Երևան, 27.Սեպտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուրենը դեմքից վիրավոր վիճակում զինվորներին մենակ չի թողել ու մինչև վերջ կռվել է Լիճք գյուղը հրաժեշտ է տվել իր հերոսացած զավակ Արթուր Մարգարյանին Սահմանների ու քարտեզների վերանայման փորձերը կձախողվեն․ Թուրքիան փորձում է օգտվել այս խառն իրավիճակից Վրաստանի հետ սահմանին կարող է արտակարգ դրություն մտցվել Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Ռուսաստանի սահմանների մոտ հասունանում է նոր Ուկրաինա․ «Փաստ» Ղարաբաղը շատ փոքր է յանկիների համար, չնայած Ռուսաստանին վատություն անելը լուրջ խնդիր է․ «Փաստ» 44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր Հայաստանի և Արցախի համար. ՀՀ նախագահ «Շարժական թերապիան մարդուն դարձնում է սթրեսակայուն, ազատում է սթրեսից»․ «Փաստ» «Սերը, հավատը չպիտի կոտրեն, բայց կոտրել են, ամեն սրբություն ոտնահարել»․ «Փաստ»


«Փաշինյանի օրակարգը կործանելու է ՀՀ-ն. եթե սրանք շարունակեն ղեկավարել մեր երկիրը և օր առաջ չշպրտվեն իշխանությունից, այլ ելք չի լինելու»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ՀՀ անկախության օրն էր, որն արդեն 3-րդ տարի է՝ այսպես էլ տոն չի դառնում: Երեկ օրվա առթիվ իշխանությունն այցելեց Եռաբլուր՝ բառի բուն իմաստով ոտնատակ անելով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողներին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում հիշեցրել է՝ առաջին անգամ չէ, որ գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս «ձևաչափով» պղծում են Եռաբլուրը:

«Հիշենք, թե Փաշինյանն ինչպես էր պատերազմից հետո իր մոլագար երկրպագուների հետ դեպի «Եռաբլուր» քայլերթեր կազմակերպում: Հիշենք ամեն գնով Եռաբլուրի տարածք թափանցելու բոլոր փորձերը: Անձը մոլագար է: Մոլագարների մոտ բնավորության գիծ կա՝ անընդհատ գնում են այն վայրը, որտեղ իրենք հանցագործություն են կատարել. Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատն իրենց հոգու խորքում շատ լավ գիտեն, որ 44-օրյա պատերազմի ավելի քան 4000 զոհերի, ինչպես նաև ընդամենը օրեր առաջ կարճատև պատերազմի ավելի քան 300 զոհերի մեղավորը հենց իրենք են, գլխավոր մեղավորը՝ Նիկոլ Փաշինյանը: Բացի այդ, ինքն այսպիսով ցույց է տալիս, որ թքած ունի անգամ զոհված զինծառայողների հարազատների կարծիքի վրա: Փաշինյանը չի՞ հասկանում, որ շատ դեպքերում ծնողները դեմ են, որ այցելի իրենց երեխաների շիրիմներին: Հիմա սա զոռբայությո՞ւն է, հոգեկան անհավասարակշռությո՞ւն, խելագարությո՞ւն, աննամուսությո՞ւն, անպատկառությո՞ւն, թե՞ բոլորը միասին վերցրած: Էլ ինչպե՞ս կարելի է բնութագրել այն, ինչ տեսանք»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ նա շեշտեց. «Ինձ մոտ տպավորություն էր, որ ոստիկանների մեծ մասը հայ չէ, այլ ադրբեջանցիներ ու թուրքեր, որոնք պարզապես տիրապետում են հայոց լեզվին: Ես չեմ պատկերացնում, որ հայ ոստիկանները 4 հոգով կարող են քարշ տալով տանել ու գետնին պառկեցնել 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի ծնողին: Հայ տղամարդը չի կարող վայրենի ու անմակարդակ ձևով վերաբերվել զոհված զինծառայողների հարազատներին: Կարելի էր, չէ՞, գոնե ավելի կոռեկտ վերաբերվել այդ մարդկանց, որոնց դժբախտության թիվ մեկ մեղավորը այս իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանն են: Իսկ այդ 2 մետրանոց, 100 կիլոգրամանոց տղաներին ինչո՞ւ չեն տանում սահման պահելու, թե՞ դրանք հատուկ իր «ջանդակապաշտպաններն» են»:

Ինչ վերաբերում է անկախությանը, Համբարյանը շեշտեց. «Ինձ համար Անկախության օր չկա: Շնորհավորենք, որ այն, ինչ ունեինք 27 տարի, «Նիկոլ Անհողի» իշխանության գալուց հետո կորցրե՞լ ենք: Հաղթանակած մեր երկիրը վերածել են Պաղեստինի նման չկայացած երկրի: Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Ադրբեջանն ավարտել է ՀՀ սահմանին իր ռազմական օպերացիան ու հասել իր ուզածին: Այս նույն բառամթերքով Իսրայելը խոսում է Պաղեստինի հետ, երբ Պաղեստինի տարածքում ինչ-որ օպերացիա է իրականացնում: 31-ամյա ո՞ր անկախությունն է շնորհավորում Նիկոլը: Այն, որ թուրքը Ջերմուկից 2 կմ հեռավորության վրա՞ է, ո՞ր անկախության, այն, որ Խոզնավար-Սոթք հատվածում թուրքերը առաջ են եկել, թե՞ այն, որ Ներքին Հանդի մոտ թուրքը 5-6 կմ առաջ է եկել ու ամրացնում է դիրքերը: Ու Նիկոլը, որը յուրահատուկ ձևով տիրապետում է կեղծիքի ու մանիպուլ յացիայի արվեստին, հասարակության որոշ շերտերի անգրագիտությունից օգտվելով, փորձում է իր բոլոր ձախողումները նախկինների վրա գցել»:

Խոսելով Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողություններից՝ քաղաքագետը հավելեց. «Սա ո՛չ նոր փուլ է, ո՛չ էլ նոր շրջափուլ: Սա 2020 թվականի կապիտուլ յացիոն ակտից հետո տեղի ունեցող հերթական ողբերգությունն է մեր պետության, մեր պետականության ու մեր ազգի համար: Անձը կապիտուլ յացիան ստորագրելուց ու թուրքերին բավարարելուց հետո 2 տարվա մեջ որևէ մի փամփուշտ բանակի համար չի գնել, ինչի մասին և հայտարարում է: Բանակը զինաթափելու, այն կազմաքանդելու ծրագրով Փաշինյանը փորձում է թուրքերին ցույց տալ, որ կատարում է նրանց պատվերներն ու պահանջները, իսկ բանակ չունենալը Ադրբեջանի թիվ մեկ պահանջներից մեկն է: Բայց կապիտուլ յանտ Նիկոլը չի՞ հասկանում, որ թուրքը դրանով չի բավարարվելու: Երբ թուրքն ասում է՝ ՀՀ-ն պետք է բանակ չունենա, դրանով հասկացնում է, որ երբ ուզենա՝ հարձակվելու է ու պատառ-պատառ անի արդեն ՀՀ տարածքները, ինչի վառ ապացույցը Ադրբեջանի՝ 2021-ի մայիսից սկսած սողացող օկուպացիան է»:

Թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի սանձարձակությունները, ըստ քաղաքագետի, մի բանի մասին են վկայում. «Նրանք տեսնում են, որ ՀՀ-ն շարունակում է ղեկավարել իրենց կողմից նվաստացված ու նսեմացված Նիկոլ Փաշինյանը: Վերջինս կարող է հայաստանյան իր ներքին, այսպես ասած, «կլիենտուրային» համոզել, թե շատ հզոր է ու կարող է հավասարը հավասարին բանակցել իրեն նսեմացրած, նվաստացրած ու կապիտուլ յացիոն ակտ պարտադրած երկրի ղեկավարի հետ: Նման բան չկա: Նա չի կարող հավասարը հավասարին բանակցել մեկի հետ, որն իրեն նսեմացրել ու պարտության է մատնել: Ու այս ամենի հետևանքը մենք տեսնում ենք մեր ամենօրյա կյանքում: Ադրբեջանցիներն ամեն օր նսեմացնում ու նվաստացնում են ՀՀ-ն ու հայությանը: Իսկ «խաղաղության օրակարգը», որն առաջ են տանում կապիտուլ յանտները՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թայֆան, վերջնարդյունքում կործանելու է Հայաստանի Հանրապետությունը: Եթե սրանք շարունակեն ղեկավարել մեր երկիրը և օր առաջ չշպրտվեն իշխանությունից, այլ ելք չի լինելու: Սրանք արդեն չափն անցնում են: 2018-ին զավթեցին իշխանությունը, ու արդեն 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների ընդամենը 26 տոկոսի կողմից ձայն ստացած այս քաղաքական ուժը փորձում է խոսել ամբողջ ժողովրդի անունից: Ի դեպ, այդ 26 տոկոսի ձայնն ուղղակիորեն աղետալի հետևանքներ է բերում ամբողջ հայության գլխին»:

Համբարյանի խոսքով, խաղաղության օրակարգ առաջ տանելու համար Փաշինյանը նախևառաջ պետք է վերականգներ կորուստները. «Առաջինը պետք է վերականգներ մեր բանակի մարտունակությունը: Մինչդեռ Փաշինյանն ընտրեց ամենասարսափելի տարբերակը, որը նրան պարտադրված էր Բաքվից. այն է՝ կազմաքանդել հայկական բանակը: ԱԺ ամբիոնից ինչ-որ հեքիաթներ է պատմում՝ ասելով, թե փող ունենք, բայց զենք չի կարող գնել: Ի դեպ, ասվածի որևիցե ապացույց, փաստ չներկայացրեց, որովհետև իր ասածները ծայրից ծայր կեղծիք են ու սուտ: Եթե ՀՀ-ն ցանկանար զենք գնել, օրինակ՝ Հնդկաստանից կամ Չինաստանից, հնդիկներն ու չինացիները այդ զենքը մեզ չէին վաճառելո՞ւ: Էլ չեմ խոսում Իրանի մասին: Եթե փորձեր այդ զենքը տեղափոխել Հայաստան, նույն Իրանն արգե՞լք էր հանդիսանալու: Ավելին ասեմ, համոզված եմ, որ Իրանն այդ տեղափոխումները անգամ իր հաշվին կաներ՝ հաշվի առնելով, որ, ելնելով իր ազգային շահից, այս պահին ավելի շատ է հայամետ քաղաքականություն վարում, քան Երևանում վեր ընկած Նիկոլն ու իր թայֆան: Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ «փող ունենք»: Բա որ փող ունենք, ինչո՞ւ է տարեկան մոտ 900 միլիոն դոլարի պարքտի տակ է գցում երկրին ու ամբողջ հանրությանը: Հետո ասում է՝ «փող ունենք»: Դե, թեպետ պատահական չէ, որ 2022-ի 8 ամիսներին ավելի քան 100 միլիոն դոլար պարգևավճար է բաժանել»:

Անդրադառնալով մեր երկրի շուրջ առկա իրավիճակից բխող տարածաշրջանային իրողություններին՝ քաղաքագետն ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին է ձեռնտու, որովհետև կապիտուլ յանտ Նիկոլը պատրաստ է բոլորի պատվերները կատարել:Նիկոլ Փաշինյանը հիմա կրկին «գեղցի ճարպիկ» է խաղում, փորձում իր «գեղցի ճարպկությամբ», իբրև թե, խուսանավել բախումներից՝ կատարելով բոլորի պահանջներն այն դեպքում, երբ դրանց մեծ մասը հակահայկական, հակահայաստանյան են: Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, ձեռնտու չէ միայն ՀՀ-ին ու հայությանը: Մեր ամենակարևոր խնդիրը հետևյալն է. չգիտես ինչու, 100 տարին մեկ պետք է հասկանանք, որ թիվ մեկ բարեկամը, թիվ մեկ ընկերը մեր բանակը պետք է լինի: Փաշինյանը, սակայն, 2020-ի խայտառակ պարտությունից հետո որևէ քայլ չի ձեռնարկել հայկական բանակի հզորացման համար: Այն, ինչ հիմա ունենք, իր հանցավոր անգործության հերթական հետևանքն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհապաղ պետք է բանակցողին փոխենք. Վահե Հակոբյան 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց արցախյան երրորդ պատերազմը՝ 44 օր տևած արյունալի արհավիրքըԴոնբասի բնակիչների փրկությունը «առաջնագծում» է. ՊուտինՌուսաստանը սրընթաց գնում է դեպի իր կործանումը․ սա պատերազմի 7-րդ ամսվա գլխավոր արդյունքներից մեկն է․ ուկրաինացիա փորձագետՍուրենը դեմքից վիրավոր վիճակում զինվորներին մենակ չի թողել ու մինչև վերջ կռվել էԼիճք գյուղը հրաժեշտ է տվել իր հերոսացած զավակ Արթուր Մարգարյանին«Տղերքը չկան». Արթուր Խաչենցը եւ Իզենը նահատակների հիշատակին նոր երգ են ներկայացրելՍտեփանակերտում կայացել է Խաչերթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակներիՍահմանների ու քարտեզների վերանայման փորձերը կձախողվեն․ Թուրքիան փորձում է օգտվել այս խառն իրավիճակիցԱրցախում լռության րոպե է. փողոցում դադարել է անգամ մեքենաների շարժըՎրաստանի հետ սահմանին կարող է արտակարգ դրություն մտցվելԱկնեի բուժումը բացահայտված է«Լուռ աշխարհ». Արամեն և կինը ներկայացրել են նոր երգ` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակներին (տեսանյութ)Նիժնի Նովգորոդում գործարկվել է արևային էներգիայով աշխատող առաջին լուսացույցըՄեկ եվրոն գնվում է 385 դրամ նվազագույն փոխարժեքով, վաճառվում՝ 400 դրամով․ տարադրամի փոխարժեքներըՀավաքական Արեւմուտքն ու մասնավորապես Ֆրանսիայի նախագահը մի քանի օր է ասում են՝ Ադրբեջանը պարտավոր է հետ քաշել իր զորքերը Հայաստանից. ՇարմազանովԱրարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիՈվքե՞ր են ապրելու օկուպացված հայկական Շուշիում. Բաքվի արձագանքը«Գրազ»՝ Հին Հռոմից մինչ համակարգչային խաղադրույքներ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Սկսվել է 44-օրյա պատերազմը․ «Փաստ»Ռուսաստանից Հայաստան եկողների պատճառով սպասվում է գնաճ. տնտեսագետՄարդ նահատակվելուց էլ պիտի բախտ ունենա, որ իրեն գտնեն, ճանաչեն ու թաղեն. ԱշոտյանԿոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը իրենց սկզբնական դիրքերը, դուրս բերել ռազմական ուժերը և Հայաստանի հետ խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով. ՊետդեպԱռաջարկվում է ինսուլտից մահացությունը կտրուկ նվազեցնելու միջոցՌուսաստանի սահմանների մոտ հասունանում է նոր Ուկրաինա․ «Փաստ»Գիշերը մնացել ենք Եռաբլուրում, որ Փաշինյանը չգա ու ծաղիկ չդնի մեր տղաների շիրիմներին․ զոհվածի հայր Ղարաբաղը շատ փոքր է յանկիների համար, չնայած Ռուսաստանին վատություն անելը լուրջ խնդիր է․ «Փաստ»44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր Հայաստանի և Արցախի համար. ՀՀ նախագահԻ՞նչն է արգելվում պահածո անելիս«Շարժական թերապիան մարդուն դարձնում է սթրեսակայուն, ազատում է սթրեսից»․ «Փաստ»«Սերը, հավատը չպիտի կոտրեն, բայց կոտրել են, ամեն սրբություն ոտնահարել»․ «Փաստ»Երևանում և 7 մարզում լույս չի լինելուՏոկիոյում զանգվածային բողոքի ցույցեր են նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության դեմՍիսիանում նոր կրքեր են հասունանում. ո՞վ կձևավորի իշխանություն «Հրապարակ»«Մեզ մոտ արդեն անկառավարելի քաոս է. հայ ժողովրդի նկատմամբ մշակված հոգեբանական օպերացիա է իրականացվում»․ «Փաստ»Իրավիճակը՝ հայ ադրբեջանական սահմանին. ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրցախի հարցն արդեն լուծվել է, Հայաստանն այլևս ոչ մի խոսք չունի Արցախի հարցում. Լևոն Տեր-ՊետրոսյանԻ՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»Աշխարհակարգի վերափոխման պայմաններում ինչպե՞ս են Թուրքիայի իշխանությունները «պղտոր ջրում ձուկ որսում»․ «Փաստ»«Զրոյական կետից սկսել նշանակում էր վերացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք եղել են վերջին 30 տարվա ընթացքում». տապալման երեք արձանագրումներն՝ ըստ քաղաքագետի․ «Փաստ»Ի՞նչ կասեն Վենետիկից․ «Փաստ»Իշխանությունները «տասովկաների» մեջ են․ «Փաստ»Քոչարյանը հերթական ասուլիսն է հրավիրում «բոլորի համար» ֆորմատով․ «Փաստ»Ի՞նչ քննարկումներ են «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շուրջ․ «Փաստ»Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ այսօր Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ անցկացրեց Կոմիտասի պանթեոնումՄահացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել ՉիմիշկյանըԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՌուսաստանի և Վրաստանի սահմանին ավելի քան 4800 ավտոմեքենա է կուտակվելԱպազգային իշխանությունը չի կարող ազգային ծրագրեր իրականացնել․ Գևորգյանը՝ ԿԳՄՍՆ ռազմամարզական ճամբարների մասինՈւկրաինայի հարցով գաղտնի բանակցություններ չկան. Բլինկեն