Երևան, 01.Դեկտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պատերազմի վտանգ միշտ կա, ժողովո՛ւրդ․ Պապիկյան Երևանում վթարվել է թիվ 478 ավտոբուսը․ կան վիրավորներ 1 զոհ, 2 վիրավոր. Գեղարքունիքից տեղեկացնում են ԼՈՌԵՆՑԻ ԳՐԻՉՆ ՈՒ ՎՐՁԻՆԸ. «Ես փորձում եմ գիտության մեջ արվեստ տեսնել, իսկ արվեստի մեջ՝ գիտություն...» «Վարչապետի երեխաներն ամբողջ օրն իմ աչքի առաջ են»․Սոնա Ռուբենյանի սկեսուրը առաջադրված մեղադրանքի մասին Ղարաբաղի հարցը «փակող» հաշտության պայմանագիրը կնշանակի Հայաստանի կապիտուլյացիա. «Փաստ» Ի՞նչ տեսք ունի Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի Երևանը կրկին ստիպված կլինի «նվաճել» Մոսկվան, և ոչ թե հակառակը. «Փաստ» Տեղումներ, մառախուղ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԿԳՄՍ նախարարի հրամանը կվերախմբագրվի միայն սովորողների՝ տրանսպորտային ծառայությունների ծախսի փոխհատուցման մասով. «Փաստ»


Անատամ դիվանագիտությունը՝ պարտության շարունակականության պատճառ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում ակտիվ վերադասավորումներ են ընթանում, բայց, որպես կանոն, մենք բախվում ենք այնպիսի խնդրի, որ Հայաստանը կա՛մ միշտ հետ է ընկնում առկա գործընթացներից, կա՛մ արտաքին ճակատում ձախողումներ է արձանագրում, քանի որ, ինչպես հարկն է, չի գործում դիվանագիտությունը և արտաքին քաղաքական ճկունությունը։ Իսկ ահա, օրինակ՝ Թուրքիային և Ադրբեջանին հաջողվում է խաղալ երկու լարի վրա և օգտվել ստեղծված բարդ միջազգային իրավիճակից։ Մի կողմից՝ նրանք հայտարարում են, թե ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և աջակցում Ուկրաինային, սակայն մյուս կողմից էլ ակտիվ երկխոսության մեջ են Ռուսաստանի հետ։ Հատկապես ուշագրավ է, որ թուրքական դիվանագիտությունը կարողացել է հասնել նրան, որ հենց Անկարան ստանձնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դերը, ու հիմա թուրքական կողմի ակտիվ մասնակցությամբ է ուկրաինական հացահատիկը Սև ծովով դուրս բերվում դեպի արտաքին աշխարհ։

Զուգահեռաբար Անկարան փորձում է զիջումներ կորզել Արևմուտքից՝ դեմ արտահայտվելով Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում։ Թուրքական դիվանագիտությունը գործի է դրել իր զինանոցը՝ բոլոր ուղղություններով դիվիդենտներ շահելու ակնկալիքով։ Առկա միջազգային իրավիճակի ֆոնին շատերը կարող են ասել, թե Հայաստանը պարտված երկիր է, ինչպե՞ս կարող է դիվանագիտության միջոցով հաջողությունների հասնել։ Բայց պատմության մեջ օրինակները բազմաթիվ են, թե ինչպես է պարտված երկիրը արտաքին քաղաքական ձեռքբերումների հաշվին դուրս եկել նվազագույն կորուստներով։ Տեսեք, Ադրբեջանը խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ վերահսկողություն հաստատեց Բերձորի և շրջակա գյուղերի վրա, որի արդյունքում այդ բնակավայրերը հայաթափվեցին, սակայն որևէ երկիր կամ միջազգային կառույց չդատապարտեց Բաքվին կամ չմեղադրեց եռակողմ հայտարարության խախտման մեջ, այնինչ դրա համար բոլոր հիմքերը առկա էին։ Իսկ ամիսներ առաջ Փաշինյանն իր առցանց հարցազրույցում նախօրոք լեգիտիմացնում էր հակառակորդի գործողությունները՝ հայտարարելով, թե այդ տարածքները հանձնվելու են Ադրբեջանին։ Եվ ուշագրավ է, որ այս գործընթացները տեղի են ունենում այնպիսի իրավիճակում, երբ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, այն է՝ Արցախյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատը, չի գործում։ Ու երբ օրերս ԱՄՆ-ը նոր համանախագահ նշանակեց, մեզանում այն սկսվեց գնահատվել որպես լուրջ քայլ Մինսկի խմբի վերակենդանացման համար, սակայն նշանակումը դեռ չի ենթադրում, թե համանախագահության ինստիտուտը սկսելու է գործել։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո ՀՀ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ հավաստիացնում էին, թե ձեռնամուխ են լինելու, որ համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսվի, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Բացի դրանից, եթե նույնիսկ ինչ-որ պահի համանախագահության ինստիտուտը սկսի գործել, միևնույնն է, Ադրբեջանն արդեն հաջողացրել է ստանալ իր ուզածը, ու հայկական կողմի համար ժամանակի կորուստն ակնհայտ է։ Բացի դրանից, տեղի ունեցող իրադարձությունները տպավորություն են ստեղծում, որ ՀՀ իշխանությունները առաջ են շարժվում բացառապես թուրք-ադրբեջանական պահանջներին համապատասխան, և ընդհանրապես չկան թուրք-ադրբեջանական հավակնություններին հակազդելու քայլեր։ Հայաստանը նույնիսկ տրամադրված չէ իր օգտին կիրառել որոշակի տարածաշրջանային իրողություններ։ Օրինակ՝ Թուրքիան խնդիրներ ունի Իրաքի ու Սիրիայի հետ, քանի որ այդ երկրների տարածք ներխուժելու անօրինական փորձեր է ձեռնարկում և փորձում է իրեն ձեռնտու քաղաքականություն թելադրել։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանը խնդիրներ ունեն Հունաստանի և Կիպրոսի հետ։

