Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ» Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ» Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան «Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է


Ֆագոտ՝ մոտ երեք կիլոգրամանոց երաժշտական «կապոց». «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Ֆագոտը բաս, տենոր և մասամբ ալտ ռեգիստրի փողային երաժշտական գործիք է՝ պատրաստված թխկու փայտից: Ենթադրվում է, որ այդ գործիքի անվանումը գալիս է իտալական fagotto բառից, որը նշանակում է «հանգույց, կապոց»: Եվ իրոք, եթե ապամոնտաժվի գործիքը, ապա կստացվի փայտանյութի կապոց հիշեցնող մի բան: Ֆագոտի ընդհանուր երկարությունը 2,5 մետր է, իսկ կոնտրֆագոտինը՝ 5 մետր: Գործիքի քաշը մոտ 3 կգ է:

Թե կոնկրետ ով է առաջինը հորինել ֆագոտ երաժշտական գործիքը, անհայտ է, բայց 17-րդ դարի Իտալիան է համարվում այդ գործիքի ծննդավայր: Դրա նախնին հանդիսացել է հնագույն բոմբարդան, որը եղեգների ընտանիքի բաս երաժշտական գործիք է: Ֆագոտը տարբերվում էր բոմբարդայից իր կառուցվածքով. փողը բաժանված է մի քանի մասերի, որի արդյունքում ավելի դյուրին է դարձել գործիքը պատրաստել և կրել: Ձայնը նույնպես փոխվել է դեպի լավը, սկզբից ֆագոտը կոչել են դուլցիան, որը թարգմանաբար նշանակում է «քնքուշ, քաղցր»: Ֆագոտն իրենից ներկայացնում է երկար, ճկված փողե խողովակ, որի վրա տեղադրված է փականային համակարգ:

Առաջին ֆագոտները հագեցած են եղել երեք փականով: Ավելի ուշ՝ 18-րդ դարում, դրանք դարձել են հինգը: Սկզբնական շրջանում ֆագոտը օգտագործել են բաս ձայները ուժեղացնելու և կրկնօրինակելու համար: Միայն 17-րդ դարից սկսած է այն սկսել ինքնուրույն դեր խաղալ: Այդ ժամանակ նրա համար սոնատներ են գրել իտալացի կոմպոզիտորներ Բիաջիո Մարինին, Դարիո Կաստելլոն և այլոք: 19-րդ դարի սկզբին Ժան-Նիկոլ Սավարան երաժշտական աշխարհին է ներկայացրել տասնմեկ փականով ֆագոտը: Որոշ ժամանակ անց Ֆրանսիայից ժամանած երկու վարպետներ՝ Տրեբերտը և Բաֆեթը, բարելավել են գործիքը և ստեղծել նոր տարբերակ: Ֆագոտի զարգացման գործում կարևոր ներդրում են ունեցել գերմանացի վարպետներ Կառլ Ալմենրեդերը և Յոհան Ադամ Հեկելը:

Հենց նրանք են 1831 թվականին Բիբրիխում հիմնել փողային գործիքների արտադրության ձեռնարկություն: Ալմենրեդերը 1843 թվականին ստեղծել է տասնհինգ փականով ֆագոտ: Այդ մոդելը հիմք է դարձել «Haeckel» ընկերության կողմից ֆագոտի արտադրության համար, և ընկերությունը դարձել է երաժշտական այդ գործիքի արտադրության առաջատարը: Հիմա էլ ավստրիացի և ֆրանսիացի վարպետների ֆագոտները լայն տարածում ունեն:

Ներկայում առկա է ֆագոտի երեք տեսակ՝ կվարտֆագոտ, ֆագոտինո, կոնտրֆագոտ: Ժամանակակից սիմֆոնիկ նվագախմբերը այժմ հիմնականում օգտագործում են կոնտրֆագոտ: 18-րդ դարը Գերմանիայում եղել է ֆագոտի օգտագործման գագաթնակետը: Եկեղեցական երգչախմբերի կատարումները ուղեկցվել են ֆագոտի հնչյուններով: Ներկայումս այդ երաժշտական գործիքի ձայնը կարելի է լսել սիմֆոնիկ և փողային նվագախմբերի համերգներին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին