Քոչարյանի հետ հանդիպումը լեփ-լեցուն դահլիճում է ընթանում. մի մասը դրսում է մնացել
Политика«Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու քաղաքացիների միջև հանդիպումը: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է քաղաքացիների պահանջով, այն փակ է լուսաբանման համար:
Հանդիպմանը մասնակցում են նաև «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ` Արամ Վարդևանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը: Հանդիպմանը ներկա է նաև որդին` Լևոն Քոչարյանը, որն էլ խոստացել էր նախաձեռնել այս հանդիպումը:
Հանդիպումը ընթանում է լեփ-լեցուն դահլիճում: Ներկաների զգալի մասն անգամ կանգնած է լսում Քոչարյանին: Մյուսներին էլ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս ներս մտնել, քանի որ իրոք տեղ չկա: