ՔՊ-ն պատրաստ է կեղծել ամեն ինչ ու կեղծիքն է իրենց հիմքում. Վազգեն Սաղաթելյան
БлогՎազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սրանց համար չկա ոչ մի սրբություն: Իրենք պատրաստ են կեղծել ամեն ինչ ու կեղծիքն է իրենց հիմքում: 2018-ին կեղծեցին հերոս Աբաջյանի պապիկին: Ֆեյսբուքը ողողեցին կեղծ օգտահաշիվներով, որոնք հարյուրներով հայհոյում էին Նիկոլի դեմ բառ ասող ցանկացած մեկին: Պատերազմի ժամանակ Արծրունների ջանքերով կեղծեցին իրականությունն ու հանձնեցին Շուշին: Նույն օրերին կեղծ վիդեոներ ձայնագրեցին իբր սահմանին կանգնած տղերքի կոչերով` համախմբվել նիկոլի շուրջ: Ակնհայտ կեղծ ձայնագրության հիմքով բանտարկեցին հորեղբորս` Արա Սաղաթելյանին: Կեղծեցին իրական բանակցային գործընթացի մասին տեղեկությունը, արդյունքում բերեցին նոր պատերազմի: Հիմա նորից կեղծ ձայնագրություններ են շրջանառում «սահմանից», «կռվող տղերքի» կոչերով: Անցնում ենք այս ամենի միջով երկրորդ անգամ: Նույն սցենարով, նույն կեղծիքներով, նույն խոստումներով ու նույն դերասանական խաղով...