Երևան, 21.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին Ուղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ» Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ» Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ» «Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ» 23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ» Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ» «Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ» «Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»


«Մեզ մոտ արդեն անկառավարելի քաոս է. հայ ժողովրդի նկատմամբ մշակված հոգեբանական օպերացիա է իրականացվում»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի սանձազերծած հերթական ռազմական գործողությունների ժամանակ և դրանից հետո կիրառվող տեխնոլոգիաների, երկրի առջև ծառացած վտանգների ու նաև այն մասին, թե ինչ ցույց տվեցին սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները: Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, այն փաստին, որ ՔՊ-ն կրկին որոշ համայնքներում հաղթել է, Տիգրան Քոչարյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Այս ընտրությունների հիմնական ցուցիչն այն էր, որ Հայաստանում դեռ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե երկրում ինչ իրավիճակ է, և անվտանգային ինչ խնդիրներ կան Հայաստանում՝ կապված ՔՊ-ի՝ իշխանություն լինելու հետ: Սա ամենավրդովեցուցիչ հանգամանքն էր: Շատերն ասում են, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ համայնքներում հիմնականում մարդկանց են ընտրում, բայց ինձ համար այդ արդարացումներն այս պարագայում անհասկանալի են: Այսինքն, կարելի է չգնալ ընտրությունների, չընտրել ՔՊ-ին, որովհետև բոլորը տեսնում են, թե ՔՊ-ի իշխանության օրոք ինչ է կատարվում Հայաստանի անվտանգության հետ: Վրդովմունք առաջացրեցին ընտրությունների արդյունքները հատկապես Սիսիանում և Սիսիանի որոշ սահմանային բնակավայրերում: Թեպետ այնտեղ ՔՊ-ն դեռևս բացարձակ մեծամասնություն չունի, բայց այս պայմաններում, երբ իրենց տներն ադրբեջանական զորքերի ուղիղ նշանառության տակ են, ՔՊ-ին ձայն տալն արդեն հոգեբանական խնդիր է: Նույնը, ցավում եմ, վերաբերում է Թալինի բնակչությանը՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ թալինցիները հերոսական նախնիներ ունեն: Հերոսական անցյալն ու 8000 ձայն տալը մի ուժի ներկայացուցչի, որը գնում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձեցման, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում: Ապշեցուցիչ ու ցավալի է, որ անգամ այսքանից հետո ոչ թե 10 կամ 20 քվե, այլ հազարավոր ձայներ են տալիս ՔՊ-ին»,-«Փաստի» հետ զրույցում նշել է մեդիափորձագետը:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե մարդկանց հետ պետք էր աշխատել, որ նման արդյունքներ չլինեին, նա շեշտեց. «Այս պարագայում սխալ դիտարկումներ են: Ի՞նչ է նշանակում աշխատել մի մարդու հետ, որի տան դուռը ներկա պահին ջարդում են, տան անդամներին փորձում են սպանել, ունեցվածքը թալանել, բռնաբարել: Ի՞նչ բացատրել այդ մարդուն, ասել՝ դու պետք է դիմադրե՞ս, թե պետք է ևս մեկ անգամ ընտրես մի ուժի, որը քո տան բանալիները տվել է թշնամուդ: Շատ աբսուրդ իրավիճակ է այդ տեսանկյունից. այսինքն, ի՞նչ պետք է բացատրել Սիսիանի սահմանային գյուղի բնակչին, որը այսքանից հետո ՔՊ-ին ձայն է տալիս, ձայն է տալիս, երբ իր տարածքը ադրբեջանցիները գրավել են, ու դա եղել է Նիկոլ Փաշինյանի օրոք: Գնա՞լ, բացատրե՞լ, որ «Փաշինյանի գլխին նախկինները զենք չեն պահել, ու նա ստիպված չէ այս ամենն անում»: Բացատրել, որ այս մարդիկ քեզ խաբե՞լ են, անպաշտպա՞ն թողել: Այն մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին ընտրել են Փաշինյանին ու տեսել են, թե իրենց ինչ օրն է գցել իր «խաղաղության դարաշրջանով», իրենց ճիշտ ընտրությունը պետք է արդեն իսկ կատարած լինեին»:

Անդրադառնալով Ադրբեջանի հերթական գործողությունների ժամանակ և դրանից հետո հայ հասարակության նկատմամբ կիրառվող տեխնոլոգիաներին՝ քաղտեխնոլոգը մի քանի ուղղություն մատնանշեց. «Մեզ մոտ արդեն, մեծ հաշվով, չկա կառավարելի քաոս: Մեզ մոտ անկառավարելի քաոս է: Եվ այն, ինչ վերջին պատերազմական գործողությունների ֆոնին անում է իշխանությունը հատկապես տեղեկատվական իմաստով, նույն 44-օրյա պատերազմի շարունակությունն է. բոլոր ռեսուրսներն ուղղել է իրական փաստերը թաքցնելուն: Եվ նշվածի հետևանքով շատ դեպքերի, գերիների ու զոհերի մասին, ցավոք սրտի, հայաստանյան հասարակությունն իմացել էր ադրբեջանական Տելեգրամ ալիքներից: Կրկին հոսքերի սխալ կառավարում է իրականացվում, ինչի պատճառով բնակչությունը ստիպված ինֆորմացիան այլ, այդ թվում՝ թշնամական հարթակներում է փնտրում, ինչը պատերազմական գործողությունների ժամանակ արգելված է:

