Yerevan, 26.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ռուբեն Վարդանյան. Դավադրության տեսություններից անդին

Analysis

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու եւ Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ  է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության  արմատներն ու հիմքը»։

Նա ասել է նաեւ, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։

Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»։

Վարդանյանը նաեւ համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։

Թվում էր, թե Վարդանյանի մասշտաբի գործչի այս քայլը պետք է լիներ սթափեցնող, համախմբող, զերծ մնար դավադրությունների տեսություններից: Մի հանրություն, որի սոցիալական ցանցերի ամեն երկրորդ օգտատերը բոլորին կոչ է անում խոսելու փոխարեն գնալ Արցախ, ներդրում ունենալ Հայրենիքի փրկության գործում, զերծ չմնաց դավադրապաշտական կոնսպիրոլոգիաներից և սկսեց անհասկանալի անձնական - քաղաքական շահեր փնտրել Ռուբեն Վարդանյանի բավականին խիզախ որոշման մեջ: Իսկ ինչ անձնական դրդապատճառ պետք է ունենար Վարդանյանը: Առանձնացրել ենք հանրային հրապարակումներում առավել շոշափվող թեզերը:

Ինքնագովազդ

Լու՞րջ: Իսկապե՞ս կարծում եք, որ համահայկական և համամարդկային նշանակության խոշոր հիմնադրամների հիմնադիրը, միջազգային դպրոցների ու աշխարհով մեկ ճանաչում ստացած հումանիտար Ավրորա մրցանակաբաշխության հիմնադիրը նման գովազդի կարիք ունի: Ո՞րն է անձնական փիառի համար առավել հարմարավետ՝ լինել միջազգային լրատվականների հերոսը հումանիտար գործունեության ֆոնին, թե՞ խցկվել անլուծելի թվացող շղթայական խնդիրների կծիկի մեջ՝ պատասխանատվություն վերցնելով անհասկանալի ելքով իրավիճակների հանգուցալուծման համար: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է:

Պաշտոն

Իսկապե՞ս կարծում եք, որ համաշխարհային տարբեր գնահատման համակարգերով և հեղինակավոր հանդեսների գնահատմամբ զգալի կարողությունների և խոշոր բիզնեսների տիրապետող անձի համար խիստ գրավիչ է իր սուբեկտայնությունը ժամ առ ժամ կորցնող չճանաչված հանրապետության պետնախարարի պաշտոնը: Առանձնապես շատ խելք պետք չէ՝ այս հարցի պատասխանը ստանալու համար: 

Քաղաքական ազդեցության մեծացում և իշխանության ձգտում

Իսկ ի՞նչն է խանգարում այս ձգտումները իրականացնել առանց արցախյան թնջուկի մեջ նետվելու: Նրա անունը ասոցացվում է բավականին քաղաքակիրթ համարում ունեցող Ապրելու երկիր կուսակցության հետ, տարաբնույթ ՏԻՄ ընտրություններում կուսակցությունը կարողացել է ստարտային լուրջ հաջողություններ ունենալ, ավելին՝ վարկանիշային սաղնղակներում բավականին առաջընթաց է արձանագրել: Ի՞նչը կարող է խանգարել՝ խոշոր դրամական հոսքերի ներգրավմամբ իրականացնել քաղաքական ազդեցության մեծացմանը և կուսակցության մասսայականացմանը: Ի վերջո, Վարդանյանը այն մարդը չէ, որ չհասկանա, որ միջազգային խաղացողների կողմից սակարկվող Արցախը քաղաքական գերեզման կարող է դառնալ յուրաքանչյուրի համար, որովհետև հետագա, Աստված մի արասցե, ձախողումների պատասխանատվությունը կամա թե ակամա կարող է իրեն դուրս դնել հետագա գործընթացներից և անդառնալիորեն վնասել թե Հայաստանում, թե դրանից դուրս:

Հետևություն

Ես Ռուբեն Վարդանյանի սազանդարը չեմ, ոչ էլ քաղաքական աջակիցը: Մի բան, սակայն, անկարող եմ չգնահատել՝ այս պարագայում խիզախություն է մեկնել Արցախ, ստանձնել պատասխանատվություն՝ ամբողջ աշխարհի հայության ուշադրությունը սևեռելով հայկականության ավերվող այդ միջնաբերդի վրա: Ի վերջո, բոլորիս անտարբեր հայացքի ներքո թաղվում է Արցախի հարցը, իսկ մենք բավարարվում ենք բոլորին առաջնագիծ մեկնելու կոչեր անելով:

Գնացել է: Աջակցեք, օրինակ վերցրեք: Դադարեցրեք հեքիաթներ հորինել, փչացնել ու այլանդակել մեր պետության համար իրականացվող յուրաքանչյուր նորմալ քայլ:

Ինչպես ասում են՝ հեքիաթները կողքի բաժնում են:

Արտակ Խաչատրյան

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package