Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան

Ադրբեջանական մամուլում թշնամական հրապարակումների 54.7 տոկոսը վերաբերում է հայերին. Նավասարդյան

Ադրբեջանական մամուլում թշնամության և ատելության լեզվի տարրեր պարունակող հրապարակումների մեջ առաջին տեղում էթնիկական խմբերին վերաբերող հրապարակումներն են, որոնց մեծ մասը՝ 54.7 տոկոսը, վերաբերում է հայերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ դեկտեմբերի 4-ին կայացած հանդիպմանը հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության լեզվի վերաբերյալ հետազոտության արդյունքները։ «Հատկանշական է, որ մեր նկատմամբ ատելություն պարունակող նյութերի մեծ մասը Ադրբեջանում հրապարակվում է տպագիր մամուլով, ավելի քիչ՝ օնլայն լրատվամիջոցներով և հեռուստատեսություններով»,-ասաց նա և հավելեց, որ ատելության տարրեր պարունակող նյութերի երկրորդ տեղում ներքին քաղաքական կյանքին վերաբերող նյութերն են, որոնցում ընդդիմադիր կառույցները իրար նկատմամբ ոչ հաճելի արտահայտություններ են թույլ տալիս։ Նա ասաց նաև, որ ադրբեջանական զանգվածային լրատվական միջոցներում թշնամական նյութերի քանակով երրորդ տեղը զբաղեցնում են միջազգային կառույցները՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրախորհրդարանը։ «Հետաքրքիր է, որ Ադրբեջանում ԶԼՄ-ներն ավելի շատ քննադատում են Ռուսաստանին, հետո նոր միայն Հայաստանին, իսկ վերը նշված միջազգային կառույցներին իրենք քննադատում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ նրանց զեկույցների պատճառով՝ համարելով, որ դրա մեղավորն առաջին հերթին հայկական լոբբինգն է, որն ազդում է այդ կառույցների կարծիքի վրա»,- ընդգծեց նա։ Հայաստանում հիմնական թշնամական հրապարակումները վերաբերում են ներքին քաղաքական կյանքին, որոնք կազմում են այդ տիպի հրապարակումների մոտ 60 տոկոսը։ «Մեկ ուշագրավ դիտարկում. այն լրատվամիջոցները, որոնք հիմնականում չեն քննադատում իշխանությանը, ապա ընդդիմադիր քառյակից չեն քննադատում միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ եթե հայկական ԶԼՄ-ները քննադատում են իշխանությանը, ապա ԲՀԿ-ն ավելի շատ է արժանանում ագրեսիվ լուսաբանման, քան ՀԱԿ-ը և «Ժառանգություն» կուսակցությունները», -նշեց Բորիս Նավասարդյանը։ Թշնամական հրապարակումների երկրորդ տեղում էթնիկական խմբերին՝ ադրբեջանցիներին և թուրքերին վերաբերող նյութերն են, որոնք կազմում են այդ տիպի հրապարակումների մոտ 20 տոկոսը: «Ամենաշատը թշնամական լեզուն օգտագործում է «Голос Армении» ռուսալեզու տպագիր թերթը, իսկ ընդհանրապես չի օգտագործել lragir.am օնլայն լրատվական կայքը»,- ասաց բանախոսը և հավելեց, որ ատելության տարրեր պարունակող նյութերի երրորդ հորիզոնականը հայկական ԶԼՄ-երում զբաղեցնում է միջազգային ուղղվածությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի ներքին և արտաքին կյանքը լուսաբանող ագրեսիվ հրապարակումները։ Վրաստանում ներքին քաղաքական իրադարձություները լուսաբանող ատելության տարրեր պարունակող նյութերը, ինչպես Հայաստանում, առաջին տեղում են, որոնք վերաբերում են հիմնականում նախկին վարչակարգի քննադատությանը՝ հատկապես Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, որոնք կազմում են այդ տիպի նյութերի 66 տոկոսը։ «Երկրորդ և երրորդ տեղերում, ինչպես և մեզ մոտ, համապատասխանաբար էթնիկական խմբերին և միջազգային հարաբերություններին վերաբերող թշնամական նյութերն են, որտեղ ատելության երանգներով են լուսաբանվում առաջին հերթին ռուսները, հետո հայերը ու չինացիները, որոնք վերջին շրջանում ակտիվ տնտեսական գործունեություն են իրականցնում Վրաստանում»,-ասաց Բորիս Նավասարդյանը և հավելեց, որ միջազգային հարաբերություններում ամենաագրեսիվ նյութերը վերաբերում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ տվյալ հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ երեք երկրներում էլ թշնամական լեզու պարունակող նյութերը չեն գերազանցում ընդհանուր նյութերի 2-3 տոկոսը, ինչը նորմայի սահմաններում է։ «Վերը նշված հետազոտության նպատակն էր նաև պարզել' վերջին 1-1.5 տարիներին ընթացող տեղեկատվական պատերազմները, ինչ ազդեցություն են թողել մեր տարածաշրջանի վրա և պետք է ուրախությամբ փաստեմ, որ դրանք լուրջ ազդեցություն չեն ունեցել մեր տարածաշրջանի լրատվական դաշտի վրա»,- հավելեց բանախոսը: Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության լեզվի վերաբերյալ հետազոտության արդյունքները Երեւանի մամուլի ակումբը իրականցրել է գերմանական Deutsche welle պետական հեռարձակողին կից գործող ակադեմիայի հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Հետազոտությունները կատարվել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ներում։ Յուրաքանչյուր երկրում ուսումնասիրության էին վերցված երկու հեռուստատեսություն, երկու տպագիր թերթ և երկու օնլայն լրատվական կայքեր՝ ընդհանուր առմամբ՝ վեց լրատվամիջոց։ Հետազոտության թվային տվյալները վերաբերում են 2014թ. հոկտեմբերին։ Հայաստանում ուսումնասիրվել են «Голос Армении» ռուսալեզու թերթը, «Առավոտ» թերթը, «Հ1»(Հանրային) և «Արմենիա» հեռուստաընկերությունները, News.am ու lragir.am կայքերը։
Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա Ղահրամանյան