Երևան, 26.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ ակնհայտ հանցագործությունների առջև աչք է փակվում. «Փաստ» Հայաստանը ցանկանում է ստանալ հնդկական ներդրումներ և ռուսական շուկա. «Փաստ» Եզրակացությունը, թե Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Կովկասից դուրս են մղել մնացած բոլոր խաղացողներին, վաղաժամ է. «Փաստ» Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ. «Փաստ» «Այնքան երազանքներ ուներ, մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու». Արթուրը զոհվել է պատերազմի առաջին օրը ու տուն «վերադարձել» 100 օր անց. «Փաստ» Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետը Ծանր ու սպասողական մթնոլորտ. «Փաստ» Սողացող տնտեսությունը, օրավուր խորացող աղքատությունը՝ իշխանավորների բարգավաճման ֆոնին. «Փաստ» Ո՛չ վախ ունեն, ո՛չ ամոթ. մեկ անձի թատրոն, այդ թվում՝ դատաիրավական համակարգում. «Փաստ» «Երկար լեզվի, իրավիճակը չգնահատելու և ճոռոմաբանության հետևանքով ծուղակի ու փակուղու առաջ ենք»․ «Փաստ»


Ռու­սաս­տա­նի և՛ ցան­կա­ցած ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն, և՛ ան­գոր­ծու­թյու­նը կարող են մի­այն վատթա­րաց­նել ընդ­հա­նուր իրա­վի­ճա­կը․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

sb.by-ը «Լեռնային Ղարաբաղի Գորդյան հանգույցը. Արդյո՞ք ՀԱՊԿ-ը կկարողանա այն քանդել» վերնագրով հոդվածում գրում է, որ կա հայ-ադրբեջանական հակամարտության իրադարձությունների ընթացքի և ՀԱՊԿ դերի վրա ազդող չորս գործոն: Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներկայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, անհրաժեշտ է որոշ շեշտադրումներ անել։ Մինչև 2020 թվականի սեպտեմբերը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկիզբը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ուներ մոտ 15-20 հազար զինվոր և ամրացված պաշտպանական գիծ, որը ադրբեջանական զորքերը ճեղքեցին զինված գործողությունների ժամանակ։ Այսօր այդ տարածաշրջանի չամրացված դիրքերում 2000-ից էլ պակաս ռուս խաղաղապահ կա, բացի այդ, նրանք չունեն ռազմական գործողություններ վարելու մանդատ։ Ուստի ակնհայտ է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն այս պահին տարածաշրջանում չունեն բավարար ուժեր ու միջոցներ նման միջադեպերին դիմակայելու համար։

Միաժամանակ, Ադրբեջանը բացահայտորեն կիրառում է հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգեր։ ՀԱՊԿ-ը մինչ հիմա միայն դիտորդական առաքելություն է ուղարկել, իսկ Ադրբեջանի գործողությունները որակվել են «անընդունելի»։ Սա առաջին գործոնն է: Երկրորդ կարևոր գործոնը հենց Հայաստանի ներքին քաղաքականությունն է։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին իշխանության է անցել «թավշյա հեղափոխության» արդյունքում՝ նախորդ իշխանության հրաժարականի և զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով։ Այն ժամանակ իշխանության ղեկին էր Հանրապետական կուսակցությունը։ Իսկ դրա ողնաշարը կազմող մասսան հիմնականում Լեռնային Ղարաբաղից է, այդ թվում՝ բիզնեսի ներկայացուցիչները, զինվորականները և Ղարաբաղյան առաջին պատերազմի հերոսները։

