Երևան, 29.Նոյեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Փաշինյանը փորձում է «երկու աթոռին» էլ նստած մնալ, բայց երկար մանևրել չի կարող». իր համար իր իշխանությունից վեր ոչինչ չկա. «Փաստ» Այս տարեվերջն էլ արտահերթերով «հարուստ» կլինի. «Փաստ» Վարդան Օսկանյանը չի նշանակվի. «Փաստ» Փաշինյանը հերթական անգամ հրաժարվում է իր հայտարարած սկզբունքներից. «Փաստ» «Այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի չլուծված լինելը». «Փաստ» Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճան Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում. Լարսը բաց է


Սիրո և ջերմության անսպառ աղբյուրն ու երազների կախարդական, հուսալի ապաստանը... ․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայրենիքն այն միակ տարածքն ու միջավայրն է, որտեղ մարդը կարող է գտնել ջերմություն, երջանկություն ու խաղաղություն, իրականություն դարձնել իր երազանքներն ու նպատակները և պաշտպանված ու ապահով զգալ: Նապոլեոն Բոնապարտը գտնում էր, որ «Հայրենիքի հանդեպ սերը քաղաքակիրթ մարդու առաջին առաքինությունն է»: Իսկ մարդն առանց հայրենիքի նման է քամու քմահաճույքին ու ողորմությանը հանձնված՝ ծառից պոկված աշնան տերևի կամ ծովի ալիքներից այս կողմ այն կողմ քշվող ավազահատիկի: «Հայրենիքն ավելի ուժեղ է, քան կախարդի ամենահզոր կախարդանքները, որոնց ենթարկվում են հոգիները»,- գրել է անգլիացի վիպասան, դրամատուրգ Չարլզ Դիքենսը:

Իսկ հանուն հայրենիքի անձնազոհության պատրաստակամությունը լուսավոր ու բարձր արժեքներ կրող ժողովուրդների հատկություն է: Չկա ավելի ծանր հիվանդություն, քան հայրենիքի կարոտը, բոլոր կորուստներից ամենադաժանն էլ հայրենիքի կորուստն է: Իսկ ամեն ինչի արժեքը, ցավոք, կորցնելուց հետո են միայն գիտակցում: Հիմա, ցավոք, վերստին կորցնելու շատ առարկայական վտանգի առջև ենք: Բայց, արի ու տես, որ մեր հասարակության մի ստվար հատված փաստորեն հաշտվում է հայրենիքի կորստի հետ, այսքան անտարբեր է նրա նկատմամբ, դավադրաբար պարտված ու հայրենիք հանձնած և բացահայտ ապազգային քաղաքականություն վարող իշխող կուսակցությանը վերջինիս մեղքով պարտված պատերազմից, կապիտուլ յացիայից ընդամենը կես տարի անց նորից է տալիս վստահության քվե:

Ավելին, նույն այդ իշխանությունների կողմից խոստացված անիրատեսական «խաղաղության օրակարգի» փոխարեն ստանալով նոր ագրեսիա՝ ռազմական գործողություններ, հարյուրավոր նոր զոհեր ու փախստականներ, դիրքային նոր կորուստներ, սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հազարավոր ձայն է տալիս ՔՊ-ին: Սա արդեն ոչ մի կապ չունի քաղաքական գործընթացի ու ժողովրդավարության հետ, սա չի ենթարկվում ոչ մի առողջ տրամաբանության: Երբեմն թվում է՝ սա որոշ մարդկանց, որոշ ստրկամիտ ու դժգոհ հոգիների վրեժխնդրությունն է սեփական հայրենիքից, զայրույթն ու ցասումը իրենց անճարության ու չստացված ճակատագրի համար: Իսկ որ շատ ավելի վտանգավոր է, հնարավոր է՝ Հայաստանը երբեք չունենա ազգային շահեր հետապնդող, արժանապատիվ իշխանություն, քանի դեռ ունի ցավալիորեն լուրջ թիվ կազմող այդպիսի շերտեր: Սա ազգային ողբերգություն է, ազգային խայտառակություն:

Ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ջուլիանա Ուիլսոնը ժամանակին գրել է. «Ցասումը զսպելու անկարողությունը հիվանդ մտքի հատկություն է, փոքր մարդիկ էլ միշտ չափազանց փոքր են մեծ ու բարի գործերի համար, սակայն նրանք միշտ փափագում են փոքր ու ստոր արարքների»: Նապոլեոն Բոնապարտն էլ գտնում էր, որ «մարդկությունը ամենաբարձր գինը վճարում է ստորության համար»:Հիմա մենք հայրենիքով, պետականությամբ,ազգային արժանապատվությամբ ու հազարավոր երիտասարդների կյանքով ենք վճարում այդ բարձր գինը: Որպեսզի մեզ հաղթեին ու մեր երկիրը կործանեին, պետք է պառակտեին մեզ, պետք է դավաճանների ու ստրուկների մի մեծ զանգված բուծեին ու նրանց մեջ անտարբերություն,ազգուրացություն, ատելություն ու ստորություն ներարկեին: Իսկ այդ զանգվածների՝ հայրենիքի ճակատագրի նկատմամբ իրենց անտարբերությունը նախկինների վերադարձի հեռանկարով բացատրելն ընդամենը արդարանալու միջոց է և ուրիշ ոչինչ:

Մի հայտնի օրինակ կա. երբ գայլերի ոհմակը մտնում է ոչխարների հոտի մեջ, ոչխարները սկսում են սիրախաղ տալ իրենց ապագա հոշոտողների հետ: «Ստրուկը ամենևին էլ մտրակի տակ հառաչողը չէ, ոչ էլ ճգնավորը, որ երկնքի կամքով խուլ է ապրում մենության մեջ, և ոչ էլ աղքատը, ով հաց է խնդրում։ Ստրուկը նա է, ով կյանքում իրեն որպես ուղեկից է ընտրել ստորաքարշությունն ու ցածր արժեքները,- ասել է 17-րդ դարի իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Լոպե դե Վեգան: Սա ամենևին էլ նոր երևույթ չէ մեր ժողովրդի համար, այլ մեր պատմության ընթացքում մեր բոլոր ձախողումների ու դժբախտությունների գլխավոր պատճառն է եղել: Այսպիսիններին ցավով անդրադարձել են Նժդեհը, Թումանյանը, Իսահակյանը և շատ այլ հայ մեծեր, սակայն կոնկրետ դեղատոմս դեռ որևէ մեկը չի առաջարկել: Նժդեհը նրանց ազգի տականք էր անվանում, Թումանյանը՝ թշվառականներ ու սրիկաներ, իսկ Իսահակյանը՝ազգուրաց ու լևանդին:

Եվ այնպես չէ, որ այս տեսակը մեկ օրում դարձավ այդպիսին,այդ զանգվածը ձևավորվել է բոլորիս լուռ համաձայնության ներքո, երբ հետխորհրդային տարիներին փլուզվում էր կրթական համակարգը, երբ օտարին դրամաշնորհների դիմաց թողեցինք մեր տուն, որը մեր աչքի առաջ ապականում էր մեր երկիրն ու մեր բարոյական կերպարը, երբ երկրում մեր իսկ կողմից հանդուրժվում էր անարդարությունը, զոռբայությունը, հովանավորչությունը, քաղքենիությունը, նյութապաշտությունը, քծնանքը, խարդախությունը, ընտրակեղծիքը, երբ մարդիկ չէին գնահատվում ըստ արժանվույն, երբ քաղաքացին օտարվում էր պետությունից ու քաղաքական գործընթացներից՝ իշխանությունից, երբ լուրջ չէինք վերաբերվում պետականությանն ու քաղաքական գործընթացներին,երբ մեր մտավորականությունը մի կողմ քաշվեց և 2018 թ.ասպարեզը թողեց փողոցին՝ օտարածին, պատահական, անհայտ, անփորձ ու ապազգային ուժերի: Հիմա հնձում ենք այն, ինչ ցանել ենք:

