը որևէ մեկը չի կարող լրացնել». Վրեժի որդին ծնվել է հայրիկի հուղարկավորության հաջորդ օրը. «Փաստ»Ողբերգական դեպք. 2.5 ամսական երեխա մահացել«Այլախոհները» կզրկվե՞ն պարգևավճարներից. «Փաստ»«Էլի գեղեցիկ խոսքերի գիրկն ենք ընկել». «Փաստ»Ինչո՞ւ են ցանկանում Արցախի կարգավիճակի հարցը հանել օրակարգից. «Փաստ»Կառավարության ստեղծած «ծուռ հայելիների» իրականությունը. ինչին ձեռք են տալիս, փլուզվում է. «Փաստ»«Չնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն. աղքատության մակարդակն աճելու է». «Փաստ»Ինչո՞ւ է «Մոսկվայից գործուղված» որակվող Ռուբեն Վարդանյանի անվան հետ ասոցացվող կուսակցությունը հակադրվում Լավրովին. «Փաստ»Անակնկալ շրջադարձ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունում. «Փաստ»Կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ սոսկ տարա՞ծք. «Փաստ»Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից Եվրոպան «արևային հեղափոխություն» է պատրաստում Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. «Ապրելու երկիր» կուսակցություն Ովքե՞ր և ինչո՞ւ են դեմ Ռուբեն Վարդանյանին. մեր խնդիրների ախտորոշումը4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին Միասնական ընդդիմության առնվազն 2 նոր լիդեր եմ տեսնում ու նրանք նախկին նախագահները չեն. Վահե ՀակոբյանԱյս կինոնկարներից յուրաքանչյուրը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մի անհայտ դրվագի մասին. Ավետիք ՉալաբյանՀարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. Press Կենտրոն20-րդ դարի մեծագույն հայ մարզիկին անձամբ էի խոստացել, որ նա անպայման տեսնելու է իր փառքի հավերժացումը․ Գագիկ ԾառուկյանՈւմ ինչ է պատմել Թոռնիկ Ալիյանը․ նոր մանրամասներ՝ Չալաբյանի գործից Պատերազմի վտանգ միշտ կա, ժողովո՛ւրդ․ ՊապիկյանԱլեն Սիմոնյանը Կատարում հանդիպել է արաբական երկրների խորհրդարանականների հետ