Եվ ներկայում Փաշինյանը, այդ թվում՝ ներքին պատճառներով, առանձնապես ցանկություն չունի պաշտպանելու իր այն քաղաքական հակառակորդների ժառանգությունը, որոնց դեմ երկար տարիներ պայքարել է։ Ընդ որում, Ղարաբաղյան պատերազմում պարտությունն ինքնին աղետալի հետևանքներ չի ունեցել Փաշինյանի համար, նա պահպանել է իշխանությունը և հետագայում հաղթել ընտրություններում։ Ուստի, կարող ենք եզրակացնել, որ ո՛չ Հայաստանի վարչապետի, ո՛չ էլ հայկական սփյուռքի արևմտամետ հատվածի համար, որի վրա Փաշինյանը հենվում է, Ղարաբաղի խնդիրն առաջնային չէ։ Ավելին, տարածքների հանձնման պատճառով Փաշինյանի քաղաքական հակառակորդները, որոնք այնտեղ շահեր ունեին, խիստ թուլացել են։ Այստեղից կարելի է ենթադրել, որ դժվար թե արժե ակնկալել, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանն ավելի հայանպաստ դիրքորոշում կորդեգրի, քան ինքը՝ Հայաստանը։

Ավելի շուտ, ներկայումս մենք տեսնում ենք Մոսկվայի փորձերը՝ ինտեգրելու Ադրբեջանի և Հայաստանի վիճելի տարածքները ընդհանուր տնտեսական կապերի մեջ, այնտեղ տարանցիկ միջանցքներ բացելու և ջրամատակարարման ծրագրեր իրականացնելու համար։ Այդ ամենը, ըստ Ռուսաստանի, պետք է նվազեցնի ընդհանուր լարվածությունը։ Երրորդ կարևոր գործոնն այն է, որ, ցավոք, ռուս-հայկական հարաբերությունները այժմ գտնվում են իրենց վատթարագույն կետում՝ թեկուզ եթե համեմատության համար վերցնենք վերջին 30 տարին: Պատահականորեն է, թե ոչ, բայց ներկայիս սրացման նախօրեին Հայաստանի ներսում արմատական խմբավորումները Ռուսաստանին մեղադրեցին Երևանի առևտրի կենտրոնում ահաբեկչություն իրականացնելու մեջ, ինչին ի պատասխան ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին։ Հայաստանի պետական լրատվամիջոցները, մեղմ ասած, քննադատաբար են վերաբերվում Ռուսաստանին։ Կրեմլը մեղադրվում է անբավարար աջակցության և պայքարելու չկամության մեջ, իսկ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի անձնական շփումներն այնքան էլ արդյունավետ չեն։ Այնուամենայնիվ, չնայած քննադատություններին, պետք է ասել, որ միայն Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է, որ այժմ սկզբունքորեն գոյություն ունի Ղարաբաղի հայկական հատվածը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած ռազմական պարտությունը շատ նշանակալից էր, և կարելի էր խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի, իսկ հետո մայրաքաղաք Ստեփանակերտի գրավման մասին, այսինքն չճանաչված հանրապետության լիակատար լուծարման մասին։ Միայն բանակցությունների կազմակերպումը, իսկ հետո Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը հնարավորություն տվեցին պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոնե ներկա կրճատված սահմաններում։ Ակնհայտ է նաև, որ արևմտյան ոչ մի խաղաղապահ, օրինակ՝ ֆրանսիացի, այնտեղ չի գնա։ Ավելին, Արևմուտքը չի կարող և չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ Լեռնային Ղարաբաղ ուղարկելով իր կոնտինգենտին։ Եվ վերջապես իրավիճակի զարգացման վրա ազդող չորրորդ գործոնը՝ Թուրքիան։ Այսօր Թուրքիան (Ադրբեջանի հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցը) սերտորեն ներգրավված է նավթի, գազի և այլ ապրանքների վերաարտահանման ռուսական տնտեսական սխեմաներում։

