Ավելի լավ չէ՞ արդյոք գիտակցված պայքար մղել ու շանս ունենալ, քան սրանց օրոք զոհվել՝ անանուն. Աշոտյան
BlogԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Զոհերի իրական թիվը կորցրած ազգս,
Զոհերի բոլոր անունները մինչեւ հիմա չիմացող ազգս,
Զոհերի նոր թվաքանակներին ընտելացած ազգս,
Զոհվելու անպատրաստ, բաց զոհերին համակերպված ազգս,
Արի տարբերենք զոհվելն ու զոհաբերելը։
Մեկ է, մահանում ենք։
Ավելի լավ չէ՞ արդյոք գիտակցված պայքար մղել ու շանս ունենալ, քան սրանց օրոք զոհվել՝ անանուն, անհամար, անճանաչ, անգերեզման ու անհայրենիք։