Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ


Աշխարհաքաղաքական տեղաշարժերի տուրբուլենտությունը. «Փաստ»

Քաղաքական
«Փաստ» օրաթերթը գրում է
 
Արդեն 6 ամսից ավելի է, ինչ Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում։ Եթե այս տարվա փետրվարին՝ այդ գործողությունների մեկնարկին, մեկնաբանություններ էին հնչում, թե պատերազմը երկար չի տևելու, մեկ կամ մեկուկես ամսից այն կդադարի, ապա հիմա արդեն այնպիսի կարծիքներ են շրջանառվում, որ հակամարտությունը շատ երկար է ձգվելու։ Համենայն դեպս, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ մակարդակում մեծ փոփոխություններ են առաջ բերել, որն ավելի ցայտուն արտահայտվում է հենց Եվրոպայում։
 
Խնդիրն այն է, որ կոնֆլիկտը միայն Ռուսաստանով ու Ուկրաինայով չի սահմանափակվում, այն ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկի և Ռուսաստանի միջև հակասությունների արդյունք է։ Ակտիվ միջազգային վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք ընթանում են ազդեցության գոտիներն ընդլայնելու համար պայքարով։ Եվ որոշ վերլուծաբաններ այսպիսի իրավիճակն անգամ համեմատում են սառը պատերազմի իրողությունների հետ, երբ առճակատումն ընթանում է միմյանց հակադիր երկու բլոկների միջև։ Մի կողմում դիտարկվում է Արևմուտքի ռազմաքաղաքական բլոկը ու նրան հարող երկրները, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը, Չինաստանը և նրանց աջակցող պետությունները։ Ընթացող աշխարհաքաղաքական տեղաշարժերը գնահատվում են նաև միաբևեռից դեպի բազմաբևեռ աշխարհակարգի անցման համատեքստում։
 
Ռազմական գործողություններին զուգահեռ տեղի է ունենում նաև տնտեսական առճակատում։ Արևմուտքի կողմից կոշտ պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի նկատմամբ՝ նպատակ ունենալով Մոսկվային կտրել արևմտյան ֆինանսական շուկաներից և տեխնոլոգիաներից։ Բայց, քանի որ Ռուսաստանը Եվրոպային հումք, մասնավորապես էներգակիրներ մատակարարող հիմնական երկրներից է, ապա այդ մատակարարումների կրճատումը և խափանումը լուրջ ճգնաժամի է հանգեցրել։ Նախ՝ տեղի է ունենում մատակարարման շղթաների փոփոխություն։ Ռուսաստանը փորձում է իր մատակարարումները վերապրոֆիլավորել ասիական երկրների, մասնավորապես Չինաստանի, Հնդկաստանի ուղղությամբ, իսկ եվրոպական երկրները ձգտում են ռուսական հումքին՝ մասնավորապես գազին և նավթին այլընտրանքներ գտնել։
 
Ըստ այդմ, առավել արտահայտված է էներգետիկ ճգնաժամի խորացումը, որի հետևանքով կտրուկ բարձրացել են նավթի ու գազի գները։ Եվրոպական պետությունների տնտեսությունները լուրջ դժվարությունների առաջ են կանգնած։ Էներգիայի գների և մատակարարման սահմանափակումների պատճառով հատկապես մռայլ է ԵՄ տնտեսության համար շարժիչ ուժ հանդիսացող Գերմանիայի տնտեսության հեռանկարները, որը մեծ կախվածություն ունի ռուսական գազի մատակարարումներից։ Դրան գումարվել է նաև պարենային ճգնաժամը, քանի որ Ռուսաստանը և Ուկրաինան առանցքային տեղ են զբաղեցնում պարենի, հատկապես հացահատիկի մատակարարման համաշխարհային շուկայում։
 
Ռեկորդային գնաճն ու ինֆլ յացիան իրենց հերթին լրջորեն ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա։ Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն ընկել է վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային նվազագույն մակարդակի, եվրագոտում ռեցեսիայի ռիսկը ամենաբարձրն է գնահատվում։ Ուստի, այս պարագայում եվրոպական երկրներում աճում է հանրային դժգոհությունը։ Խոշոր քաղաքներում պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում, աշխատավորները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Եվ այս ֆոնին պատահական չէ, որ եվրոպական խոշոր տնտեսություններ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Իտալիան, կառավարությունները հրաժարական տվեցին։
 
Նմանատիպ հեռանկարների սպասումներ կան նաև եվրոպական այլ երկրներում՝ հատկապես ձմռանը, երբ կխորանա էներգետիկ ճգնաժամը։ Մյուս կողմից էլ՝ պատժամիջոցների պատճառով տնտեսական լուրջ խնդիրների է բախվում Ռուսաստանը։ Իսկ մի շարք զարգացող երկրներ էլ իրենց արտաքին պարտքը սպասարկելու խնդիր ունեն և կանգնած են դեֆոլտի շեմին։ Օրինակ՝ ամիսներ առաջ Շրի Լանկան դեֆոլտ հայտարարեց, իսկ դժգոհությունների խորացումն այդ երկրում իշխանափոխության հանգեցրեց։ Պետք է նկատի ունենալ, որ առկա պայմաններում մանավանդ խոցելի են դառնում փոքր պետությունները՝ հատկապես, եթե իշխանության ղեկին գտնվող մարդիկ ոչ կոմպետենտ են։ Եվ այս առումով պետք է դիտարկել հնարավոր ռիսկերը նաև Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը դեռևս պատերազմի հետ կապված ռիսկերը չհաղթահարած՝ նոր մարտահրավերների կարող է բախվել։
 
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են