Բացի այդ, Ստամբուլը միջնորդ է հանդես եկել Ուկրաինայի հետ բանակցություններում, և, վերջապես, Սիրիայում Ռուսաստանի հետ ընդհանուր շփման կետեր են եղել։ Ուստի Ռուսաստանի համար այժմ չափազանց ձեռնտու չէ ռազմական հակամարտությունում հայանպաստ դիրքորոշում որդեգրել՝ ի վնաս սեփական շահերի։ Այս բոլոր գործոնների համադրությունը տալիս է շատ բարդ դասավորվածություն, որում Ռուսաստանի և՛ ցանկացած ակտիվ գործողություն, և՛ անգործությունը միայն կարող են վատթարացնել ընդհանուր իրավիճակը։ Եվ ՀԱՊԿ-ը ստիպված է լինելու լուծել այս գլուխկոտրուկը, այս ղարաբաղյան Գորդյան հանգույցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր պատերազմի սպասումով․ ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրին Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում․ Ռուբեն ՎարդանյանNTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել Ճապոնիայում գտնվող իր կենտրոնների և գրասենյակների պատերին Անդրանիկ Մարգարյանի գնահատականը հիմա կլիներ այնպիսին, ինչպիսին ընկերոջ Սերժ Սարգսյանինն է.Շարմազանով NTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել իր կենտրոնների և գրասենյակների պատերին Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետըԻնչո՞ւ կյանքի չկոչվեց միջուկային ռեակտորով ավտոմեքենայի գաղափարը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՐՏԻ). Երկու օրվա Հռոմի պապի մահը, միլիարդավոր դոլարների գանձերի հայտնաբերումը, առևտրի կենտրոնի խոշոր հրդեհը. «Փաստ»ԶՊՄԿ-ն ներդրում է անում աշխատակազմի՝ աշխատանքային անվտանգության պատրաստվածության ուղղությամբ Երբ ակնհայտ հանցագործությունների առջև աչք է փակվում. «Փաստ»Հայաստանը ցանկանում է ստանալ հնդկական ներդրումներ և ռուսական շուկա. «Փաստ»Որտեղ է և ինչով է զբաղվում ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը Եզրակացությունը, թե Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Կովկասից դուրս են մղել մնացած բոլոր խաղացողներին, վաղաժամ է. «Փաստ»Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ. «Փաստ»«Այնքան երազանքներ ուներ, մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու». Արթուրը զոհվել է պատերազմի առաջին օրը ու տուն «վերադարձել» 100 օր անց. «Փաստ»Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետըՇրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Ծանր ու սպասողական մթնոլորտ. «Փաստ»Սողացող տնտեսությունը, օրավուր խորացող աղքատությունը՝ իշխանավորների բարգավաճման ֆոնին. «Փաստ»Ո՛չ վախ ունեն, ո՛չ ամոթ. մեկ անձի թատրոն, այդ թվում՝ դատաիրավական համակարգում. «Փաստ»«Երկար լեզվի, իրավիճակը չգնահատելու և ճոռոմաբանության հետևանքով ծուղակի ու փակուղու առաջ ենք»․ «Փաստ»Եվ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, որ նման վիճակ է․ «Փաստ»Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում․ «Փաստ»Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, և ի՞նչ հարցեր են քննարկվել․ «Փաստ»Ռուբեն Վարդանյանի պատվերով միջազգային մասնագետները պարզել են Արցախին հասցված վնասները Թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո. Աբրահամյան Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ» Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը Շվեյցարական երկաթուղին՝ արևային էներգիայի աղբյուր Ֆիքսվել է աղաղակող փաստեր, խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ սպառվել է նիկոլի պիտանելիության ժամկետը.Ավագյան2015թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ միաձայն ընդունել է.ՇարմազանովՄի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից Սյունիքի մարզպետը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, մյուս խոշոր ձեռնարկությունների և ստորագրված հուշագրերի նպատակների մասինԱրտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Նաիրի Սարգսյանը Էջմիածին համայնքում հանդես է եկել բացառիկ դասախոսությամբ «Հարկային հսկողություն» թեմայով Շուշին իր նշանակությամբ մեծ կարևորություն է ունեցել ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար. Ռուբեն Վարդանյան Իոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունըԱրցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ. Ռուբեն Վարդանյանի ամփոփումը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո աշխարհասփյուռ հայերը մեկտեղվել էին Փարիզում՝ մեկ հարկի տակԻոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունը Նիկոլ Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել «Եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք պետք է ընդհանրապես արթնանար». Արմեն ԱշոտյանԻնչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»