Իսկ այս վիճակից դուրս գալու ելքը ազգերի վերածննդի միջազգային փորձի ներդրումն է, քաղաքացի դաստիարակելու լավագույն ավանդույթների կիրառումն է, մարդկանց հետ լրջորեն աշխատելն ու վերադաստիարակելն է, երկրում արդարության, համերաշխության ու վստահության մթնոլորտի հաստատումն է: Հակառակ դեպքում զուր են մեր ջանքերը արժանապատիվ հայրենիք ու պետականություն ունենալու համար: Հիմա պարզից էլ պարզ է, թե ինչու դավադրաբար գլխատեցինք մեծ հայրենասեր, դարի հայ հանճարներից մեկին՝ Եղիշե Չարենցին, թե ինչպես Հրաչյա Քոչարը անհեթեթ մեղադրանքներ ներկայացրեց 1937 թ. Հայաստանի գրողների միության համագումարում մեր գրողներից մեկի հասցեին («Վաղարշակ Նորենցի նացիոնալիզմը հասել է այնտեղ, որ իր նորածին որդու անունը դրել է Սասուն` երազելով վերադառնալ այդ երկիր»), թե ինչպես ապերախտ գտնվեցինք ազգի նվիրյալներ ու մեծ հայրենասերներ Անդրանիկի ու Նժդեհի նկատմամբ, գլխատեցինք Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին:

Փաստորեն, ստացվում է՝ մենք հաղթողներին, հերոսներին ու հայրենասերներին տանել չենք կարողանում, հալածվում ենք, իսկ հայրենիք ուրացողներին, պարտվողներին, պարտության տանողներին մեծարո՞ւմ ենք: Տխուր է, եթե այդպես է... Այս օրերին հաճախ է խոսվում Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին: Դրան սեպտեմբերի 26-ի հեռուստահարցազրույցում անդրադարձավ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երեկ այդ մասին խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ցավոք, ՏերՊետրոսյանի հարցազրույցից այնպիսի տպավորություն էր, թե Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակն ու 7000-ից ավելի տված զոհերն ու մեր կրած 30 տարվա այդքան զրկանքները հանուն ոչնչի են եղել: Փաստորեն ստացվում է, որ ՏերՊետրոսյանը իզուր էր Նիկոլ Փաշինյանին ազգակործան պատուհաս անվանում, ինքն ամբողջությամբ պաշտպանում է նրա վարած քաղաքականությունը:

