Շուտով գալու է ժամանակը, երբ բոլոր նիկոլ ընտրողներն ամաչելու և զղջալու են իրենց քաղաքացիական մահացու կեցվածքի համար․ Արտակ Զաքարյան
БлогՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Պետություն և բանակ ստեղծող, կռիվ տվող, հայրենատեր ու խելացի մարդկանց շնորհիվ, 28 տարի Ադրբեջանը միջազգային կառույցներում խնդրում էր, որ Հայաստանը դուրս բերի զորքերն Արցախի հարակից շրջաններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Սյսօր Հայաստանն է միջազգային կառույցներում աղերսում, որ Ադրբեջանը զորքերը դուրս բերի Հայաստանի սուվերեն տարածքներից:
Պատճառն այն է, որ հայ ժողովուրդն իր զավակների արյունը, ստորացված արժանապատվությունը ու զրոյացված քրտինքն անտեսելով` երկու անգամ ընտրել է Աստծո կողմից մերժված, աշխարհի ամենաանբարոյական, դավաճանական ու տգետ «իշխանությունը»:
Աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում:
Շուտով գալու է ժամանակը, երբ բոլոր նիկոլ ընտրողներն ամաչելու և զղջալու են իրենց քաղաքացիական մահացու կեցվածքի համար (եթե իհարկե նամուս և ուղեղ ունեն):