Մինչև հիմա մենք չգիտենք այն մարդկանց անունները, որոնք զոհվել են պատերազմական գործողությունների ժամանակ: Ի՞նչ է այդպիսով ուզում թաքցնել իշխանությունը, ինչո՞ւ չպետք է իմանանք այն մարդկանց անունները, որոնք հայրենիքի պաշտպանության զոհասեղանին ամենաթանկը՝ իրենց կյանքը դրեցին: Մենք չգիտենք նաև, թե հստակ քանի գերի, քանի վիրավոր կա: Ավելին, իշխանության կողմից հովանավորվող ֆեյսբուքյան էջերում որոշակի զուգահեռ իրականություն է ստեղծվում, որոնք վերջին դեպքերը փորձում են որպես Հայաստանի հաղթանակ ներկայացնել: Անհասկանալի է նաև, թե այս կամ այն բնակավայր գնալն արդյո՞ք անվտանգ է»:

Նրա խոսքով, այս անգամ իշխանություններն ուղղակի որոշել են փակել ինֆորմացիան և մի կողմ քաշվել. «Այդ մոտեցումը, սակայն, հակառակ էֆեկտն է բերում: Բազմիցս է ասվել՝ որտեղ փակում ես տեղեկատվությունը, մարդիկ այն սկսում են այլ տեղերում փնտրել: Ու այս պայմաններում տարբեր տեսակի մարդիկ կարող են ուռճացնել զոհերի տվյալները կամ էլ, օրինակ՝ ադրբեջանցիների տեղեկատվական ուղղորդումներից այնպիսի տեղեկատվություն տալ, որ մարդիկ հուսալքվեն, բարոյալքվեն, խուճապի մատնվեն: Մենք գիտեինք Ապրիլ յան պատերազմի ժամանակ նահատակված մեր զինվորների մասին: Ռոբերտ Աբաջյանը, Ադամ Սահակյանը, Արմենակ Ուրֆանյանը և մյուս մեր տղաները հերոսական կերպարներ դարձան: Հիմա բացարձակ չգիտենք՝ ովքեր են ավելի քան 200 զոհերը, ինչ սխրանքներ են գործել, ինչ պայմաններում են զոհվել, ինչ օրինակ կարող են ծառայել: Այնպիսի տպավորություն են ուզում ստեղծել, թե անանուն մարդիկ են, ուղղակի զոհվել են այս կամ պատճառով… Սա տեխնոլոգիա է, կոչվում է «զոհերի անոնիմիզացիա», որովհետև եթե զոհը անանուն է, հասարակության մոտ հարցեր ու հույզեր չեն առաջանում: Իշխանությունը պարզապես անպատվաբեր վարք է ցուցաբերում, երբ թաքցնում է մարդկանց անուն-ազգանունները: Սա, մեծ հաշվով, ստորություն է»:

Մեդիափորձագետը կարծում է, որ վերոնշյալը միտումնավոր քաղաքականություն է: «Միտումը հետևյալն է. թաքցնելով զոհերի անունները, իրական քանակը, դրանով հասարակության մոտ հարցեր, հույզեր ու բողոքներ չես առաջացնում: Փաշինյանի իշխանությունը, որ եկավ հենց այդ հույզերի ու բողոքների՝ էմոցիոնալ բաղադրիչի հիման վրա, փորձում է բթացնել այդ էմոցիաները, հույզերի առաջացումը: Այս միտումնավոր քաղաքականությունը երևաց թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ և թե՛ հիմա: Ինչքան քիչ մարդ է իմանում զոհերի՝ 18, 19 տարեկան երեխաների մասին, այդքան քիչ վտանգներ են առաջանում իշխանությունների համար: Հիշենք, թե այս իշխանությունը, որը ժամանակին ընդդիմություն էր, ինչպես էր շահարկում յուրաքանչյուր զինվորի մահը, ինչպես էին տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով անընդհատ թմբկահարում յուրաքանչյուր մահ կամ բանակում արձանագրված յուրաքանչյուր դեպք: Հիշենք, թե ինչպիսի մեծ հույզեր էին առաջանում նաև «800 հեկտարով»: Այդ ամենն օգտագործվեց, որպեսզի ժողովրդի մոտ այն ժամանակվա իշխանությունների նկատմամբ հակակրանք ու ատելություն առաջանա»,-ասաց նա՝ շեշտելով, որ նույն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք գեներացնում էին այդ ամենը, պարզապես սսկվել են:

«Հիշենք, թե ինչպիսի վայնասուն էին բարձրացրել այն ժամանակ, երբ ոստիկանները պարտադրաբար նախագահական նստավայրից սևազգեստ մայրերին փողոցի այն կողմն անցկացրին: Հիմա, երբ Եռաբլուրում ոստիկանները բիրտ ուժ են կիրառում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, նույն մարդիկ տարբեր անկյուններում լռում են կամ առանց որևէ քայլի առօրյա հայտարարություններ անում: Քանի որ այս իշխանությունները հույզեր գեներացնելու փորձ ունեն, շատ լավ գիտեն՝ ինչպես իրավիճակները հանդարտեցնեն, բթացնեն ժողովրդի ինքնապաշտպանությունը, դիմադրությունը: Սա մշակված հոգեբանական օպերացիա է հայ ժողովրդի նկատմամբ»:

Ամփոփելով ու խոսելով հիմնական վտանգների մասին՝ Տիգրան Քոչարյանը շեշտեց. «Մենք գտնվում ենք Հայաստանի պետականության կորստի վերջնական փուլում: Մենք կանգնած ենք հայ ժողովրդի հերթական հայրենազրկման և գաղթի ճանապարհը բռնելու վերջնական փուլի շեմին: Փաշինյանի հանձնվողական և օտար պետությունների քաղաքական օրակարգը սպասարկելը բերում է նրան, որ Հայաստանը, որպես պետություն, և հայ ժողովուրդը, որպես ազգ, կոնկրետ գոյաբանական սպառնալիքի տակ են: Սա ևս միտումնավոր է: Փաշինյանն ու իր շրջապատը չեն սպասարկում հայոց պետականության օրակարգը և չեն պաշտպանում հայ ազգի շահերը: Նրանք լուրջ վտանգի տակ են դնում հայոց պետականությունը և հայ ազգի՝ իր սեփական հայրենիքն ունենալու իրավունքը: Շատերը սա հասկացել են, թեպետ բավականին մեծ զանգված կա, որը մինչև հիմա հավատում է այս ուժի «խաղաղության օրակարգին»: Եվ, փաստորեն, թուրքական և ադրբեջանական ազդեցությունը մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վրա ապահովում են անգամ ընտրություններով, իրենց ձայներով: Ես շատ եմ ցավում, բայց ՔՊ-ին տրված յուրաքանչյուր ձայն սատարում է ադրբեջանա-թուրքական ծրագրերին՝ Հայաստանի ներսում»:

Տիգրան Քոչարյանը միակ ելքը իշխանափոխությունն է համարում. «Պետք է ստեղծվի այնպիսի մի ճգնաժամային մարմին, որը բավականին քիչ ժամանակ ունի և պետք է այդ կարճ ժամանակահատվածում փրկի Հայաստանի պետականության մնացորդները, Հայաստանը փորձի դարձնել ոչ թե ամեն ինչի տակ ստորագրող ու համաձայնող, այլ բանակցող կողմ: Հիմա նաև միջազգային ավանտյուրայի են դիմում ու փորձում մեծ աշխարհաքաղաքական բախման ժամանակ դաշնակիցներ փոխել, փնտրել: Սա ևս պետք է կանխել, որովհետև նշվածը վերջնական կործանման եզրին կհասցնի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին Կրասնոյարսկի երկրամասում գործարկվել է Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը Նիկոլը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի,Թուրքիայի ու ՌԴ-ի միջեւ առք ու վաճառքի առարկա. Էդուարդ ՇարմազանովԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022»Ահազանգ. «Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան Ի՞նչ կապ ունի նուշը սալորի հետ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)․ Պոեզիայի, Տիկնիկային թատրոնի, Անտառների միջազգային օր․ «Փաստ»Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ»Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղինՈւղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ»Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ»Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ»Այս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին. Ավետիք Չալաբյան «Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ»36 ժամ ջուր չի լինելու 23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ»Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ»«Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ»«Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»Ինչպես է միջազգային իրավունքի խեղումը ճանապարհ բացում նորանոր հանցագործությունների համար. արժեզրկման ու հեղինակազրկման ճանապարհին․ «Փաստ»Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»«Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասինՌուս–ուկրաինական պատերազմով ու ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները, VTB բանկում առաջացած խնդիրներն իրենց ուղիղ ազդեցությունն են թողել Թեղուտ ընկերության արտադրանքի վրաՉինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի Օնիկ Գասպարյանի վերաբերյալ առավոտյան գրածս գրառմանը զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը` անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս.ԱբրահամյանՈղբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու,այլ՝ չխոսելու արդյունք է.ՇարմազանովԱվելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներՊետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն ՎարդանյանՄեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն ՎարդանյանSunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Ռուբեն Վարդանյանի նոր նախաձեռնությունը Կոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի էՈրևէ կեղտոտ արշավ չի կարող ստվերել Ռուբեն Վարդանյանի աշխատանքն ԱրցախումԽաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին. Աբրահամյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ) Ալիևը նշել է՝ Հայաստանի համար հանգիստ ապրելու պայմանը Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Դոլարի նշանի առաջացման բազմաթիվ վարկածները. ո՞րն է ճիշտ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՐՏԻ). Երևանում սկսել է երթևեկել առաջին տրոլեյբուսը․ «Փաստ»