Ժամանակին համընթաց Թուրքիան ավելացնում է իր ագրեսիվությունը Հունաստանի նկատմամբ, իսկ վերջերս էլ Ալիևը հանդիպեց Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարի հետ՝ հարուցելով Կիպրոսի ու Հունաստանի զայրույթը։ Բայց ՀՀ-ն չի աշխատում այս ուղղությամբ, ավելին՝ թուրքական վտանգին հակազդելու համար որևէ միջազգային հարթակ չի ձևավորում։ Մյուս կողմից էլ բավարար չափով գործի չի դրվում հայկական Սփյուռքի ունեցած ներուժը, որը կարող է ազդել հայկական հոծ համայնքներ ունեցող երկրների քաղաքական կուրսի վրա։ Օրինակ՝ ՌԴ-ում հայկական սփյուռքը մեծ դեր կարող է կատարել հայ-ռուսական հարաբերությունների խորացման և թուրքական վտանգին հակազդելու քայլեր ձեռնարկելու տեսանկյունից։ Իսկ ԱՄՆում այս տարվա նոյեմբերին սպասվում են Կոնգրեսի երկու պալատների միջանկյալ ընտրությունները, և հայերի ձայները մեծ նշանակություն կարող են ունենալ թե՛ դեմոկրատների և թե՛ հանրապետականների համար։

Մեծ աշխատանք կարող է տանել նաև Եվրոպայի՝ մասնավորապես Ֆրանսիայի հայությունը։ Ուստի պետք է ակտիվորեն աշխատել Սփյուռքի հետ հայկական շահերն առաջ մղելու համար, բայց գործող իշխանությունների պարագայում դա չի ստացվում, քանի որ Սփյուռքի հետ աշխատանքում ընդգրկված պաշտոնյաները կարծես թե միայն պետության հաշվին շրջագայություններով են զբաղված և վստահություն չեն ներշնչում սփյուռքահայերին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

