Կարծում եմ՝ Ադրբեջանն առաջիկայում կարող է անակնկալ հարձակում գործել Սյունիքի ուղղությամբ
ԲլոգՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Ադրբեջանը հետևողականորեն սրում է առաջնագծի լարվածությունը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի հատվածում։ Մյուս կողմից սեպտեմբերի 12-ի առավոտյան կրակել է Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ։
Այս ընթացքում Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը զորքին հրահանգել է պատրաստ լինել մարտական գործողությունների։
Հետևելով թշնամու քաղաքական ու ռազմական գործողությունների տրամաբանությանը՝ կարծում եմ, Ադրբեջանը առաջիկայում կարող է անակնկալ հարձակում գործել ոչ թե Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի կամ Արցախի ուղղությամբ, այլ Սյունիքի։
Հիմա տեղի է ունենում մարտավարական խաբկանք՝ զորքերի հրամանատարության ուշադրությունը հիմնական ուղղություններից շեղելու համար»։