Այդուամենայնիվ, եթե իրատես լինենք, ապա պետք է նկատենք, որ նախկին երեք նախագահները, չնայած թույլ տրված սխալներին, այնուհանդերձ, երկրին բերել են հաղթանակ, ամեն մեկն իր քարն է ավելացրել պետականության շինարարությանը, մեծ ավանդ ունեն Հայաստանի և Արցախի կայացման ու անվտանգության ապահովման գործում: Եվ իրենց հավաքական արժանիքներով՝ տաղանդով, իմաստությամբ, պետության կառավարման վերաբերյալ գիտելիքների ու փորձի մեծ պաշարով, ճգնաժամային կառավարման հսկա փորձառությամբ, վճռականությամբ, բանակցություններ վարելու հմտությամբ, շրջահայացությամբ, միջազգային ասպարեզում ճանաչում ու վստահություն ունենալու առումով նախկին նախագահները կարող են գտնել լուծումներ, փրկության ելքեր՝ չնայած ունեցած մեծ հակասություններին:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փաշինյանը փորձում է «երկու աթոռին» էլ նստած մնալ, բայց երկար մանևրել չի կարող». իր համար իր իշխանությունից վեր ոչինչ չկա. «Փաստ»Այս տարեվերջն էլ արտահերթերով «հարուստ» կլինի. «Փաստ»Վարդան Օսկանյանը չի նշանակվի. «Փաստ»Փաշինյանը հերթական անգամ հրաժարվում է իր հայտարարած սկզբունքներից. «Փաստ»«Այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի չլուծված լինելը». «Փաստ»Պարտատոմսերի հերթական դոլարային տրանշը IDBank-իցՀանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովՄարզաշխարհի անվանի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել հայտնի ըմբշամարտիկ Արսեն Կոտիկյանի հիշատակին (լուսանկարներ) Նիկոլի անձնական օգտագործման դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանն այսօր Թվիտերում հիմնավորել է.ԱշոտյանԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող«ԶՊՄԿ-70» շրջանակում կայացել է ցուցահանդես` «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» թեմայովԱրևային էներգիան նպաստում է բնապահպանական զարգացմանը Չինաստանի հյուսիս արևմուտքում Ռուսաստանի դեմ պայքարի Միացյալ Թագավորութան ծրագիրն անգամ Հայաստան է հասել․ գաղտնազերծված փաստաթղթերՁերբակալվել է Նախիջևանի ֆինանսների նախարար ԱլիևըՓաշինյանական իշխանությունն Արցախն ընկալում է որպես քաղաքական խոչընդոտ․ ՉալաբյանԱԱ-2022․ նոյեմբերի 28-ի խաղացանկը. Բրազիլիան և Պորտուգալիան առանձին խաղեր կանցկացնեն«Չեմ ուզում ոչինչ ես քո սիրուց ավել...»․ Քրիստինա Եղոյանի եւ դստեր ջերմ տեսանյութըԲիզնեսը բացելու է օֆշորային ընկերություն և Հայաստանից իր փողը տեղափոխի օֆշոր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱդրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունիՎերահաստատում ենք մեր համախմբվածությունը և վճռականությունը՝ միասնաբար հաղթահարելու բոլոր դժվարությունները. Ավետիք ՉալաբյանՏնտեսությունը համաշխարհային պատմության ամենամեծ փուչիկն է. Ռոբերտ ԿիյոսակիՎլադիմիր Մակեյին կհուղարկավորեն Մինսկի Արևելյան գերեզմանատանըՌոզա Լինը ելույթ է ունեցել իտալական X factor նախագծումԼատվիայում մինչև հաջորդ գարուն չորս շենքի արևային էլեկտրաէներգիա կտրամադրվի ՃՏՊ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ նախնական տվյալներով՝ կան 2 զոհ և 3 տուժածՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճանՀավատացնում եմ՝ ծննդյան օրվա խայտառակությունից հետո ատեստատի խայտառակությունն է լինելու․ ՄկրտչյանՄեր լռելը թշնամին դա ընկալում է որպես թուլության նշան ու անցնում գործի. Անդրանիկ ԹեւանյանՆա այն եզակի կերպարն է, որ որոշեց գալ հայրենիք և զբաղվել պետականաշինությամբ. Սերգեյ Եփրեմյան«Սեւ ուրբաթ»-ի ընթացքում ամերիկացիներն առցանց գնումների համար ռեկորդային 9,12 մլրդ դոլար են ծախսելՊԲ-ն կրակ չի բացել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊՆՋերմուկ քաղաքում ձյուն է տեղում. Լարսը բաց էՔիչ առաջ ադրբեջանական կողմը կրակ է բացել«Աստծո տված բալիկ է, իմ շունչն է». ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահեի եղբայրը (տեսանյութ)Աննա Մկրտչյանը զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության. ՀՀԿ ԳՄ հայտարարությունըՆոյեմբերյանի համայնքային զբոսայգու և հարակից հրապարակի վերակառուցման ու բարեկարգման նախագծի վերաբերյալ տեղի են ունեցել հանրային լսումներՏեղեկացրեք ձեր ընկերներին Ֆուդիտորիի մասին և միասին վայելեք ամենահամեղ և բազմազան ուտեստներըէլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին արևային մարտկոցների օգտագործումը Ռուսաստանում շահութաբեր է դարձելԿոմիտասի շունչը Ազգային պատկերասրահումՀիշողություններից՝ համակարգչային խաղեր. «Ծովամարտ». «Փաստ»Visa-յի արշավի հաջողակ հաղթողը Կոնվերս Բանկի հաճախորդ է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Սկսվել են հայ-թուրքական բանակցությունները. «Փաստ»«Սեր սերմանենք դեպի թանգարաններ»․ Արփի ՄաղաքյանՉհայտարարված պատերազմ և փխրուն խաղաղություն. իրանա-ադրբեջանական հերթական սրացման շրջանը. «Փաստ»Պետական ծառայություններն ավելի հասանելի կլինեն մարզային համայնքների բնակչությանը. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ«Բոլորիս երազներին հայտնվելիս Էդգարն ասում է՝ մի նեղվեք, գալիս եմ. իրենից հետո մնացած դատարկությունը չի լցվում». «Փաստ»Ողբերգական ավտովթար. կան զոհեր և վիրավորներՉեն հաշտվում պարտության հետ. «Փաստ»