20-րդ դարի մեծագույն հայ մարզիկին անձամբ էի խոստացել, որ նա անպայման տեսնելու է իր փառքի հավերժացումը․ Գագիկ ԾառուկյանՈւմ ինչ է պատմել Թոռնիկ Ալիյանը․ նոր մանրամասներ՝ Չալաբյանի գործից Պատերազմի վտանգ միշտ կա, ժողովո՛ւրդ․ ՊապիկյանԱլեն Սիմոնյանը Կատարում հանդիպել է արաբական երկրների խորհրդարանականների հետ Ովքեր են Կոտայքի մարզում ավիավթարից զոհված 2 անձինք Իմ լուսավոր աղջիկ… Սամվել Ալեքսանյանի կնոջ հուզիչ շնորհավորանքը՝ հարսին Երևանում վթարվել է թիվ 478 ավտոբուսը․ կան վիրավորներ Հայհոյանք, ատելություն, քաոս՝ սրանք են մեր թշնամիմերը. Էդուարդ Շարմազանով 1 զոհ, 2 վիրավոր. Գեղարքունիքից տեղեկացնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ պոչամբարում պայթյունի մասին. տեսանյութ Ռուբեն Վարդանյանին դեմ են նախկինները, որովհետև առանց միտինգ ու առանց բեմից ճառեր ասելու գնաց ու միացավ Արցախի փրկության գործին. Հայկ ՄանասյանԴատարանը թույլատրեց Ավետիք Չալաբյանին մեկնել Արցախ և ՌԴԱլեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին Ջուր չի լինելուԹշնամին կրակում է. Իրավիճակը ՋերմուկումԼՈՌԵՆՑԻ ԳՐԻՉՆ ՈՒ ՎՐՁԻՆԸ. «Ես փորձում եմ գիտության մեջ արվեստ տեսնել, իսկ արվեստի մեջ՝ գիտություն...»Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂԹագավորական գարեջուր. ինչո՞ւ է այն նման անվան արժանացել. «Փաստ»«Վարչապետի երեխաներն ամբողջ օրն իմ աչքի առաջ են»․Սոնա Ռուբենյանի սկեսուրը առաջադրված մեղադրանքի մասինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը մարզադաշտից հետևել է Թունիս–Ֆրանսիա հանդիպմանըՉինաստանը հիբրիդային արևային ֆերմա է փորձարկում Ղարաբաղի հարցը «փակող» հաշտության պայմանագիրը կնշանակի Հայաստանի կապիտուլյացիա. «Փաստ»Ի՞նչ տեսք ունի Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի Երևանը կրկին ստիպված կլինի «նվաճել» Մոսկվան, և ոչ թե հակառակը. «Փաստ»Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի պաշտոնական թիվն այս պահի 233-ի է հասնում. Տիգրան ԱբրահամյանՏեղումներ, մառախուղ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԿԳՄՍ նախարարի հրամանը կվերախմբագրվի միայն սովորողների՝ տրանսպորտային ծառայությունների ծախսի փոխհատուցման մասով. «Փաստ»Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ «Իր տեղը որևէ մեկը չի կարողանալու լրացնել, չենք կարողանում համակերպվել այս ցավի հետ». «Փաստ»Ժամանակն է հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ կրկնակի ստանդարտներն անընդունելի են և չի կարելի խրախուսել ցեղասպան ռեժիմի բարգավաճումը. Ավետիք Չալաբյան«Համակեցության օրակարգն» են ուզում առաջ տանել. «Փաստ»«Ադրբեջանի մարտավարության հիմքում առավելագույնը քաղելն է, քանի դեռ չկան համարժեք քայլեր». «Փաստ»Արևմուտքը «թիթեռ է նկարում», զուգահեռ քարտ բլանշ տալիս Ալիևին. «Փաստ»Իրան-Ադրբեջան ծանր հարաբերությունների գորշ կետերը. «Փաստ»«Փաշինյանն էլ ավելի է տեղիք տալիս պարտվողական, զիջողական քաղաքականությանը». «Փաստ»Ինչո՞ւ չի կայանում «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի գործարքը. «Փաստ»Պապոյանին ու Ալեքսանյանին Փաշինյանի տեղակալներ նշանակելը ժպիտ է առաջացրել Պապիկյանի մոտ. «Փաստ»ԵՊՀ-ում նոր «չիստկա» են իրականացնո՞ւմ. «Փաստ»Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3.800 բնակարանների և առանձնատների կառուցում․ Մեսրոպ Առաքելյան Ակբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրելՀայաստանում արևային էլեկտրակայանները զարգանում են, բայց դանդաղ Ամփոփվել են ԱրարատԲանկի ու «4090» հիմնադրամի բարեգործական համերգի արդյունքներըԶՊՄԿ-ը պոչամբարում պայթյունի մասին«Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց «Նովա» անսամբլի 7-ամյակըAmeria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար«Կհանդիպենք երկնքում»․ Գրիգոր Դանիելյանի գրառումը նվիրված հայրիկինԱդրբեջանն Արցախում խախտել է հրադադարը և լուր տարածել, թե իբր ՊԲ-ն է կրակել իրենց ուղղությամբՁյուն, անձրև, մառախուղ… Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՍյունիքի մարզում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